Կենսանվտանգությունը որպես ազգային անվտանգության հիմնական բաղադրիչ և դրա արժեքաբանական հիմքերը

Authors

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.3.084

Keywords:

ազգային անվտանգություն, կենսաբանական անվտանգություն, կենսատեխնոլոգիա, կենսաբանական սպառնալիք, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ, կենսաբանական զենք

Abstract

Ժամանակակից աշխարհը վերափոխումների շրջան է ապրում։ Նոր ուժային կենտրոնների ձևավորումը և նրանց միջև պայքարի սրումը, ինչպես նաև այդ պայքարում ռազմական ուժի նշանակության մեծացումը հանգեցնում է աշխարհակարգի կառուցվածքի փոփոխության և նոր կանոնների ու սկզբունքների ձևավորման։ Յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության ապահովման քաղաքականության և որոշումների ընդունման գործընթացի կառուցվածքում հատուկ նշանակություն ունեն քաղաքական հայեցակարգային փաստաթղթերը, որոնցից ամենակարևորների շարքին կարելի է դասել ազգային անվտանգության հայեցակարգը կամ դրան իր գործառույթներով հավասարազոր այն փաստաթուղթը, որը կարող է, ելնելով երկրի առանձնահատկությունից, ունենալ այլ անվանում։ Ազգային անվտանգության հայեցակարգը քաղաքական փաստաթուղթ է, որը բովանդակում է արդի աշխարհում պետության տեղի և դերի մասին պաշտոնական հայացքների համակարգը, պետության ազգային արժեքները, շահերն ու նպատակները, արտաքին և ներքին սպառնալիքների կանխման և հակադարձման ուժերը, միջոցներն ու կարողությունները, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման համակարգի գործառնության կազմակերպման հիմքերն ու սկզբունքները։
Գիտության ու տեխնիկայի արագ համաշխարհայնացումը ինչպես նաև ճանապարհորդության, առևտրի և միգրացիայի ընդլայնումը դրական անդրադարձերի հետ մեկտեղ ի հայտ բերեցին որակապես նոր բնույթի սպառնալիքներ ու մարտահրավերներ, որոնք պետություններից պահանջում են լոկալ, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում գործել խաղի նոր կանոններով, ուր վճռորոշ են կենսաբանական սպառնալիքների վերահսկումը և կանխարգելումը: Կենսանվտանգությանը վերաբերող խնդիրները անմիջական կապ ունեն կրիտիկական ենթակառուցվածքների հետ և հանդիսանում են որպես ազգային մակարդակի սպառնալիքներ։

Author Biography

Բագրատ Վարդանյան, Երևանի պետական ​​համալսարան

ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի հայցորդ

References

Broussard L.A. Biological agents: weapons of warfare and bioterrorism // Molecular Diagnosis and Therapy. 2001. 6. № 4: 324-333

De Oliveira Cardoso T.A., De Albuquerque Navarro M.B.M., Soares B.E.C., Tapajós A.M. Biosafety and biosecurity: applicabilities of the biological security// Interciencia. 2008. Т. 33. № 8. С. 561-568.

Hall C.M. Biosecurity, tourism and mobility: institutional arrangements for managing tourism-related biological invasions // Journal of Policy Research in Tourism, Leisure and Events. 2011. 3. № 3: 256-280.

Marifli A.M. Bioterrorism and chemical attacks // International Journal of Anti-terrorism Studies. 2019. № 4 (1). С. 16-24.

National Biodefense Strategy of US, White House, 2018 // https://www.whitehouse.gov/wp-content/uploads/2018/09/National-Biodefense-Strategy.pdf

UK Biological Security Strategy, The Home Office, London, July 2018 // https://assets.publishing.service.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/730213/2018_UK_Biological_Security_Strategy.pdf

Жемчугов В. Биобезопасность - важное направление работы // Гражданская защита. 2008. № 10. С. 34-35

Указ Президента РФ от 11 марта 2019 г. № 97 "Об Основах государственной политики Российской Федерации в области обеспечения химической и биологической безопасности на период до 2025 года и дальнейшую перспективу” // https://www.garant.ru/products/ipo/prime/doc/72092478/

Черкесов В.В., Хацько М.С., Гентлер А.Н. Актуальность проблемы биотерроризма // Пожарная и техносферная безопасность: проблемы и пути совершенствования. 2020. № 2 (6). С. 475-479.

Downloads

Published

2023-12-28

How to Cite

Վարդանյան Բագրատ. 2023. “Կենսանվտանգությունը որպես ազգային անվտանգության հիմնական բաղադրիչ և դրա արժեքաբանական հիմքերը”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 14 (3 (42):84-91. https://doi.org/10.46991/BYSU:D/2023.14.3.084.

Issue

Section

Քաղաքագիտություն