ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակից բխող գործառույթների իրացման տեսական և գործնական որոշ հիմնախնդիրներ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2022.13.2.035Keywords:
օրենքի միատեսակ կիրառություն, դատական իշխանության անկախություն, դատավորների ընտրության (նշանակման) ընթացակարգ, օրենսդիր իշխանություն, դատավորների (դատարանների) մասնագիտացվածություն, դատավորներին ներկայացվող պահանջներ, հակակոռուպցիոն պալատAbstract
Հոդվածում հեղինակը Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակի վերլուծության լույսի ներքո վերլուծել է երկրի բարձրագույն դատական ատյանի կազմավորման ինստիտուցիոնալ որոշ հիմնախնդիրներ: Մասնավորապես, դատական իշխանության արտաքին անկախության ապահովման համատեքստում իրավական քննադատության առարկա է դարձվել ՀՀ Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորների ընտրության ընթացակարգը: Երկրի բարձրագույն դատական ատյանի՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական կարևորագույն առաքելության հաշվառմամբ՝ ոչ իրավաչափ է գնահատվել վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջների առանձնահատուկ մեղմացումը: Նույն դիտարկմամբ՝ խնդրահարույց է գնահատվել հակակոռուպցիոն պալատի ձևավորումը ՀՀ վճռաբեկ դատարանում:
References
Ա.Ս. Ղամբարյան, Դատական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում (համատեսական և մեթոդաբանական հիմնախնդիրներ), Եր., 2013
Վ. Վ. Հովհաննիսյան, ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի նորմերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրաիրավական խնդրի իրացումը քաղաքացիական դատավարությունում // «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն», Եր., 2016, № 1 (19)
Գագիկ Ղազինյան, Տաթևիկ Սուջյան, Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի օրենսդրական կանոնակարգման առանձնահատկությունները ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում // «Պետություն և իրավունք», թիվ 2(64), 2014
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 15րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում գործում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմեր՝ յուրաքանչյուրը հինգ դատավորի թվակազմով, որոնք բողոքը քննելիս և որոշումներ ընդունելիս գործում են որպես Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ»։ Սույն հոդվածի շրջանակում հակակառուպցիոն պալատի ստեղծման իրավաչափությանը կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով
OPINION (2012) NO. 15 of the Consultative Council of European Judges on the Specialisation of Judges, 13.11.2012, հասանելի է՝ https://rm.coe.int/ccje-opinion-2012-no-15-on-the-specialisation-of-judges/16809f0078
Գագիկ Ղազինյան, Դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական հիմքերը //«Բանբեր Երևանի համալսարանի. իրավագիտություն», 2017
Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) թիվ 403/2006 կարծիքը, հունիսի 22, 2007, CDL-AD(2007)028, հասանելի է՝ https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2007)028-e
Recommendation No. R (94)12 of the Committee of Ministers of the Council of Europe on the independence, efficiency and the role of judges
Venice Commission, Opinion on the Draft Law on Judicial Power and Corresponding Constitutional Amendments of Latvia, CDL-AD (2002) 26, para. 22
Venice Commission, Opinion on the Provisions on the Judiciary in the Draft Constitution of the Republic of Serbia, CDL-AD(2005)023, para. 17
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.