Հեղինակության գերակայություն. ազդեցությունն ու խոչընդոտները բովանդակության զարգացման վրա
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.1.032Բանալի բառեր-:
հեղինակության կողմնակալություն, հեղինակ, բովանդակություն, տեքստ, ընթերցող, ընկալում, հեղինակային գործառույթ, քննադատական մտածողություն, Միշել Ֆուկո, Ռոլան Բարտ, Կառլ Փոփեր, Էդվարդ ՍայիդԱմփոփում
Հոդվածում քննարկվում է հեղինակության պաշտամունքը և դրա ազդեցությունը բովանդակության օբյեկտիվ
գնահատման, նորարարության տարածման և հասարակական առաջընթացի վրա: Այս երևույթը դիտարկվում է
պատմական և մշակութային տարբեր համատեքստերում՝ ընդգծելով, թե ինչպես է հեղինակային դիրքը հաճախ վերածվում
գաղափարների գերակայության գործիքի՝ ստվերելով բովանդակության իրական արժեքը։ Ընդ որում հեղինակությունը ոչ
միայն ազդեցության աղբյուր է, այլև սոցիալական նորմերի և արժեքային համակարգերի ձևավորման գործիք, որը կարող
է խոչընդոտել ազատ և քննադատական մտածողությանը։
Վերլուծության հիմքում ուսումնասիրվում են Միշել Ֆուկոյի, Ռոլան Բարտի, Կառլ Փոփերի և Էդվարդ Սայիդի
տեսակետները, որոնք կարևորվում են ազատ մտածողության և քննադատական մոտեցման խթանման առումով։ Ֆուկոն
անդրադառնում է վերահսկողության մեխանիզմներին՝ բացատրելով, թե ինչպես են դրանք սահմանափակում ազատ
մտածողությունը։ Բարտը, իր «հեղինակի մահվան» գաղափարով, առաջարկում է առաջնային ուշադրությունը
կենտրոնացնել բովանդակության վրա՝ անկախ դրա հեղինակից։ Փոփերը շեշտադրում է գիտական մտքի բացությունն ու
քննադատական քննարկման անհրաժեշտությունը, իսկ Սայիդն Արևելելք- Արևմուտք բինար հակադրությունների
վերլուծությամբ բացահայտում է հեղինակության միջոցով ստեղծված մշակութային գերակայությունները։ Սրանք էլ
իրենց հերթին հանգեցնում են մտավոր ազատության, գաղափարների բաց շուկայի և մշակութային ինստիտուտների
ներսում գոյություն ունեցող հիերարխիաների խնդիրներին։
Թերևս, կրթական և մշակութային համակարգերի ազատականացման միջոցով կարելի կլինի հասնել
բովանդակության ներքին արժեքի գնահատմանը և արժևորմանը։ Ի վերջո հեղինակային դիրքի ազդեցությունից ազատ
միջավայրերն են, որ պետք է նպաստեն նորարարության խթանմանը, ներառականության ձևավորմանն ու հասարակական
առաջընթացին՝ ապահովելով ազատ և քննադատական մտածողության զարգացումը։
Հղումներ
Նշանյան Մարկ, Սիմվոլիզմը հայ գրականության մեջ, Երևան, 1996: Воронков, Александр, Образование и идеология в советский период, Московский государственный
университет, 1975. Сталин, Иосиф, Марксизм и вопросы языка, Полное собрание сочинений, том 10. Издательство "Правда",
1952. Arendt, Hannah, The Human Condition, University of Chicago Press, 1958. Barthes, Roland, The Death of the Author, Hill and Wang, 1967. Bhabha, Homi K., The Location of Culture, Routledge, 1994.
Fitzpatrick, Sheila, Everyday Stalinism: Ordinary Life in Extraordinary Times, Oxford University Press, 1999.
Foucault, Michel, What Is an Author?, Harvard University Press, 1969. Hofstede, Geert, Cultures and Organizations: Software of the Mind, McGraw-Hill, 1991.
Hovannisian, Richard G., The Republic of Armenia, University of California Press, 1996.
Lasswell, Harold, Politics: Who Gets What, When, How, McGraw-Hill, 1936. Popper, Karl, The Open Society and Its Enemies, Routledge, 1945.
Said, Edward W., Orientalism, Pantheon Books, 1978.
Sartre, Jean-Paul, Being and Nothingness, Philosophical Library, 1943.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.