Ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Էդուարդ Ղազարյան դոկտոր, պրոֆեսոր
  • Դավիթ Հովհաննիսյան գիտությունների թեկնածու
  • Մոնիկա Արթենյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.034

Keywords:

Ծխախոտի արտադրանք, էլեկտրոնային ծխախոտ, տաքացվող ծխախոտ, նիկոտին պարունակող, ծխախոտային արտադրանքի ներմուծման, արտադրության և արտահնման ծավալներ

Abstract

Նի­կո­տին պա­րու­նա­կող ծխա­խո­տի ար­տադ­րան­քի հա­մաշ­խար­հա­յին ման­րա­ծախ ի­րա­ցու­մը 2020 թ. կազ­մել է մոտ 853 մի­լիարդ դո­լար։ Սի­գա­րետ­նե­րի ման­րա­ծախ ի­րաց­ման ծա­վա­լը 5,2 տրի­լիոն գլա­նակ է, ո­րը կազ­մում է ընդ­հա­նուր ի­րաց­ման ծա­վա­լի շուրջ 84․1 տո­կո­սը։ Այս ցու­ցա­նի­շին սի­գար­նե­րի և սի­գա­րի­լա­նե­րի քա­նակն ա­վե­լաց­նե­լու դեպ­քում կստաց­վի, որ 2020 թ. ծխա­խո­տի ար­տադ­րան­քի ման­րա­ծախ ի­րաց­ման շուրջ 93․1 տո­կո­սը այր­վող ծխա­խոտն է:

Հա­մա­ձայն Ա­ռող­ջա­պա­հութ­յան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պութ­յան տվյալ­նե­րի՝ 2020 թ. աշ­խար­հի բնակ­չութ­յան 22 տո­կոսն օգ­տա­գոր­ծում է ծխա­խո­տի ար­տադ­րանք։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը ծխող­նե­րի տե­սա­կա­րար կշռով զբա­ղեց­նում է աշ­խար­հում 42-րդ տե­ղը (25․5 տո­կոս)։ Ու­սում­նա­սի­րութ­յու­նը ցույց է տվել, որ ծխա­խո­տի ար­տադ­րան­քի ներ­մուծ­ման ծա­վա­լը 2022 թ. 2019 թ. հա­մե­մատ նվա­զել է գրե­թե 20 տո­կո­սով, իսկ տա­քաց­վող ծխա­խո­տի և­ է­լեկտ­րո­նա­յին ծխա­խո­տի ներ­մուծ­ման ծա­վալ­ներն ա­ճել են։ Ծ­խա­խո­տի ար­տադ­րան­քի (սի­գա­րետ­նե­րի) 37 և տա­քաց­վող ծխա­խո­տի 99 տո­կո­սը ներ­մուծ­վել է Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յու­նից, իսկ է­լեկտ­րո­նա­յին սի­գա­րետ­նե­րի 68 տո­կո­սը՝ Չի­նաս­տա­նից։ Սի­գա­րե­տի ար­տա­հան­ման ընդ­հա­նուր ծա­վա­լի 72 և տա­քաց­վող ծխա­խո­տի 75 տո­կո­սը ար­տա­հան­վել է Ի­րա­քի Հան­րա­պե­տութ­յուն։

Author Biographies

Էդուարդ Ղազարյան, դոկտոր, պրոֆեսոր

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դավիթ Հովհաննիսյան, գիտությունների թեկնածու

տնտեսագիտության թեկնածու

Մոնիկա Արթենյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ տնտեսագուտության և կառավարման ֆակուլտետի մագիստրանտ

References

Foundation for a Smoke-Free World, Global Trends in Nicotine, 2021․

Downloads

Published

2024-01-16

How to Cite

Ղազարյան Է., Հովհաննիսյան Դ., & Արթենյան Մ. (2024). Ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 14(3 (42), 34–42. https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.034

Issue

Section

Կառավարում