Ադրբեջան. դիվերսիոն պատերազմի տեսության քանակական վերլուծություն

Authors

  • Հենրիկ Սերգոյան Մյունխենի տեխնիկական համալսարան
  • Վահան Մարտիրոսյան Լոնդոնի համալսարանական քոլեջ
  • Գրիգոր Բեզիրգանյան Մյունխենի տեխնիկական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2022.13.2.073

Keywords:

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, դիվերսիոն պատերազմի տեսություն, ԶԼՄ-ներ, նավթի գին, մեքենայական ուսուցում, բնական լեզվի մշակում

Abstract

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածաշրջանի ամենաբարդ հիմնահարցերից է: Հակամարտության հիմքում ընկած գործոնների վերլուծությունը արժանացել է քաղաքագետների և փորձագետների ուշադրությանը: 1990-ականների կեսերից ի վեր հիմնականում սառեցված հակամարտության պատճառները 2015 թվականի սրացումից հետո բազմաթիվ քննարկումների առիթ դարձան: Դրանցից մեկի նյութը «դիվերսիոն պատերազմի տեսության» հայեցակարգն է, որտեղ նշվում է, որ միջպետական պատերազմը հաճախ սկսվում է հակամարտության առնվազն մեկ կողմի գործող ղեկավարության կողմից: Վերջինս, բախվելով ներքին ուժեղ ճնշման, նպատակ ունի համախմբել ժողովրդին և ամրապնդել իշխանության իրավասությունը: Մասնավորապես, շատերը կարծում են, որ աճող լարվածությունը, որոնցից առավել ուշագրավ են 2016 թվականի ապրիլյան բախումները և 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Ադրբեջանում նավթի գների անկմամբ պայմանավորված տնտեսական խնդիրների ուղղակի հետևանքն է: Հոդվածում այս տեսությունը քննվում է տվյալների վերլուծության միջոցով՝ օգտագործելով տնտեսական և սոցիալական կայունության, նավթի գների տատանումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ դիվանագիտական-պատերազմական դինամիկան: Զանգվածային լրատվության միջոցների տվյալների և բնական լեզվի մշակման արդիական մեքենայական ալգորիթմների միջոցով հնարավորություն ունենք ստեղծելու կոնֆլիկտների դինամիկայի վերաբերյալ հստակ և մանրամասն պատկերացումներ՝ օգտագործելով հանրությանը հասանելի տվյալները, ինչպիսիք են նորությունները կամ սոցիալական մեդիան: Որպես այդպիսին օգտագործում ենք Global Database of Events Language and Tone (GDELT) –ը՝ դիվանագիտության, պատերազմի և ներքին խռովության հարաբերական մակարդակները չափելու համար: Հետազոտությունը ցույց է տալիս 2014 թվականից առաջ և հետո Ադրբեջանում հակամարտությունների դինամիկայի և տնտեսական իրավիճակի միջև փոխհարաբերությունների կտրուկ փոփոխություն: 2014 թվականից հետո պատերազմի և դիվանագիտության դինամիկան ուժեղ և բացասաբար փոխկապակցված է եղել Ադրբեջանի կառավարության կողմից սահմանված նավթի նվազագույն գնի և տվյալ տարվա նավթի շուկայական գնի տարբերության հետ:

Author Biographies

Հենրիկ Սերգոյան, Մյունխենի տեխնիկական համալսարան

Մյունխենի տեխնիկական համալսարանի մաթեմատիկական գիտական տվյալների ծրագրի մագիստրոս

Վահան Մարտիրոսյան, Լոնդոնի համալսարանական քոլեջ

Լոնդոնի համալսարանական քոլեջի բակալավր

Գրիգոր Բեզիրգանյան, Մյունխենի տեխնիկական համալսարան

Մյունխենի տեխնիկական համալսարանի մագիստրոս

References

Sobek, D. (2007). Rallying Around the Podesta: Testing Diversionary Theory Across Time. In Journal of Peace Research (Vol. 44, Issue 1, pp. 29–45). SAGE Publications. https://doi.org/10.1177/0022343307072178

CORDEN, W. M. (1984). BOOMING SECTOR AND DUTCH DISEASE ECONOMICS: SURVEY AND CONSOLIDATION *. In Oxford Economic Papers (Vol. 36, Issue 3, pp. 359–380). Oxford University Press (OUP). https://doi.org/10.1093/oxfordjournals.oep.a041643

Kanat, K. (2014). Diversionary Foreign Policy in Authoritarian States: The Use of Multiple Diversionary Strategies by Saddam Hussein during the Gulf War. In Journal of Strategic Security (Vol. 7, Issue 1, pp. 16–32). University of South Florida Libraries. https://doi.org/10.5038/1944-0472.7.1.2

Transparency International. (n.d.). Azerbaijan Country Data. Retrieved February 22, 2022, from https://www.transparency.org/en/countries/azerbaijan

Democracy Index 2019 A year of democratic setbacks and popular protest. (2020). The Economist Intelligence Unit. http://www.eiu.com/Handlers/WhitepaperHandler.ashx?fi=Democracy-Index-2019.pdf&mode=wp&campaignid=democracyindex2019

Reporters Without Borders. (n.d). 2020 World Press Freedom Index. Retrieved February 23, 2022 from https://rsf.org/en/ranking

International Consortium of Investigative Journalists. (n.d.). The Panama Papers: Exposing the Rogue Offshore Finance Industry. Retrieved November 22, 2020, from https://www.icij.org/investigations/panama-papers/

Antidze M., & Bagirova, N. (2019, August 6). Azerbaijan targets petrochemicals in push to reduce reliance on oil and gas. Reuters. https://www.reuters.com/article/azerbaijan-petrochemicals-idUSL8N25249J

FRED Economic Data. (n.d). Breakeven Fiscal Oil Price for Azerbaijan. Retrieved November 22, 2020 from https://fred.stlouisfed.org/series/AZEPZPIOILBEGUSD

Trading Economics. (n.d). Azerbaijan. Retrieved November 22, 2020 from https://tradingeconomics.com/azerbaijan/rating

Федеральная _служба _государственной _статистики._ _(_n.d). Демография._ _Retrieved November 22, 2020 from https://rosstat.gov.ru/folder/12781

Downloads

Published

2022-07-18

How to Cite

Սերգոյան Հենրիկ, Մարտիրոսյան Վահան, and Բեզիրգանյան Գրիգոր. 2022. “Ադրբեջան. դիվերսիոն պատերազմի տեսության քանակական վերլուծություն”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 13 (2 (38):73-83. https://doi.org/10.46991/BYSU:D/2022.13.2.073.

Issue

Section

Քաղաքագիտություն