Գրիգոր Նարեկացու քրիստոնեական  հումանիզմը

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.2.005

Բանալի բառեր-:

Գրիգոր Նարեկացի, Միջնադար, Վերածնունդ, Հայկական Վերածնունդ, հումանիզմ, աստվածակենտրոն հումանիզմ, վերածնական մարդակենտրոն հումանիզմ

Ամփոփում

Հոդվածում քննարկվում է միջնադարի խոշորագույն բանաստեղծ և իմաստասեր Գրիգոր Նարեկացու (951-1003 թթ.) աշխարհայացքի և փիլիսոփայական հայացքների գնահատմանը վերաբերող մի հարց, որը պարզաբանելու համար հընթացս վերլուծվում են Միջնադար, Վերածնունդ, Հայկական Վերածնունդ, քրիստոնեական աստվածակենտրոն հումանիզմ և վերածնական մարդակենտրոն հումանիզմ հասկացությունները: Որոշ հետազոտողներ, նկատի ունենալով հատկապես Նարեկացու «Մատյան Ողբերգության» գիրքը,  նրա նորարարական մտքերն ու մոտեցումները, լեզվամտածողության ինքնատիպությունը, «ներքին» մարդու և մարդու փրկության մասին վարդապետությունը, նրան համարում են Հայկական Վերածննդի ներկայացուցիչ,  այսինքն՝ ոչ թե Միջնադարի, այլ Վերածննդի դարաշրջանի մտածող: Եթե խորհրդային շրջանում, երբ տիրապետող էր մարքսիստական մեթոդաբանությունը,  նման գնահատականի շրջանառումը հասկանալի էր (Արևելյան և Հայկական Վերածնունդ տեսությունը կոչված էր հիմնավորելու մարքսիստական պատմափիլիսոփայության այն դրույթը, թե պատմության մեջ «երկաթե անհրաժեշտությամբ» գործում են համընդհանուր օրինաչափություններ, օրինակ, բոլոր ժողովուրդները պետք է անցնեն զարգացման միևնույն փուլերը), ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ են այսօր հետազոտողները պաշտպանում այդ խիստ գաղափարականացված և անարդյունավետ մեթոդաբանական հարացույցը: Հեղինակի կարծիքով այդպիսի գնահատականը պայմանավորված է այն բանով, որ այդ տեսության կողմնակիցները՝ ա) ըստ էության  անտեսում են Միջնադարյան և Վերածննդի մշակույթների տարբերությունները, ինչի հետևանքով միջնադարյան մշակույթին բնորոշ երևույթները բնութագրվում են որպես վերածնական,  բ) զանց են առնում   քրիստոնեական (աստվածակենտրոն) հումանիզմի և վերածնական (մարդակենտրոն) հումանիզմի յուրահատկությունները, գ) Նարեկացուն Հայկական Վերածննդի ներկայացուցիչ համարելով՝ իբր տալիս են նրան հանճարին պատշաճող գնահատական (տվյալ դեպքում ենթադրվում է, որ Վերածննդի դարաշրջանն Միջնադարի համեմատ ավելի առաջադիմական է): Մինչդեռ Նարեկացին  իր մտածելակերպով, աշխարհայացքային-փիլիսոփայական հարցերի քննարկման ու լուծման եղանակներով, մարդու փրկության իր տեսլականով միջնադարյան մտածող է, քրիստոնեական հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչ, հիրավի՝ «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:

Հեղինակի կենսագրությունը

  • Սեյրան Զաքարյան, Երևանի պետական համալսարան

    փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ

Հղումներ

Գասպարյան Դ., Հայկական Վերածնունդ (ժամանակը և առանձնահատկությունները) http://shirak.asj-oa.am/598/1/41.pdf (մուտք՝ 18.07.2023)։ (Gasparyan D., Haykakan Veratsnund (zhamanaky yev arrandznahatkut’yunnery) http://shirak.asj-oa.am/598/1/41.pdf (mutk։ 18.07.2023)).

Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության։ Տաղեր / թարգմանությունը Վ․ Գևորգյանի, Եր., 1979։ (Grigor Narekats’i, Matyan voghbergut’yan. Tagher / targmautyuny V. Gevorgyani, Yer., 1979).

Զաքարյան Ս. Ա., Հայկական Վերածննդի հարցը (մեթոդաբանական տեսանկյուն), Եր., 2006։ (Zak’aryan S. A., Haykakan Veratsnndi harts’y (met’vodabanakan tesankyun), Yer., 2006).

Թամրազյան Հ., Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը, հ. Գ, Եր., 2017։ (T’amrazyan H., Grigor Narekats’in yev Narekyan dprots’y, h. G, Yer., 2017).

Խրլոպյան Գ. Տ., Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն։ Հելլենիստական և վաղ ֆեոդալական շրջան, Եր., 1978։ (Khrlopyan G. T., Hay sots’ialakan imastasirut’yan patmut’yun. Hellenistakan yev vagh feodalakan shrjan, Yer., 1978).

«Հայկական Վերածնունդ», http://www.panarmenian.net/arm/details/222911/ (մուտք՝ 18.07.2023): («Haykakan Veratsnund», http://www.panarmenian.net/arm/details/222911/ (mutk։ 18.07.2023).

Նալբանդյան Վ. Ս., Գրիգոր Նարեկացի, Եր., 1990։ (Nalbandyan V. S. Grigor Narekats’i, Yer., 1990).

Պողոսյան Ս., Իմ Նարեկացին, Եր., 2007։ (Poghosyan S., Im Narekats’in, Yer., 2007).

Бурдах К․ Реформация․ Ренессанс․ Гуманизм․ М․, 2004․ (Burdah K․ Reformaciâ․ Renessans․ Gumanizm․ M․, 2004)․

Горфункель А.Х. Философия эпохи Возрождения. Учебное пособие. М., 1980․ (Gorfunkelʹ A.H. Filosofiâ épohi Vozroždeniâ. Učebnoe posobie. M., 1980)․

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-30

Թողարկում

Բաժին

PHILOSOPHY

Ինչպես մեջբերել

Զաքարյան Ս. (2025). Գրիգոր Նարեկացու քրիստոնեական  հումանիզմը. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(2(47), 5-19. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.2.005

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>