Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունքում դատական գործերի վերաբացման ընթացակարգը ՀՀ օրենսդրությունում և պրակտիկայում

Authors

  • Արտակ Ասատրյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.106

Keywords:

ՄԻԵԴ վճիռների կատարում, դատական գործերի վերաբացում, դատական գործերի վերանայում, դատական գործերի վերաբացման օրենսդրություն, դատական գործերի վերաբացման պրակտիկա, վերաբացման օրենսդրության թերություններ, դատական գործերի վերաբացման պրակտիկ խնդիրներ

Abstract

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորում է մի շարք իրավունքներ և ազատություններ, որոնք կոնվենցիան վավերացրած պետությունները պարտավորվել են հարգել իրենց իրավազորության ներքո գտնվող տարածքներում։ Կոնվենցիայի հիման վրա ստեղծված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) կողմից արձանագրված խախտումների առնչությամբ հաճախ անհրաժեշտություն է լինում ներպետական մակարդակում վերաբացելու դատական գործերը։ Այս գործընթացի կարևորությունը կայանում է նրանում, որ այն առանցքային տեղ է զբաղեցնում ՄԻԵԴ վճիռների կատարման համակարգում և որոշ դեպքերում դիտարկվում է որպես խախտված իրավունքների վերականգնման միակ ճանապարհ։

Սույն հոդվածի շրջանակներում ուսումնասիրության են ենթարկվել ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատական գործերի վերաբացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և պրակտիկան։ Մասնավորապես, վերլուծության են ենթարկվել ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի և այլ իրավական ակտերի վերաբերելի իրավակարգավորումները։ Հոդվածում կատարված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել քննարկվող ոլորտում ՀՀ օրենդրության և պրակտիկայի բացերը, թերությունները և անորոշությունները, որոնց լրացման, վերացման կամ հստակեցման ուղղությամբ կատարվել են համապատասխան առաջարկություններ։

Author Biography

Արտակ Ասատրյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

References

Recommendation was adopted by the Committee of Ministers on 19 and 21 January 2000 at its 694th Session.

Adopted in Rome on 4 Nov. 1950; entered into force on 3 Sept. 1953.

See, inter alia, the Court’s judgment in the Papamichalopoulos case against Greece of 31 October 1995, paragraph 34, Series A 330-B.

For more details on the decision of the ECtHR on a unilateral declaration or friendly settlement as a basis for reopening the case, see the decision of the Court of Cassation of October 19, 2021 on revising the ruling of the Chamber of Civil and Economic Affairs of the Court of Cassation of 07.04.2006.

Pursuant to the decision of the RA Constitutional Court CCD-1573 of 27.01.21, parаgraph 1 of Article 415 of Civil Procedure Code was recognized as contradicting Articles 61 and 75 of the RA Constitution and void to the extent that it precludes the review of judicial acts of the Court of Appeal which have entered into force, but are not subject to appeal upon new circumstances.

The decision of the Court of Cassation of November 7, 2019 on criminal case No. ECD/ 0190/06/08, the decision of the Court of Cassation of October 19, 2021, the decision of the Chamber of Civil and Economic Affairs of the Court of Cassation of 07.04.2006 on grounds for review under new circumstances, etc.

Downloads

Published

2023-12-14

How to Cite

Ասատրյան Ա. (2023). Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունքում դատական գործերի վերաբացման ընթացակարգը ՀՀ օրենսդրությունում և պրակտիկայում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 14(2 (39), 106–121. https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.106

Issue

Section

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ