Մեմետիկ պատերազմ

Authors

  • Սերգեյ Խատունով Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիա

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2022.13.2.036

Keywords:

մեմեր, այլընտրանքային մտածողություն, ռազմաքաղաքական ուժեր, մարտական գործողություններ, թվային մեդիա տեխնոլոգիաներ

Abstract

Արդի ժամանակաշրջանում զինվորականները պետք է տիրապետեն պատերազմի նոր մոտեցմանը՝ հիմնված այլընտրանքային մտածողության վրա՝ ռազմաքաղաքական
ուժի նոր տարրեր օգտագործելու համար։ Գաղափարական-մետաֆիզիկական ճակատամարտում առավելություն ստանալու և ապագա թշնամիների
գաղափարական ոլորտի վրա ազդելու համար անհրաժեշտ է օգտագործել այլընտրանքային միջոցներ, որոնցից մեկը մեմն է։ Մեմերը պատերազմում հաղթելու նոր գործիքներն են:
Այս հոդվածում, դիտարկելով մեմետիկ պատերազմը, որն օգտագործվում է հասարակությունը պառակտելու համար, բացատրվում են պաթոգեն
մեմերի, այսպես կոչված, մտքի վիրուսների առաջացման և օգտագործման
հիմնական պատճառները, որոնք իրականում դժվար է վերացնել: Ուստի ապագայի մարտադաշտերում հաջողությամբ կռվելու համար մենք պետք է ունենանք մեմեր ստեղծող մասնագետներ։ Հայաստանը պետք է գիտակցի գաղափարական պատերազմում նոր մարտիկների աճող անհրաժեշտությունը՝
հզոր զենքի էֆեկտով մեմեր ստեղծելու համար։
Մրցակցությունը տեղի է ունենում բոլոր մակարդակներում, և հաջողության հասնելու համար մարդիկ պետք է ավելի արագ զարգանան և՛ մտավոր
առումով, և՛ ֆիզիկապես, քան իրենց մրցակիցները: Բնական ընտրությունը
պետք է տեղի ունենա ոչ միայն գենետիկական, այլև մեմետիկ միջավայրում։
Այժմ զինված պայքարը ձեռք է բերել նոր գործիքներ՝ մեմեր, որոնք բարձր
ճշգրտության թվային մեդիատեխնոլոգիաներ ի հայտ գալով դառնում են զենք
և հայտարարում մեմետիկ պատերազմ։ Մեմերը արմատապես փոխել են մեր
աշխարհը, ուստի ոչինչ չփոխել ռազմական գործերում և չաշխատել մեմետիկ ուժի ամրապնդման վրա նշանակում է անտեսել զինված պայքարի ձևերի և
մեթոդների կախվածության օրենքը դրա վարման ուժերից և միջոցներից: Ընդ
որում, սա կարող է հանգեցնել ոչ թե օրենքի չգոյությանը, այլ օրենքը անտեսողների վերացմանը։ Զինված պայքարի օրենքներին համապատասխանելը
առանցքային գործոն է բոլոր մարտադաշտերում՝ թե՛ այժմ, թե՛ ապագայում
հաղթանակի հասնելու համար։ 

Author Biography

Սերգեյ Խատունով, Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիա

Տնտեսագիտության թեկնածու, Հայաստանում Ռուսական տարածաշրջանային ակադեմիայի պրոռեկտոր, պահեստի սպա

References

Blackmore, Susan. The Meme Machine. New York: Oxford University Press, 1999.

Brodie, Richard. Virus of the Mind. London, 1996.

Echevarria, Antulio J. Wars of ideas and the war of ideas. Strategic Studies Institute, US Army War College (2008). P. v. (Stable URL: http://www.jstor.com/stable/resrep11904) (дата обращения 20.02.2021)

Field manual FM 3-24 Insurgencies and Countering Insurgencies. Headquarters Department of the Army Washington, DC, 2 June 2014 https:// URL: https://www.jcs.mil/Portals/36/Documents/Doctrine/pubs/jp3_24pa.pdf (дата обращения 20.02.2021)

Finkelstein, Robert. Overview Presentation of Military Memetics // URL: https://www.robotictechnologyinc.com/images/upload/file/Presentation%20Military%20Memetics%20Tutorial%20Conference%2013%20Dec%2011.pdf (дата обращения 02.03.2021)

Giesea, Jeff. It’s Time To Embrace Memetic Warfare // Defence Strategic Communications. The official journal of the NATO Strategic Communications Centre of Excellence. Vol. 1. № 1. Winter 2015.

Hancock, Brian J. Memetic Warfare: The Future of War // Military Intelligence. PB 34-10-2. Vol. 36 № 2. April - June 2010.

Henson, H. Keith. Evolutionary Psychology, Memes and the Origin of War // The Mankind Quarterly Volume XLVI Number 4, Summer 2006. P. 449.

Lakoff G. The political mind: why you can't understand 21st-century politics with an 18th-century brain. - New York: Penguin, 2009.

McLuhan, M. Culture is Our Business. New York, 1970. P. 66.

Prosser, Michael B. Memetics-A Growth Industry In Us Military Operations. United States Marine Corps. 2006.

Siegel, Jacob. Is America Prepared for Meme Warfare? // URL: https://www.vice.com/en/article/xyvwdk/meme-warfare (дата обращения 09.02.2021)

Буданов В. Г. Методология синергетики в постнеклассической науке и в образовании. Изд. 3-е дополн. М., 2009.

Гюго, Виктор. Собрание сочинений в 15 томах. М., 1954. Т.5.

Докинз, Ричард. Эгоистичный ген / Ричард Докинз; пер. с англ. Н. Фоминой. — Москва: ACT: CORPUS, 2013.

Проект Россия. Выбор пути // URL: https://www.livelib.ru/book/146078/readpart-proekt-rossiya-vybor-puti-bez-avtora/~5 (дата обращения 16.09.2021)

Published

2022-07-18

How to Cite

Խատունով Սերգեյ. 2022. “Մեմետիկ պատերազմ”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 13 (2 (38):36-45. https://doi.org/10.46991/BYSU:D/2022.13.2.036.

Issue

Section

Քաղաքագիտություն