Ազգային ինքնության կորստի վախերը և դրանց հակազդման ձևերը

Authors

  • Սեյրան Զաքարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.1.003

Keywords:

ազգային ինքնություն, վախ, պահպանողականություն, ավանդապահություն, ինքնամեկուսացում, գաղտապահություն, պատմական հիշողություն, ինքնությունը միջնադարում, ինքնության քաղաքականություն

Abstract

Հոդվածում առաջադրվել այն միտքը, որ հայության մեջ տևական ժամանակ տարբեր,  հատկապես կեցության անբարենպաստ պայմանների անփոփոխության պատճառներով շեշտը դրվել է ոչ թե կառուցարկված ազգային ինքնության նորացման ու հարստացման, այլ գլխավորապես պահպանման վրա։ Նման դիրքորոշման հիմքում ընկած են ինքնութենական տարրերը կորցնելու վախերը, որոնց հակազդման ակտիվ ձևերից են զինված պայքարն ու ազատամարտը, համաշխարհային ու տարածաշրջանային շարժումներին մասնակցելը, իսկ կրավորական ձևերից են՝ ավանդապահությունը, գաղտնապահությունը, առանձնացում-մեկուսացումը և հեռացումը։ Հոդվածում դիտարկվում են հակազդման կրավորական ձևերը, որոնց հիմքում ընկած է այն դիրքրորոշումը, որ ո՛չ մի դեպքում և ո՛չ մի պայմանով չպետք է հրաժարվել ավանդվածից ու ազգային ինքնության հիմնասյուններից՝ հայրենիքից ազգից, կրոնից ու դավանանքից, պատմական անցյալից և այլն։ Կրավորական ձևերը ազգային ինքնության պահպանման հուսալի մեխանիզմներ էին հատկապես միջնադարում, երբ համատարած գերակշռում էր ավանդական մտածելակերպը և ազգությունը նույնավում էր կրոնի և դավանանքի հետ։ Սակայն տևական ժամանակ ինքնությունը միայն դրանցով պահպանելու ռազմավարությունը դրականի հետ միասին ունեցել է (և ունի) իր բացասական հետևանքները։ Նախ, ավանդապաշտությունը, հատկապես դրա արմատական թևը, մերժում է նորամուծությունները, և դրանով իսկ խոչընդոտում են ինքնության հարստացմանն ու արդիականացմանը։ Երկրորդ, առանձնացման դիրքրորոշումն ենթադրում է մտածելակերպի ու գործելակերպի փոփոխություն, սեփական կյանքի կազմակերպման հիմքերի ու սկզբունքների՝ հզորանալու քաղաքական տեսլականի, ազգային կրթության ու դաստիարակության համակարգի, մշակութային արժեքների պահպանման ձևերի մշակում: Սակայն ինքնատարբերակվելով ու առանձնանալով արտաքին աշխարհից, հայերը հաճախ առաջնորդվել ենք առավելապես գոյատևման կենսափիլիսոփայությամբ և  տարբերակվելու նախնական քայլերից այն կողմ չեն անցել, չեն մշակել առանձնացվածի ամբողջական կենսափիլիսոփայություն ու գաղափարախոսություն: Իսկ զարգանալու ու հզորանալու և ժամանակի ոգուն համահունչ գործելու ստուգված ճանապարհը ավանդույթի վերարժևորման, ավանդականի և նորարականի, սեփականի ու օտարի խելամիտ ու ինքնատիպ համադրումն է, ավանդականի վրա հիմնված ինքնության քաղաքակրթական նոր շերտի կառուցումը։

Author Biography

Սեյրան Զաքարյան, Երևանի պետական համալսարան

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ

References

Նազարեանց Ստ., Հայերի կոչումը մարդկութեան մէջ, «Հիւսիսափայլ», 1859, թիվ 1, էջ 4:

Սպանդարեան Ս․, Կաթուղիկոսական խնդրի առթիվ, «Մեղու Հայաստանի», 1883, մարտի 11, թիվ 25:

Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 552:

Խաչիկյան Լ. Ս., Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, «Բանբեր Մատենադարանի», թիվ 11, 1973, էջ 151:

Սասունցի Դավիթ, Հայկական ժողովրդական էպոս, Եր․, 1989, էջ 270։

Խեչոյան Լ. Մհերի դռան գիրքը, Եր., 2013, էջ 16-17:

Պօղօս Տարօնացի, Թուղթ ընդդէմ Թէօփիստեայ, Կ. Պոլիս, 1752, էջ 246:

Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ․ Պոլիս, 1729, էջ 550։

Ղազար Ջահկեցի, Գիրք աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի, Կ. Պոլիս, 1735, էջ 667:

Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ Լ․Ա․ Խանլարյանի, Եր․, 1990, էջ 316։

Միրզոյան Հ․Ղ․, Փիլիսոփայության դերը XVII դարում հայ գիտամշակութային կյանքի վերընթացի կայացման և ազգային ինքնության ամրապնդման ու զարգացման գործում, «Հայ փիլիսոփայությունը ազգային ինքնության հարացույցների կառուցարկման ու արդիականացման համատեքստում» ժողովածու, ԵՊՀ հրատ․, Եր․, 2017, էջ 61-64։

Downloads

Published

2022-05-03

How to Cite

Զաքարյան Ս. (2022). Ազգային ինքնության կորստի վախերը և դրանց հակազդման ձևերը. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 13(1 (37), 3–17. https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.1.003

Issue

Section

PHILOSOPHY

Most read articles by the same author(s)

1 2 > >>