About the Journal

«Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսը լույս է տեսնում 1967 թվականից Երևանում: Ընդգրկված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ԲՈԿ-ի սահմանած`  դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Ժառանգորդն է «ՀԽՍՀ պետական համալսարանի գիտական տեղեկագիր» (1925-1930), «Աշխատություններ» (1934-1936), «Գիտական աշխատություններ» (1939-1961), «Գիտական տեղեկագիր» (1962-1966) պարբերականների: Մինչ օրս «Բանբերը» ունեցել է 5 գլխավոր խմբագիր`   Էդվարդ Ջրբաշյան (1967-1977), Հարություն Ֆելեքյան (1978-1986), Էդվարդ Աղայան (1986-1991), Հրաչիկ Միրզոյան (1992-2019) և Լևոն Ավետիսյան (2019-2021): 
«Բանբերում» տպագրվում են ԵՊՀ-ում և հանրապետության այլ գիտակրթական հաստատություններում կատարվող գիտական աշխատանքները, զգալի տեղ է հատկացվում հայագիտական հարցերին: Հանդեսին աշխատակցում են նաև ՀՀ գիտական հաստատությունների, Սփյուռքի և արտերկրի ճանաչված գիտնականներ: Հանդեսը տպագրվում է տարեկան երեք անգամ`  15 մամուլ ծավալով:
2010 թվականից «Բանբերը» լույս է տեսել նույն պարբերականությամբ, բայց մասնագիտական շարքերով, որոնցից ամեն մեկն ուներ կայուն համարանիշ և 5 մամուլ ծավալ: Շարքերից յուրաքանչյուրն ուներ նաև տվյալ շարքի խմբագրական խորհուրդ և պատասխանատու խմբագիր: Սկսած 2015 թվականից, համաձայն ՀՀ գրապալատի պահանջների, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի շարքերը դարձել են առանձին հանդեսներ՝ իրենց անհատական միջազգային համարանիշներով. «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն»` ISSN 1829-4529:
Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տպագրված հոդվածներն ունենում են երեք լեզվով ամփոփում: Հեղինակների մասին այդ երեք լեզվով տրվում է համառոտ տեղեկատվություն:
Միջազգային հարաբերությունները և քաղաքագիտությունը ներառող պարբերականը նախքան տպագրության ուղարկելը կատարվում է գրախոսման, խմբագրման, տարբեր աղբյուրների հետ համադրման, սրբագրման մանրակրկիտ աշխատանք: Ըստ այդմ`  այն հրապարակումները, որոնք չեն համապատասխանում հանդեսի սահմանած գիտական չափանիշներին ու պահանջներին, տեղ չեն գտնում պարբերականում: