Թվային փոխակերպումների զարգացման միտումները ՀՀ-ում

Authors

  • Վարսենիկ Սարգսյան Երևանի պետական համալսարան
  • Ռուբեն Գևորգյան Երևանի պետական համալսարան
  • Կարինե Ավետիսյան Երևանի պետական համալսարան
  • Կարինե Մինասյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.092

Keywords:

թվայնացում, թվային տեխնոլոգիաներ, էլեկտրոնային հարթակ, ֆինանսական շուկաներ, ֆոկուս խումբ, պետական կառավարում, տեղեկատվության մշակում, էլեկտրոնային առևտուր, փորձագիտական հարցում

Abstract

Բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցու­մը ո­րո­շիչ դեր ու­նի պե­տութ­յան մրցու­նա­կութ­յան, անվ­տան­գութ­յան և կեն­սա­մա­կար­դա­կի բարձ­րաց­ման գոր­ծում։ Այն պե­տութ­յուն­նե­րը, ո­րոնք ստեղ­ծում և զար­գաց­նում են բարձր տեխ­նո­լո­գիա­ներ, ա­ռա­ջըն­թաց են գրան­ցում մրցակ­ցա­յին դաշ­տում և կար­ևոր դիր­քեր զբա­ղեց­նում մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում։ ՀՀ-ում թվա­յին կա­ռա­վար­ման ո­լոր­տում մի շարք հա­ջող նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ երկ­րի հե­տա­գա թվա­յին փո­խա­կերպ­ման հա­մար ա­մուր հիմ­քեր են ստեղ­ծել, ինչ­պես օ­րի­նակ՝ է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման ներդր­ման գոր­ծըն­թա­ցը դեռևս 1990-ա­կան թվա­կան­նե­րից։ 2008 թվա­կա­նին ըն­դուն­վել է է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի զար­գաց­մանն ուղղ­ված գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ծրա­գիր։ Կ­յան­քի են կոչ­վել մի շարք նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ, ո­րոն­ցից է է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման գոր­ծիք­նե­րի հա­մա­կար­գը (www.e-gov.am)՝ ա­վե­լի քան 20 առ­ցանց ծա­ռա­յութ­յուն­նե­րով։ Վեր­ջին տա­րի­նե­րին աշ­խար­հի բո­լոր երկր­նե­րը այս կամ այն չա­փով պե­տա­կան կա­ռա­վար­ման ո­լոր­տում ներդ­նում են է­լեկտ­րո­նա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կարգ, ո­րի նպա­տակն է թվա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­ման մի­ջո­ցով բարձ­րաց­նել գոր­ծըն­թաց­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը՝ մաս­նա­վո­րա­բար նվա­զա­գույ­նի հասց­նե­լով պե­տա­կան ծա­ռա­յող­նե­րի և քա­ղա­քա­ցի­նե­րի ֆի­զի­կա­կան շփում­նե­րը։ Ակն­հայտ է, որ այս գոր­ծըն­թաց­նե­րը ոչ միայն տեխ­նո­լո­գիա­կան բնույ­թի են և պայ­մա­նա­վոր­ված են այս կամ այն երկ­րում թվա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման աս­տի­ճա­նով, այլև տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­տա­րե­լա­գործ­ման նոր կա­նո­նա­կար­գե­րի և նույ­նիսկ բիզ­նես սո­վո­րույթ­նե­րի, մարդ­կանց վար­քագ­ծի փո­փոխ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րով։

Author Biographies

Վարսենիկ Սարգսյան, Երևանի պետական համալսարան

տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ նորարարու­թ­յան տնտեսագիտության ամբիոնի դասախոս

Ռուբեն Գևորգյան, Երևանի պետական համալսարան

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար

Կարինե Ավետիսյան, Երևանի պետական համալսարան

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ

Կարինե Մինասյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի հայցորդ

References

Հայաստան, ՏՀՏ-ի օգտագործումը տնային տնտեսություններում և անհատների կողմից, հարցում, Համաշխարհային բանկ, 2020թ

Downloads

Published

2022-12-27

How to Cite

Սարգսյան Վ., Գևորգյան Ռ. ., Ավետիսյան Կ., & Մինասյան Կ. (2022). Թվային փոխակերպումների զարգացման միտումները ՀՀ-ում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 13(3 (39), 92–101. https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.092

Issue

Section

Թվային տնտեսություն

Most read articles by the same author(s)