Քաղաքական իշխանության լեգիտիմության հիմնահարցը մասնակցության ինստիտուցիոնալացման պայմաններում

Authors

  • Առնակ Սարգսյան Երևանի պետական ​​համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2021.12.1.066

Keywords:

Իշխանության լեգիտիմություն, Լեգիտիմության մակարդակ, մասնակցային մշակույթ, մասնակցության ինստիտուցիոնալացում, տնտեսական զարգացում, քաղաքացիական գիտակցություն, լեգիտիմության ճգնաժամ

Abstract

Քաղաքական իշխանության լեգիտիմության հիմնախնդրի ուսումնասիրությամբ հոդվածում հիմնա­վորվել է, որ լեգիտիմությունը ներկայացվում է որպես հավատի դրսևորում և բխում է քաղաքացիների այն համոզմունքից, որ քաղաքական ինստիտուտների գործունեությունը արդարացված է: Վերոհիշյալից ելնելով նշենք, որ չկա աշխարհում մի երկիր, որտեղ գոյություն ունեցող իշխանությունը ամբողջությամբ լեգիտիմ լինի ողջ բնակչության համար: Երբեք լեգիտիմությունը չի կարող հասնել միահամուռ ճանաչման, քանի որ տարբեր խմբերն ու անհատները հավասարապես չեն ճանաչում քաղաքական իշխանության հեղինակությունը: Ըստ ամենայնի, լեգիտիմությունն ու կառավարելու կարողություններն ունեն հավասարազոր նշանակություն, որովհետև լեգիտիմության ճգնաժամն այնպիսի իրավիճակ է, որում քաղաքական ինստիտուտների նկատմամբ անվստահությունը կասկածի տակ է դնում հենց դրանց գոյությունը:

Author Biography

Առնակ Սարգսյան, Երևանի պետական ​​համալսարան

Քաղաքական գիտությունների թեկնածու, Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ

Downloads

Published

2021-05-11

How to Cite

Սարգսյան Առնակ. 2021. “Քաղաքական իշխանության լեգիտիմության հիմնահարցը մասնակցության ինստիտուցիոնալացման պայմաններում”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 12 (1 (34):66-72. https://doi.org/10.46991/BYSU:D/2021.12.1.066.

Issue

Section

Քաղաքագիտություն