ՀՀ պետական գնումների վերահսկողության մեթոդական հարցերի շուրջ

Authors

  • Արշակ Ներսիսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.030

Keywords:

պետական գնումներ, վերահսկողություն, վերահսկողական մեխանիզմներ, պայմանագրի կատարում, իրավախախտումներ, չարաշահումներ, մշտադիտարկում, ուսումնասիրություն, ռիսկայնություն, օրինականության գնահատում

Abstract

­Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վում են ՀՀ պե­տա­կան գնում­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան մե­թոդ­նե­րը, անդ­րա­դարձ է կա­տար­վում գնման գոր­ծըն­թաց­նե­րը դի­տար­կե­լիս ու­շադ­րութ­յան ար­ժա­նի գոր­ծոն­նե­րին։ ­Վեր­լուծ­վում են նաև գնման գոր­ծըն­թաց­նե­րի մշտա­դի­տարկ­ման ու ու­սում­նա­սի­րութ­յան բնո­րո­շում­նե­րը և դրանց տար­բե­րութ­յուն­նե­րը։ ­Բա­ցա­հայտ­վում են գնման գոր­ծըն­թաց­նե­րում հա­ճա­խա­կի կրկնվող չա­րա­շա­հում­նե­րի մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոնք հիմ­նա­կա­նում կա­տար­վում են օ­րենսդ­րա­կան պա­հանջ­նե­րի շրջանց­ման ճա­նա­պար­հով։ ­Հիմ­նա­վոր­վում է, որ գնման գոր­ծըն­թաց­նե­րի մշտա­դի­տարկ­ման մի­ջո­ցով հնա­րա­վոր է կան­խել բա­զում օ­րի­նա­զան­ցութ­յուն­ներ։ ­Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վում են գնման գոր­ծըն­թաց­նե­րի այն փու­լե­րը և­ այդ փու­լե­րում ու­շադ­րութ­յան ար­ժա­նի այն դրվագ­նե­րը, ո­րոնց վրա կենտ­րո­նա­նա­լը վե­րահս­կո­ղա­կան լիա­զո­րութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նող ան­ձանց հա­մար օգ­տա­կար կլի­նի։ Ն­կա­րագր­վում են նաև այն­պի­սի մե­խա­նիզմ­ներ, ո­րոնց կի­րառ­մամբ պատ­վի­րա­տու­նե­րը չա­րա­շա­հում­ներ են կա­տարում։ ­Մեր հա­մոզ­մամբ՝ չի­մա­ցութ­յան կամ ա­նու­շադ­րութ­յան և դի­տա­վո­րութ­յան կամ բա­ցա­սա­կան մտադ­րութ­յան հետ­ևան­քով կա­տար­ված ի­րա­վա­խախ­տում­նե­րը պետք է տա­րան­ջա­տել՝ հիմն­վե­լով դրանց ի­րա­կանց­ման հիմ­նա­կան մո­տի­վա­ցիա­նե­րի և դ­րանց հետ­ևանք­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րի բա­ցա­հայտ­ման վրա։ Ըն­թա­ցա­կար­գա­յին հա­մար­վող խախ­տում­նե­րը թեև գնման գոր­ծըն­թաց­նե­րում ա­վե­լի հա­ճա­խա­կի են հան­դի­պում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ դրանց կար­ևո­րութ­յու­նը պետք չէ ան­տե­սել, քա­նի որ դրանք առ­կա­յութ­յու­նը գնման գոր­ծըն­թա­ցի ընդ­հա­նուր պատ­կերն ու օ­րի­նա­կա­նութ­յան գնա­հա­տումն ա­ռա­վել օբ­յեկ­տիվ են դարձ­նում։

Author Biography

Արշակ Ներսիսյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ կա­ռա­վար­ման և գործարարության ամբիոնի հայցորդ

References

Афанасьев М., Афанасьева Н., Книш В. Государственные закупки в рыночной эконо-мике, СПб․: СПбГУЭФ, 2004,

Стиглиц Дж. Ю. Экономика государственного сектора. М.:ИНФРА-М, 1997,

Վ. Բ. Բոստանջյան, Բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում, Եր., 2017,

«Գնումների մասին» ՀՀ օրենք,

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշում

Downloads

Published

2023-04-17

How to Cite

Ներսիսյան Ա. (2023). ՀՀ պետական գնումների վերահսկողության մեթոդական հարցերի շուրջ. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 14(1 (40), 30–36. https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.030

Issue

Section

Կառավարում