Վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտին առնչվող որոշ հիմնախնդիրներ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.C/2025.16.2.068Բանալի բառեր-:
քրեական պատասխանատվությունից ազատել, վաղեմության ժամկետ, վաղեմության ժամկետն անցնել, վաղեմության ժամկետը լրանալ, վաղեմության ժամկետն ընդհատվել, վաղեմության ժամկետը կասեցվել, վերսկսել, ապացույցների կորուստ, քրեական պատասխանատվության ենթարկելու աննպատակահարմարությունԱմփոփում
Վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտին առնչվող մի շարք հիմնահարցեր բազմիցս քննարկվել են տարբեր տեսական աղբյուրներում և մեկնաբանություններում, սակայն դրանցից շատերի կապակցությամբ տեսության մեջ և իրավակիրառ պրակտիկայում միասնական մոտեցումը բացակայում է։ Քննարկելով տեսակետն առ այն, որ (...) հանցագործությունից երկար ժամանակ անցնելու հետևանքով զգալիորեն դժվարանում է վարույթը, իրենց ուժը կորցնում են ապացույցները, վկաների և տուժողների հիշողությունում տեղեկատվությունը խեղաթյուրվում կամ մոռացվում է (...), հարկ է նկատել, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության, տեսանկարահանման միջոցների, մեթոդների, ապացույցների հայտնաբերման և ամրագրման նոր համակարգերի և մեխանիզմների զարգացմանը զուգընթաց, վերոնշյալ մոտեցումը չի դիմանում որևէ քննադատության, քանի որ հանցանքի կատարման ապացույցները կարող են պահպանվել շատ երկար ժամանակահատվածի ընթացքում, ինչը կնպաստի վարույթի արդյունավետ իրականացմանը: Նույն հանցանքի կատարման պարագայում՝ անձանցից մեկը կարող է կրել երկարատև ազատազրկում, վերականգնել տուժածին պատճառված վնասը, անցնել բազամաթիվ վերականգնողական ծրագրեր, իսկ մյուսն ուղղակի որոշակի ժամկետի ընթացքում «ոչինչ չանել» և ազատվել քրեական պատասխանատվությունից։
Արձանագրվել է, որ այս ինստիտուտի որոշ դրսևորումներ ոչ այլ ինչ են, քան «դատախազական արդարադատության» մասնավոր դրսևորումներ, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կատարել օրենսդրական համապատասխան փոփոխություններ, համաձայն որոնց՝ ցանկացած քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում պետք է կայացվի (հաստատվի) դատարանի կողմից։
Հեղինակը եզրակացրել է, որ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտն արդիական չէ և քրեական օրենսդրության զարգացմանը և լրամշակմանը զուգընթաց՝ այս հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը պետք է բացառել։
Նշվել է նաև, որ հատկապես խնդրահարույց է 83-րդ հոդվածի 7-րդ մասի այն դրույթը, համաձայն որի (...) Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: (...): Քննարկվող իրավակարգավորումն անհիմն է և, հեղինակի կարծիքով, այն պետք է հանվի նշված հոդվածի շարադրանքից, քանի որ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու պահից վաղեմության ժամկետն այլևս չի հաշվարկվում, հետևաբար՝ դրա վերսկսման վերաբերյալ դրույթն անառարկայական է։
Հղումներ
Hayastani Hanrapetut‘yan qreakan iravunk‘: Endhanur mas (vets’erord hratakut‘yown — p‘vokhchanowt‘yownnerov ev lrac‘ownnerov) /
S. Arakelyan, A. Gabuzian, H. Khach‘ikyan ev urishk‘. – Er.: EPH hrat., 2011, ej 477.
Alikperov X. Osvobozhdenie ot ugolovnoi otvetstvennosti v sviazi s istecheniem srokov davnosti // Zakonnost’. 1999, № 8, s. 13.
Endol’tseva A.V. Osvobozhdenie ot ugolovnogo presledovaniia: ot teoreticheskikh rassuzhdenii k de lege ferenda // Vestnik Moskovskogo universiteta MVD Rossii. 2016, № 6, ej 57.
Kommentarii k Ugolovnomu kodeksu Rossiiskoi Federatsii. Pod red. A.V. Naumova. M., 1996, s. 331.
Mal’tsev V. Osvobozhdenie ot ugolovnoi otvetstvennosti v sviazi s istecheniem srokov davnosti // Ugolovnoe pravo. 2006, № 1.
Savel’eva V.S. Osvobozhdenie ot ugolovnoi otvetstvennosti // Ugolovnoe pravo Rossiiskoi Federatsii. Obshchaia chast’. M., 1996, s. 435–436.
Sverchkov V.V. Osvobozhdenie ot ugolovnoi otvetstvennosti v sviazi s istecheniem srokov davnosti //
Zhurnal rossiiskogo prava. 2000, № 2, s. 89.
Tarbagaev A. Chto schitat’ ukloneniem ot sledstviia i suda, priiostanavlivaiushchim techenie
sroka davnosti, predusmotrennogo st. 78 UK RF? // Ugolovnoe pravo. 2008, № 4: Dostup iz SPS “Konsul’tantPlius”.
Tkachevskii Iu.M. Osvobozhdenie ot ugolovnoi otvetstvennosti // Kurs ugolovnogo prava. T. 2: Obshchaia chast’. M., 2002, s. 192.
Ugolovnoe pravo. Obshchaia chast’. M., 2008, ej 605.
Shirokov K.S. Problemy istecheniia srokov davnosti v ugolovnom prave Rossii // Mirovoi sud’ia. 2006, № 9.
https://crimescience.ru/wp-content/uploads/2020/05/Уголовный-Кодекс-КНР-2-е-издание-2021.pdf
https://ihl-databases.icrc.org/en/national-practice/penal-code-1974-0
https://www.investopedia.com/terms/s/statute-of-limitations.asp
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Տիգրան Սիմոնյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.