Հարկման սոցիալական ու տնտեսական արդյունավետության գնահատման խնդիրները ՀՀ-ում

Authors

  • Մերի Փանոսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.045

Keywords:

հարկման արդյունավետության գործակից, համախառն ներքին արդյունք, հարկային բեռ, արդարացիության սկզբունք, ուղղակի հարկեր, անուղղակի հարկեր, ստվերային տնտեսություն, սոցիալական անհավասարություն

Abstract

Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վել են հարկ­ման արդ­յու­նա­վե­տութ­յու­նը բնու­թագ­րող հար­կեր/ՀՆԱ հա­րա­բե­րակ­ցութ­յան ցու­ցա­նի­շը, ՀՀ-ում ուղ­ղա­կի և­ ա­նուղ­ղա­կի հար­կե­րի տո­կո­սա­յին հա­րա­բե­րակ­ցութ­յան ցու­ցա­նիշն ու ստվե­րա­յին շրջա­նա­ռութ­յան ծա­վալ­նե­րի ազ­դե­ցութ­յու­նը հարկ­ման արդ­յու­նա­վե­տութ­յան տե­սանկ­յու­նից։ Կա­տար­ված վեր­լու­ծութ­յուն­նե­րից պարզ է դառ­նում, որ թեև ՀՀ-ում ԱԱՀ-ի հոս­քե­րի կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տութ­յու­նը բարձր է, սա­կայն ցածր են հար­կա­գանձ­ման դի­վեր­սի­ֆի­կա­ցիան ու տար­բե­րակ­ված հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րի ներ­հոս­քը. հար­կա­յին բե­ռը հիմ­նա­կա­նում ուղղ­ված է սպառ­մա­նը,  ին­չը, ազ­դե­լով գնո­ղու­նա­կութ­յան մա­կար­դա­կի վրա, ազ­դում է նաև ապ­րան­քի գնով պայ­մա­նա­վոր­ված պա­հան­ջար­կի ա­ռաձ­գա­կա­նութ­յան վրա: Բարձր հար­կա­յին բե­ռին զու­գըն­թաց՝ ցածր է բնակ­չութ­յան կյան­քի ո­րա­կը, ինչ­պես նաև գո­յութ­յուն ու­նի պատ­ճա­ռա­հետ­ևան­քա­յին կապ հար­կա­տու­նե­րի վար­քագ­ծի ու ստվե­րա­յին շրջա­նա­ռութ­յան ծա­վալ­նե­րի միջև: Այս խնդիր­նե­րի հիմ­նա­կան պատ­ճա­ռը  տնտե­սութ­յան հար­կա­յին նե­րու­ժի սո­ցիա­լա­կան ու տնտե­սա­կան ան­հա­վա­սա­րակշ­ռութ­յունն է։

Վե­րոնշ­յալ մե­թոդ­նե­րի կի­րառ­մամբ հարկ­ման արդ­յու­նա­վե­տութ­յան մա­կար­դա­կի գնա­հա­տու­մը բա­վա­կա­նին բարդ է ու ոչ միա­նշա­նակ, քա­նի որ այս ցու­ցա­նիշ­նե­րի հաշ­վարկ­ման հա­մար անհ­րա­ժեշտ են սո­ցիա­լա­կան բո­լոր խմբե­րի շա­հե­րի հիմ­նա­վոր­ված զու­գակ­ցում ու հետ­ևո­ղա­կան պաշտ­պա­նութ­յուն, ճյու­ղա­յին ո­լորտ­նե­րում հար­կա­յին բե­ռի ան­հա­վա­սա­րա­չափ բաշխ­ման ար­դա­րա­ցի­ութ­յան հիմ­նա­վո­րում ու ստվե­րա­յին շրջա­նա­ռութ­յան ծա­վալ­նե­րի կրճատ­մամբ՝ հար­կա­տու­նե­րի օ­րի­նա­պահ վար­քագ­ծի ձևա­վո­րում։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հարկ­ման արդ­յու­նա­վե­տութ­յան մա­կար­դա­կը կբարձ­րա­նա, ե­թե պե­տութ­յու­նը կա­րո­ղա­նա հա­վա­սա­րակշ­ռել իր ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի պա­հան­ջարկն ու հար­կա­տու­նե­րի վճա­րու­նա­կութ­յու­նը՝ հաշ­վի առ­նե­լով նրանց կեն­սա­մա­կար­դակն ու սո­ցիա­լա­կան պատ­կա­նե­լութ­յու­նը։

Author Biography

Մերի Փանոսյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի ասպիրանտ

References

ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման վերլուծություն, 2021

OECD, Consumption tax trends 2020, VAT/GST and Excise Rates, Trends and Policy Issues

Հ. Սարգսյան, Հ. Մարգարյան, Տնտեսագիտության տեսություն, Եր., 2017

E. Ahmed, J. Rosser, M. Rosser, Income inequality and the informal economy in transition econ-omies // Journal of Comparative Economics, Vol. 28, № 1, 2000,

Գ. Կիրակոսյան, Տ. Հարությունյան, Հարկային բեռի արդարացի բաշխման և վարչարարության բարելավման հիմնախնդիրները ՀՀ-ում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտութ-յուն» հրատարակչություն, 2014

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, ընդունված և հռչակ¬ված Ընդհանուր վեհաժողովի 1948 թ. դեկտեմբերի 10-ի 217 A (III) բանաձևով, հոդված 7

Downloads

Published

2022-12-27

How to Cite

Փանոսյան Մ. (2022). Հարկման սոցիալական ու տնտեսական արդյունավետության գնահատման խնդիրները ՀՀ-ում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 13(3 (39), 45–53. https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.045

Issue

Section

Ֆինանսներ