Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականացման հիմնախնդիրները

Authors

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:D/2024.15.1.093

Keywords:

միջազգային հարաբերություններ, տեղեկատվական անվտանգություն, արդիականացում, հեռուստահաղորդակցություն, ՀՀ, լիբերալ մեթոդներ, ազգային շահեր

Abstract

Արդի միջազգային հարաբերություններում պետությունները մեծ կարևորություն են տալիս տեղեկատվական անվտանգության մեխանիզմների արդիականացման և պահպանման հիմնախնդիրներին: Հարկ է նկատել, որ տեղեկատվության դերի ու ծավալի աճին զուգահեռ` ավելացել են նաև տեղեկատվական անվտանգության սպառնալիքները, ուստի տեղեկավտության պաշտպանությունը դարձել է մի շարք պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը։

Մեր երկրի քաղաքական զարգացման բազմակողմ խնդիրների լուծումը և դրանց հետ կապված քաղաքական գործընթացների կանխատեսման կոնկրետ տեխնոլոգիաների և ընդհանուր մեթոդաբանության կատարելագործման գործուն միջոցների որոնումների արդիական հարցերն այսօր առաջ են բերում ակադեմիական և իշխանական մակարդակներ ու հետաքրքրություն:

Գիտության ու քաղաքականության մեջ անվտանգությունն ընկալվում էր միայն ռազմական առումով. ներկայումս առավելապես ուշադրություն է դարձվում անվտանգության ոչ ռազմական կողմին: Այս պարագայում պետությունների ու միջազգային կազմակերպությունների համար հրամայական է դառնում համալիր անվտանգության ապահովումը բոլոր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, էկոլոգիական, ռազմական ուղղություններում: Ընդ որում՝ երկրներն, ըստ իրենց ռեժիմի բնույթի, խնդիրը լուծում են տարբեր կերպ. մի մասը տեղեկատվական դաշտը փակում է՝ արգելելով նույնիսկ սոցիալական ցանցերի օգտագործումը, մյուսներն ավելի լիբերալ մեթոդներ են փնտրում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը և հեռահաղորդակցության միջոցների ժամանակակից ձեռքբերումները միջազգային անցուդարձերում սեփական շահերը և նպատակներն առաջ մղելու կարևոր գործիք են դարձել, ուստի պետությունները ջանք ու եռանդ չեն խնայում՝ ունենալու արհեստավարժ «տեղեկատվական բանակ» և պաշտպանված տեղեկատվական ենթա­կա­ռուցվածքներ: Վերջին տարիների համաշխարհային փորձը վկայում է, որ հակառակորդի դեմ գործողությունների իրականացման համար տեղեկատվական հոսքերի ազդեցությունը կարող է պետությունների ձեռքում հզոր զենք լինել, իսկ այդ զենքին դիմագրավելու ներուժ չունեցող պետությունները կարող են հայտնվել պարտվողների շարքերում:

Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման բարձր տեմպերը` արդիական է դառնում ենթակառուցվածքների պաշտպանության խնդիրը, որն առանցքային նշանակություն ունի տնտեսության և պետության տարբեր բնագավառների կենսագործունեության համար:

Author Biography

Մարիամ Գզողյան, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի «Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ» բաժնի հայցորդ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի օգնական

References

Հայկուհի Մկրտչյան, «Տեղեկատվական անվտանգություն» հասկացության զարգացումը, 2018թ․, էջ 55

Емельянов Г. В., Стрельцов А. А. Проблемы обеспечения безопасности информационного общества//Распределенная конференция «Технологии информационного общества 98 – Россия»

http://www.iis.ru/events/19981130/streltsov.ru.html

Ալեն Ղևոնդյան, Ազգային շահերի հիմնահարցը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջնային միջավայրում, Երևան, 2011թ․, 19էջ

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին»

https://www.arlis.am/documentview.aspx?docID=26193

«Տեղեկատվության ազատության մասին»

https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1372

«Արխիվային գործի մասին»

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1644

«Անձնական տվյալների մասին»,

https://www.arlis.am/documentview.aspx?docid=98338

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», https://www.arlis.am/documentview.aspx?docid=1547

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենք, 2005թ․, https://www.arlis.am/documentview.aspx?docid=1547

«Ահաբեկչության դեմ պայքարի» ազգային ռազմավարությունը, 2012թ․, https://www.arlis.am/documentview.aspx?docid=75353

«էլեկտրոնային հասարակության ձևավորման» հայեցակարգը, Նախագիծ 2010թ․,

http://www.irtek.am/views/act.aspx?aid=52982

«Զանգվածային լրատվության մասին>> օրենք, 2003թ․,

http://www.irtek.am/views/act.aspx?aid=23491

Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, 2009թ․,

https://www.arlis.am/documentview.aspx?docID=52559

ՀՀ նախագահի կարգադրությունը ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասին,

https://www.arlis.am/documentview.aspx?docID=52559

Առնոլդ Թոյնբի, «Պատմության հետազոտություն» (անգլ.՝ A Study of History), 1934-1961 թթ․

Առնոլդ Թոյնբի, «Քաղաքակրթությունների քայքայում» Ա մաս (Oxford University Press), 1934-1961 թթ․

http://ysu.am/files/01A_Vagharshyan-1526619524-.pdf?fbclid=IwAR2oylJYtRxLGpQpBSfGBwDSLhNiYs91bOewRL8FRJgutOVTSyXlJLF6MCo

Урсул А. Д. Информатизация общества и безопасность развития цивилизации // "Социально-политические науки", 1990, № 10:

Downloads

Published

2024-04-18

How to Cite

Գզողյան Մարիամ. 2024. “Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականացման հիմնախնդիրները”. Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն 15 (1 (43):93-107. https://doi.org/10.46991/BYSU:D/2024.15.1.093.

Issue

Section

Քաղաքագիտություն