Փորձագետի կարգավիճակի պատմական զարգացումը Հայաստանում

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.C/2024.15.2.144

Բանալի բառեր-:

գիտություն, տեխնիկա, գիտակ, փորձառու, իրազեկ, մասնագետ, փորձագետ, կարգավիճակ, դատաստանագիրք, հատուկ գիտելիք, ունակություն

Ամփոփում

Հոդվածում հետազոտվել է փորձագետի և իր կարգավիճակի ծագումնաբանությունը, պատմական զարգացումը միջնադարից մինչև մեր օրերը, նկատի ունենալով, որ բոլոր ժամանակներում էլ հանցագործությունների կանխման, բացահայտման ու քննության գործընթացում էական դեր են խաղացել փորձագետները, որոնց օժանդակությամբ վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն է ստացել ձեռք բերել ապացույցներ, բացահայտել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ:

Այդ նպատակով ուսումնասիրվել են Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի Դատաստանագրքերը, Դավիթ Ալավկա Որդու «Կանոնական օրենսդրությունը», Եղիազար Գրիգորյանի, Գրիգոր Կանպանյանի և Հովհաննեսի որդի Սարգիսի կողմից ստեղծված «Դատաստանագիրք Աստրախանի Հայոց»-ը, Շահամիր Շահամիրյանի §Որոգայթ Փառաց¦-ը:

Հոդվածում ուսումնասիրվել, վերլուծվել և ամփոփ ներկայացվել է նաև փորձագետի կարգավիճակի վերաբերյալ 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀԽՍՀ քրեական դատավարության և 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգավորումները, մասնագետի և փորձագետի կողմից իրականացվող գործունեության հիմնական նպատակների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները:

Հայաստանի իրավական հուշարձանների ուսումնասիրությունների արդյունքում փաստվում է, որ միջնադարում ևս հանցագործությունների քննության գործում դատարանների կողմից մեծ դեր է հատկացվել փորձագետներին՝ §փորձառու¦, «գործին վարպետ» անձանց և նրանց կողմից կիրառվող գիտելիքներին:

Հեղինակի կենսագրությունը

  • Արթուր Չախոյան, Երևանի պետական համալսարան

    իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ

Հղումներ

Աղայան Է.Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976:

Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969:

Սուքիասյան Ա.Մ., Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009:

Ղազինյան Գ.Ս., «Քրեական դատավարության պատմական և արդի հիմնախնդիրները Հայաստանում», Երևան 2001:

Մխիթար Գոշ, Դատաստանագիրք, Երևան-2001:

Ավագյան Ռ. Հ., «Հայ իրավական մտքի գանձարան», գիրք 1-ին, Երևան 2001:

Հայկական պետական մատենադարան, ձեռագիր N 1900, Սմբատ Սպարապետ, «Պատմություն»:

Պողոսյան Ֆ.Գ., «Դատաստանագիրք Աստրախանի Հայոց», Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967:

«Որոգայթ փառաց», խմբագիր Գառնիկ Սաֆարյան, Երևան 2002:

ՀԽՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, ընդունված՝ 1961 թվականի մարտի 7-ին:

Պիվազյան Հ. Մ., Փորձաքննությունը ըստ Հայկական ՍՍՌ քրեական դատավարության նոր օրենսգրքի, «Դատական փորձաքննության հարցեր», ժողովածու 1, Երևան, 1962, ԵՊՀ-ի հրատարակչություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ընդունված՝ 1998 թվականի հուլիսի 1-ին:

Արտեմ Արմենի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ3/0226/01/14 որոշումը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց, 2022:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-24

Թողարկում

Բաժին

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ

Ինչպես մեջբերել

Չախոյան Ա. (2024). Փորձագետի կարգավիճակի պատմական զարգացումը Հայաստանում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(2 (41), 144-157. https://doi.org/10.46991/BYSU.C/2024.15.2.144