Սիրիական հակամարտության հանգուցալուծման գործընթացները 2011-2020 թթ.

Authors

  • Սարգիս Գրիգորյան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

Keywords:

Սիրիա, Բաշար ալ-Ասադ, ընդդիմություն, հակամարտության հանգուցալուծման գործընթացներ

Abstract

2011թ. մարտին Սիրիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնք վերաճեցին զինված բախումների և լայնածավալ ռազմական գործողությունների ողջ երկրում կառավարական ուժերի և ընդդիմության միջև: Իրավիճակը կտրուկ փոխվեց 2015թ. վերջին, երբ Ռուսաստանը կառավարությանն ուղղակի ռազմական օգնություն ցույց տվեց: Ճգնաժամին ուղեկցող բանակցային գործընթացն ընթացավ տարբեր ձևաչափերով և միայն մասամբ հարթեց ծագած խնդիրները: Հակամարտության լայնամասշտաբ բնույթը թույլ չտվեց ավելին, քան մասնատված լուծումներ: Բայց դրանք նաև հնարավորություն ստեղծեցին կողմերի տեսակետները լսելու համար: Սիրիայում արյունալի հակամարտությունը վաղուց դադարել է լինել այս երկրի ներքին գործը: Դրա կարգավորումը, անշուշտ, պետք է ունենա նաև արտատարածաշրջանային հարթություն՝ հիմնված ողջամիտ մոտեցումների վրա:

Author Biography

Սարգիս Գրիգորյան, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժին: Հասցե`  0025, ք.Երևան, Ալեք Մանուկյան 1, Էլ. փոստ՝ grigorian_sargis@yahoo.com

Downloads

Published

2020-07-24

How to Cite

Գրիգորյան Սարգիս. 2020. “Սիրիական հակամարտության հանգուցալուծման գործընթացները 2011-2020 թթ”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 11 (2 (32):12-18. https://journals.ysu.am/index.php/bulletin-ysu-int-rel-pol/article/view/Vol.32_No.2_2020_pp.12-18.

Issue

Section

Միջազգային հարաբերություններ