Վարկերի տոկոսադրույքների սահմանափակման սոցիալ-տնտեսական հետևանքները Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Տիգրան Գաբրիլեյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.2.032

Keywords:

վարկ, տոկոսադրույք, տոկոսադրույքի սահմանափակում, «պարտքային ծուղակ», վարկային կազմակերպություն, վարկերի հասանելիություն

Abstract

Սո­ցիա­լա­պես խո­ցե­լի խա­վե­րին «վաշ­խա­ռո­ւա­կան» տո­կո­սադ­րույք­նե­րով վար­կե­րից պաշտ­պա­նե­լու ա­մե­նա­տա­րած­ված գոր­ծիք­նե­րից մե­կը վար­կե­րի տո­կո­սադ­րույք­նե­րի սահ­մա­նա­փա­կումն է պե­տութ­յան կող­մից։ Սա­կայն մի­ջազ­գա­յին փոր­ձը ցույց է տա­լիս, որ նման սահ­մա­նա­փա­կում­նե­րը հա­ճախ ու­նե­նում են հա­կա­ռակ ազ­դե­ցութ­յու­նը՝ նվա­զեց­նե­լով վար­կե­րի հա­սա­նե­լիութ­յու­նը ա­մե­նա­խո­ցե­լի խա­վե­րին և ն­պաս­տե­լով նրանց սո­ցիա­լա­կան վի­ճա­կի վատ­թա­րաց­մա­նը։ Հա­յաս­տա­նում մեծ տա­րա­ծում ու­նեն սպա­ռո­ղա­կան վար­կե­րը, իսկ վար­կա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը հա­ճախ քննա­դատ­վում են գեր­շա­հույ­թով աշ­խա­տե­լու, մարդ­կանց հարս­տա­հա­րե­լու և շա­հա­գոր­ծե­լու հա­մար։ Այս պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րով 2019 թ․ ՀՀ ԱԺ-ում վար­կե­րի տո­կո­սադ­րույք­նե­րը սահ­մա­նա­փա­կե­լու օ­րի­նա­գիծ դրվեց շրջա­նա­ռութ­յան մեջ, ո­րը, սա­կայն, չըն­դուն­վեց։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հաշ­վի առ­նե­լով ՀՀ-ում «պարտ­քա­յին ծու­ղակ»-ի ռիս­կը, հա­վա­նա­կան է, որ տո­կո­սադ­րույք­նե­րի սահ­մա­նա­փակ­ման գոր­ծի­քը կրկին կդրվի քննարկ­ման։ Հոդ­վա­ծի նպա­տակն է պար­զել, թե նման սահ­մա­նա­փա­կու­մը ինչ հետ­ևանք­ներ կու­նե­նա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում սո­ցիա­լա­պես խո­ցե­լի խա­վե­րի հա­մար։ Ակ­ներև է, որ ՀՀ-ում վար­կա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի կող­մից տրա­մադր­վող վար­կե­րի տո­կո­սադ­րույք­նե­րը հիմ­նա­կա­նում բարձր չեն և չեն կա­րող հա­մար­վել «վաշ­խա­ռո­ւա­կան»՝ ել­նե­լով վար­կա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի գոր­ծու­նեութ­յան մի շարք օբ­յեկ­տիվ նա­խադր­յալ­նե­րից, ինչ­պես նաև մի­ջազ­գա­յին փոր­ձից։ Բա­ցի դրա­նից, փորձ է ար­վում ցույց տա­լու, որ 2019-ին ա­ռա­ջարկ­ված վար­կե­րի տո­կո­սադ­րույք­նե­րի ա­ռա­վե­լա­գույն շե­մը վար­կա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի կող­մից ա­ռա­ջարկ­վող կար­ճա­ժամ­կետ սպա­ռո­ղա­կան վար­կե­րի շու­կա­յա­կան տո­կո­սադ­րույ­քի մա­կար­դա­կից ցածր է կամ լա­վա­գույն դեպ­քում՝ շատ մոտ, ո­րը մեծ ռիս­կեր է պա­րու­նա­կում վար­կե­րի հա­սա­նե­լիութ­յան նվազ­ման ա­ռու­մով։ Ա­ռա­ջարկ­վում է հե­տա­գա­յում ճշգրիտ ո­րո­շել շու­կա­յա­կան տո­կո­սադ­րույ­քի շե­մը (որ­պես­զի վար­կե­րի տո­կո­սադ­րույ­քի ա­ռա­վե­լա­գույն շե­մը սահ­ման­վի այն­պես, որ վար­կե­րի հա­սա­նե­լիութ­յան վրա հնա­րա­վո­րինս քիչ ազ­դի) և­ օգտ­վել այ­լընտ­րան­քա­յին գոր­ծիք­նե­րից, ինչ­պի­սիք են վար­կե­րի ժամ­կե­տայ­նութ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նը և վե­րա­վար­կա­վոր­ման պայ­ման­նե­րի խստա­ցու­մը՝ «պարտ­քա­յին ծու­ղակ»-ից խու­սա­փե­լու հա­մար։

Author Biography

Տիգրան Գաբրիլեյան, Երևանի պետական համալսարան

Ասպիրանտ

References

DeYoung, R., & Phillips, R. J. (January 01, 2013). Interest rate caps and implicit collusion: the case of payday lending. International Journal of Banking, Accounting and Finance, 5, 1,

Alter, A., Valckx, N., & Feng, A. X. (2018). Understanding the Macro-Financial Ef-fects of Household Debt: A Global Perspective,

Igan, D., Leigh, D., Simon, J., & Topalova, P. (January 01, 2013). Dealing with household debt. Financial Crises,

Maimbo, S. M., Henriquez, G. C. A., & World Bank Group. (2014). Interest rate caps around the world: Still popular, but a blunt instrument. Washington, D.C.: World Bank,

Fernando, Nimal. (2006). Understanding and dealing with high interest rates on microcredit: a note to policy makers in the Asia and Pacific Region. Manila: East Asia Dept., Asian Development Bank,

Ferrari, A., Masetti, O., & Ren, J. (2018). Interest Rate Caps: The Theory and the Practice. Washington, D.C: The World Bank,

Helms, B. and X. Reille. (2004). Interest Rate Ceilings and Microfinance: The Story so Far, Occasional Paper № 9, CGAP,

Vandenbrink, D. (1982). The effects of usury ceilings, Economic Perspectives, vol. 6, issue Midyear,

Nepal Rastra Bank, Banking and Financial Statistics,

PwC, SIDBI, Vision of Microfinance in India, 2019, էջ 6:

ՀՀ Կենտրոնական բանկ, ֆինանսական համակարգ և վերահսկողություն,

Asian Development Bank. Impact of Restrictions on Interest Rates in Microfinance. ADB Sustainable Development Working Paper Series, № 45, September 2016,

ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2021 թ․,

ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018-2020 թթ․,

United States. (2013). Payday loans and deposit advance products: A white paper of initial data findings,

Peirce, Hester, and Benjamin Klutsey. 2016. Rethinking financial regulation: enhancing stability and protecting consumers. Mercatus Center, George Mason University,

Hardy, Daniel C., Paul Holden, and Vassili Prokopenko. 2002. Microfinance in-stitutions and public policy. [Washington, DC]: IMF․

Downloads

Published

2022-10-17

How to Cite

Գաբրիլեյան Տ. (2022). Վարկերի տոկոսադրույքների սահմանափակման սոցիալ-տնտեսական հետևանքները Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 13(2 (38), 32–46. https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.2.032

Issue

Section

Կառավարում