Կոստանդնուպոլսում Հայաստանի Հանրապետության պատվիրակության բանակցությունները թուրք քաղաքական ու պետական գործիչների և մամուլի ներկայացուցիչների հետ (1918 թ. հունիս-հուլիս)

Authors

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.1.003

Keywords:

Հայաստանի Հանրապետության պատվիրակություն, Հայկական հարց, թուրքական իշխանություններ, դիվանագիտական բանակցություններ, արևմտահայ նահանգներ

Abstract

Հոդ­վա­ծում վեր­լուծ­վում է 1918 թ. հու­նի­սի 22-ից հու­լի­սի 3-ը Կոս­տանդ­նու­պոլ­սում գտնվող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան պատ­վի­րա­կութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը, գնա­հա­տա­կան է տրվում Հայ­կա­կան հար­ցի լուծ­ման վե­րա­բեր­յալ թուր­քա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յու­նա­վե­տութ­յա­նը: Այս ա­ռու­մով կար­ևոր­վում են հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յան դի­վա­նա­գի­տա­կան այն քայ­լե­րը, ո­րոնց նպա­տակն էր շա­րու­նա­կել նա­խըն­թաց դի­վա­նա­գի­տա­կան հան­դի­պում­ներն ու բա­նակ­ցութ­յուն­ներն օս­ման­յան Թուր­քիա­յի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի հետ:

Կա­տար­վող դի­տար­կում­նե­րից պարզ է դառ­նում նաև այն, որ հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յան ա­ռա­ջին դի­վա­նա­գի­տա­կան հան­դի­պում­ներն ու բա­նակ­ցութ­յուն­նե­րը օս­ման­յան Թուր­քիա­յի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի ու մա­մու­լի հայտ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ Հայ­կա­կան հար­ցի լուծ­ման հա­մար բա­րեն­պաստ ըն­թացք չու­նե­ցան: Օ­րի­նակ՝ հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը փոր­ձեց ար­ծար­ծել Բա­թու­մի հայ-թուր­քա­կան հաշ­տութ­յան դաշ­նա­գի­րը վե­րա­նա­յե­լու հար­ցը՝ նպա­տակ ու­նե­նա­լով հա­մա­ձայ­նութ­յուն ձեռք բե­րել թուր­քե­րի կող­մից բռնա­զավթ­ված հայ­կա­կան պատ­մա­կան հայ­րե­նի­քի տա­րածք­նե­րի մի մա­սը վե­րա­միա­վո­րե­լու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յանը՝ կեն­սու­նակ պե­տութ­յուն ստեղ­ծե­լու հա­մար: Բայց հայ դի­վա­նա­գետ­նե­րի ջան­քե­րը զուր էին, նրանց ներ­կա­յաց­րած գործ­նա­կան պա­հանջ­նե­րին թուր­քե­րը վե­րա­բեր­վում էին հույժ զգու­շա­վո­րութ­յամբ, բա­ցա­ռա­պես սե­փա­կան շա­հախնդ­րա­կան դիր­քե­րից: Ակն­հայտ էր, որ թուր­քե­րը հայ­կա­կան կող­մին հու­զող հար­ցե­րին տա­լիս էին դի­վա­նա­գի­տա­կան ա­նո­րոշ կամ խու­սա­փո­ղա­կան պա­տաս­խան­ներ կամ մեր­ժում դրանք: Հա­ճախ էլ տար­բեր պատր­վակ­նե­րով դի­վա­նա­գի­տա­կան ճնշում­ներ էին բա­նեց­նում հայ­կա­կան պատ­վի­րա­կութ­յան ան­դամ­նե­րի վրա:

Author Biography

Գեղամ Պետրոսյան, Երևանի պետական համալսարան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան

References

Туманян М., Дипломатическая история Республики Армения (1918-1920 гг.), Ер.: Национальный архив Армении, 2012.

Ա-Դո (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան), Հայության երկունքը, Եր., 2019:

Խաչատրյան Ա., Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները, Եր., Հայաստանի ազգային արխիվ, 2010:

Խատիսեան Ալ., Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930:

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 8, թ. 116:

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 8, թ. 117, ց. 2, գ. 12, թ. 40:

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 8, թ. 121, ց. 2, գ. 12, թ. 45:

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 80, թ. 306

ՀԱԱ, ֆ. 200, ց. 2, գ. 12, թ. 40:

ՀԱԱ, ֆ. 200, ց. 2, գ. 12, թ. 44:

ՀԱԱ, ֆ. 200, ց. 2, գ. 12, թ. 45:

ՀԱԱ, ֆ. 200, ց. 2, գ. 12, թ. 59:

«Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1924, դեկտեմբեր:

«Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1924, հուլիս:

Մեծ տերությունները. Օսմանյան կայսրությունը և հայերը ֆրանսիական արխիվներում (1914-1918), հատոր II:

Downloads

Published

2023-05-19

How to Cite

Պետրոսյան Գեղամ. 2023. “Կոստանդնուպոլսում Հայաստանի Հանրապետության պատվիրակության բանակցությունները թուրք քաղաքական ու պետական գործիչների և մամուլի ներկայացուցիչների հետ (1918 թ. հունիս-հուլիս)”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 14 (1 (40):3-16. https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.1.003.

Issue

Section

Միջազգային հարաբերություններ