Աշխատանքային պայմանագրի լուծումը ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողների հետ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.1.066Keywords:
անհամատեղելի արարք, աշխատանքային պայմանագրի լուծումը, աշխատանքային պայմանագրի լուծումը վստահությունը կորցնելու հիմքով, ուսումնադաստիարակչական գործառույթ, աշխատանքային պայմանագրի լուծումն ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողների հետAbstract
Սույն հոդվածի շրջանակներում քննարկվելու են հետևյալ իրավական
խնդիրները․
Ուսումնադաստիարակչական գործառույթի հետ «անհամատեղելի ա-
րարք» եզրույթի մեկնաբանումը՝ պայմանավորված կրթություն և դաստիա-
րակություն ստացող անձանց տարիքով.
Ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող անձի՝ աշխա-
տանքը շարունակելու հետ «անհամատեղելի արարքի» դրսևորումները՝ պայ-
մանավորված աշխատանքին առնչվելու և չառնչվելու հանգամանքով.
Վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծ-
ման կարգը՝ պայմանավորված կարգապահական տույժ կիրառելու և չկիրա-
ռելու հանգամանքով։
Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի
լուծման հիմքերի մեջ օրենսդիրը ներառել է նաև աշխատողի նկատ-
մամբ վստահությունը կորցնելու հիմքը, որի ինքնուրույն ենթահիմք է
ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողի
կողմից աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք
թույլ տալը։ Ի տարբերություն աշխատանքային պայմանագրի լուծման
մի շարք այլ հիմքերի՝ այս հիմքն առանձնանում է որոշակիության բա-
ցակայությամբ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս։
Խնդիրն այն է, որ.
ա. սահմանված չեն չափանիշներ, որոնց հիման վրա այս կամ այն
արարքը կարող է անհամատեղելի դիտվել ուսումնադաստիարակչա-
կան գործառույթի հետ,
բ. հստակեցված չէ «անհամատեղելի արարք» եզրույթի բնույթը, ին-
չով պայմանավորված՝ որոշակի չէ, թե արդյոք «անհամատեղելի արար-
քը» պետք է դրսևորվի աշխատանքային ժամերին կամ ուղղակիորեն առնչվի աշխատանքային պարտականությունների կատարմանը, թե
այն կարող է որևէ կերպ ուղղակիորեն չառնչվել անձի աշխատանքին
և/կամ առնչվել նրա մասնավոր կյանքին։
References
Տե՛ս https://online.zakon.kz/document/?doc_id=38910832&pos=1210;14#pos=1210;14 (22.07.2022)
http://cbd.minjust.gov.kg/act/view/ru-ru/1505( 22.07.2022)
https://rulaws.ru/tk/CHAST-TRETYA/Razdel-III/Glava-13/Statya-81/ (22.07.2022)
Общая теория государства и права : учебник / под ред. С.Ю. Наумова, А.С. Мордовца, Т.В. Касаевой. – Саратов : Саратовский социально-экономический институт (филиал) РЭУ им. Г.В. Плеханова, 2018.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.