Պոպուլիզմը որպես ժողովրդավարացնող հակալիբերալ երևույթ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.3.073

Keywords:

Պոպուլիզմ, ժողովրդավարություն , ժողովրդավարացում , գաղափարախոսություն , ոչ լիբերալիզմ

Abstract

      Վերջին տասնամյակում պոպուլիզմը դարձել է քաղաքական զարգացումներին հետևող վերլուծաբանների, քաղաքական գործիչների և լայն հասարակության կողմից ամենաօգտագործվող և երբեմն ամենադիվականացված եզրույթներից մեկը։ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո արևմտյան քաղաքական վերլուծաբանների շրջանում պոպուլիզմի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը զգալիորեն աճել է, իսկ 2017 թվականին «պոպուլիզմը» Քեմբրիջի բառարանի կողմից հայտարարվել է տարվա բառ։ Չնայած այս երևույթի համընդհանուր սահմանումը գոյություն չունի, հետազոտողների միջև կա կոնսենսուս պոպուլիզմը սահմանող ամենակարևոր տարրերից մեկի վերաբերյալ․  համաձայն դրա՝ պոպուլիզմը  քաղաքականությունը տեսնում է որպես բարու և չարի պայքար: Այս հոդվածի շրջանակներում ուսումնասիրում ենք պոպուլիզմ տերմինի ծագումը և դրա բացասական ընկալման պատճառները։ Իրականացնելով գրականության ուսումնասիրություն և փորձագիտական ​​հարցազրույցների վերլուծություն,  այս հոդվածի միջոցով փորձել ենք գտնել հետևյալ հետազոտական հարցի պատասխանը․ «Ինչու՞ է պոպուլիզմի դրսևորումը մի դեպքում ընկալվում որպես դրական, իսկ մյուս դեպքում՝ որպես բացասական երևույթ»։ Հոդվածի շրջանակներում պոպուլիզմը դիտարկվում է որպես դեմոկրատացնող հակալիբերալ երեւույթ։

Author Biography

Գոռ Պետրոսյան, Երևանի պետական համալսարան

քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ/գրասենյակի ղեկավար

References

Guriev, Sergei and Elias Papaioannou, "The Political Economy of Populism." Journal of Economic Literature,2022, 60 (3), P. 4

Official website of Cambridge university, “Populism' revealed as 2017 Word of the Year by Cambridge University Press”, 30.10.2017.

URL: https://www.cam.ac.uk/news/populism-revealed-as-2017-word-of-the-year-by-cambridge-university-press

Mudde, Cas. “The Populist Zeitgeist.” Government and Opposition 39, no. 4 (2004): P. 543.

Weyland, Kurt. (2001). Clarifying a Contested Concept: Populism in the Study of Latin American Politics. Comparative Politics. 34. 1-22:

Downloads

Published

2023-12-28

How to Cite

Պետրոսյան Գոռ. 2023. “Պոպուլիզմը որպես ժողովրդավարացնող հակալիբերալ երևույթ”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 14 (3 (42):73-83. https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.3.073.

Issue

Section

Քաղաքագիտություն