Պատմական հիշողությունը որպես սերունդների ինքնության շարունակականության սոցիոմշակութային տեքստ

Հեղինակներ

  • Համլետ Սիմոնյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.3.048

Բանալի բառեր-:

պատմական հիշողություն, սերունդներ, անցյալ, կյանքի մշակույթ, գոյաբանական նախագիծ, ինքնություն, սոցիալական դիմակ, անցյալի վերակառուցում

Ամփոփում

Մարդկային պատմության ընթացքը ցույց է տալիս, որ պատմական հիշողությանն ապավինելը սերունդների ինքնության շարունակականության հիմնական նախապայմաններից է, քանի որ այն ապահովում է անցյալի հետ ներկայի կապն ու շարունակականությունը՝ միաժամանակ կարևոր նշանակություն ձեռք բերելով նաև ապագայի խոսույթում։ Պատմական հիշողության միջոցով ծանոթանում ենք նախնիների կյանքի կազմակերպման մշակույթին, որի մեջ ամփոփած են սերունդների նույնականացման համար անհրաժեշտ սոցիոմշակութային կոդերը՝ ավանդույթներն ու սովորույթները, կարծրատիպերն ու նախապաշարմունքները, միֆերը, ծեսերը, արգելանքները և այլն։ Կյանքի կազմակերպման յուրաքանչյուր մշակույթ հիմնված է պատմական հիշողության վրա և դրա միջոցով նոր սերնդին է փոխանցում նույնականության համար առանցքային նշանակություն ունեցող արժեքավարքաբանական մի շարք առանձնահատկություններ։ Հանգամանք, ինչից հետևում է, որ գործող կյանքի մշակույթի մեջ ներառվելով՝ մարդն ամեն անգամ կանգնում է երկընտրանքի առաջ և պարտավոր է որոշել, թե կհետևի վարքագծի այն կանոններին ու սոցիոմշակութային այն նորմերին, որոնք հատուկ են անցյալի կյանքի կազմակերպման մշակույթին, թե կխմբագրի ու կարդիականացնի դրանց սոցիոմշակութային համատեքստը։

Վերոնշյալ իրողություններից ելնելով՝ հոդվածում պատմական հիշողությունը ներկայացվում է իբրև սերունդների ինքնության շարունակականության համար առանցքային նշանակություն ունեցող նախապայման, իբրև անցյալի ինքնութենական արժեքներին հավատարիմ մնալու, սակայն միևնույն ժամանակ դրանք վերանայելու և վերարժևորելու յուրօրինակ համատեքստ։

Հեղինակի կենսագրությունը

  • Համլետ Սիմոնյան, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի ասպիրանտ

Հղումներ

Ricoeur P., Memory, History, Forgetting, The University of Chicago Press, Chicago and London, 2004, էջ 21:

White H., The Burden of History // History and Theory, Vol.5, No.2, 1966, p. 123.

Foster J., Memory: A Very Short Introduction, Oxford University Press, Oxford, 2009, էջ 6:

Рушди С., Дети полуночи, Лимбус Пресс, Санкт-Петербург и Москва, 2006, с. 149.

Ricoeur P., Memory, History, Forgetting, The University of Chicago Press, Chicago and London, 2004, էջ 85:

Ս․ Զաքարյան, Հայկական էպոսի հերոսների վարքագիծը ազգային ինքնության համատեքստում // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 2 (17), 2015, էջ 3։

Derrida J., Specters of Marx: The State of the Debt, the Work of Mourning and the New International, Routledge, New York and London, 1994, էջ 20-27:

Assmann J., Communicative and Cultural Memory, In Erll A., & Nünning A. (Eds.), Cultural Memory Studies: An International and Interdisciplinary Handbook, Walter de Gruyter, Berlin, 2008, էջ 109-118։

Assmann J., Communicative and Cultural Memory, In Erll A., & Nünning A. (Eds.), Cultural Memory Studies: An International and Interdisciplinary Handbook, Walter de Gruyter, Berlin, 2008, էջ 109-118։

Halbwachs M., On Collective Memory, The University of Chicago Press, Chicago and London, 1992, p. 38.

Halbwachs M., On Collective Memory, The University of Chicago Press, Chicago and London, 1992, էջ 34:

Head G. H., The Nature of the Past, in John Coss (ed.), Essays in Honor of John Dewey, Henry Holt & Co., New York, 1929, էջ 241:

Ортега-и-Гассет Х., Восстание масс, Издательство АСТ, М., 2002, էջ 50-51:

Lowenthal D., The Past is a Foreign Country, Cambridge University Press, New York, 2025, էջ 3-8։

Է. Հարությունյան, Մարդկային կեցության այլակերպումները․ Ինքնության ճգնաժամ, ԵՊՀ հրատ․, Եր․, 2023, էջ 34:

Գ. Սողոմոնյան, Սոցիոմշակութային փոխակերպումներ և մարդաբանական ճգնաժամ, ԵՊՀ հրատ., Եր., 2018, էջ 155:

Debord G., The Society of the Spectacle, Bureau of Public Secrets, Berkeley, 2014, p. 7.

Goffman E., The Presentation of Self in Everyday Life, University of Edinburgh Press, Edinburgh, 1956, էջ 10-11:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-11-15

Թողարկում

Բաժին

PHILOSOPHY

Ինչպես մեջբերել

Սիմոնյան Հ. (2024). Պատմական հիշողությունը որպես սերունդների ինքնության շարունակականության սոցիոմշակութային տեքստ. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(3 (45), 48-60. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.3.048