Մեղադրանք ներկայացնելը մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.086Keywords:
հեռակա վարույթ, մեղադրանք ներկայացնել, մեղադրանքի փոփոխում, տեսակապ, միջազգային փոխօգնություն, հրապարակային ծանուցում, պաշտպանին վարույթից հեռացնելAbstract
Հոդվածը վերաբերում է մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթում (հեռակա վարույթ) մեղադրանք ներկայացնելու էությանը և առանձնահատկություններին։
Հեղինակներն անդրադառնում են մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթի ընթացքում մեղադրանք ներկայացնելու հիմքին և պայմաններին, քննարկվող ինստիտուտի վերաբերյալ տեսության մեջ արտահայտված կարծիքներին։
Ներկայացվում են ազգային քրեադատավարական օրենսդրության մեջ խնդրո առարկա ինստիտուտի կանոնակարգումները, և իրավահամեմատականներ են անցկացվում արտասահմանյան երկրների օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների միջև։
Հոդվածում ներկայացվում են նաև խնդրո առարկայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները, և դրանց լույսի ներքո քննարկվում են հեռակա վարույթում մեղադրանք ներկայացնելու տեսագործնական հիմնախնդիրները։
Քննարկման առարկա է դառնում նաև այն հարցը, թե երբ նախաքննության մարմնին հայտնի է մեղադրյալի գտնվելու ճշգրիտ վայրը, ապա վերջինս արդյոք պետք է միջոցներ ձեռնարկի մեղադրանք ներկայացնելու օրվա և ժամի մասին մեղադրյալին ծանուցելու ուղղությամբ, և միայն նրա չներկայանալու դեպքում, մեղադրանք ներկայացնի հեռակա կարգով։
Հարցադրման կապակցությամբ հեղինակները գալիս են այն հետևության, որ երբ առկա են լինում հեռակա վարույթի հիմքն ու պայմանները, և քննիչը որոշում է կայացնում հեռակա վարույթ իրականացնելու մասին, ապա մեղադրյալին տեսակապի միջոցով մեղադրանք ներկայացնելը չի բխում հեռակա վարույթի ընդհանուր գաղափարաբանությունից։
References
Deweer v. Belgium, judgment of 27 February 1980, paragraph 56, Artico v. Italy, judgment of 13 May 1980, paragraph 32, Goddi v. Italy, judgment of 9 April 1984, paragraph 28, Colozza v. Italy, judgment of 12 February 1985, paragraph 26.
The decision of the RA Court of Cassation of August 24, 2012, case No. YSHD/0002/01/11
The decision of the RA Court of Cassation of April 18, 2013, case No. YAKD/0218/06/12.
Арабули Д.Т. Сравнительный анализ заочного судебного разбирательства в Российской Федерации и Республике Казахстан // Мировой судья. 2008. № 6. С. 17–18 ;
Мазюк Р.В. Международное сотрудничество по уголовным делам и заочное уголовное преследование // Вестник ОГУ. 2009. № 3. С. 78–81 ;
Тукиев А.С. Особенности заочного возбуждения уголовных дел // Актуальные проблемы права: материалы науч. конференции. Караганда: КарЮИ МВД РК им. Б. Бейсенова, 2002. С. 68–69 ;
Тукиев А.С., Ахпанов А.Н., Кусаинов Ш.К. Особенности привлечения в качестве обвиняемого по заочной форме уголовного судопроизводства в Республике Казахстан // Закон и время. 2004. № 10. С. 42–44 ;
Хасенов О.З. Институт заочного обвинения в уголовном судопроизводстве Республики Казахстан // URL: www.rusnauka.com/1_NIO_2014/Pravo/5_154476.doc.htm ; и др.
Купрейченко С.В. Заочное судопроизводство в Российской Федерации по уголовным делам о тяжких и особо тяжких преступлениях: Монография.- М.: Юрлитинформ, c. 133,135.
Decision No. 22-8535/2008 of the Sverdlovsk District Court of August 27, 2008.
Клевцов К.К Досудебное производство в отношении лиц, уклоняющихся от уголовной ответственности за пределами территории Российской Федерации./ под ред. канд. юрид. наук, доц. А.М. Багмета. — М.: Юрлитинформ, 2018. С. 197-198․
Информация о постановлении ЕСПЧ от 18 мая 2004 г. по делу «Шомодьи (Somogyi) против Италии (жалоба № 67972/01) // СПС «КонсультантПлюс».
Тукиев А.С. Проблемы процессуальной формы заочного уголовного судопроизводства: автореф. дис. … канд. юрид. наук. Караганда, 2005. С. 20.
Литвишко П.А. Осуществление уголовнопроцессуальной юрисдикции в зарубежных представительствах государств: дис. … канд. юрид. наук. М., 2014. С. 79.
Клевцов К.К Досудебное производство в отношении лиц, уклоняющихся от уголовной ответственности за пределами территории Российской Федерации./ под ред. канд. юрид. наук, доц. А.М. Багмета. — М.: Юрлитинформ, 2018. С. 201-202․
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.