Պատմական հիշողությունը որպես հասարակության արժեքանորմատիվային համակարգի բաղադրիչ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.2.032

Keywords:

պատմական հիշողություն, անցյալի ժառանգություն, հիշողության քաղաքականություն, մարտահրավեր, արժեքային-նորմատիվ համակարգեր, տեղեկատվական պատճառականություն, վերարժևորում, տեխնոլոգիական դետերմինիզմ

Abstract

Հոդվածում անդրադարձ է կատարվել պատմական հիշողության, դրանք ձևավորող գործոնների և դրսևորման հիմնական ձևերի ու  փոխանցման մեխանիզմների հարցերին: Պատմական հիշողությունը դիտարկվել է երկու տեսանկյունից․ առաջին, պատմական հիշողության փիլիսոփայությունը կարելի է համարել որպես հիշողության կրող,  իրեն ճանաչող և վերջինիս բովանդակությունը գնահատող մարդու կենսափիլիսոփայության մաս, երկրորդ՝ պատմական հիշողությունը կարևորվում է  որպես «հասարակության արժեքային ներուժը» մոբիլիզացնելու գործոն՝ մեր ժամանակի մարտահրավերներին արձագանքելու համար։

Հաշվի առնելով ժամանակակից հասարակության առջև ծառացած մարտահրավերները, հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվել «տեխնոլոգիական դետերմինիզմ» կոչվող մոտեցման հնարավորություններին, որը ստիպում է գիտակցել «տեխնոլոգիական բեկման» անհրաժեշտությունը՝ որպես երկրի գոյատևման պայման, և որը,  կարող է համապատասխան «շրջադարձային» լինել պատմական գիտակցության և պատմական հիշողության համար։  Խոսքը գիտական ​​և տեխնոլոգիական «ճեղքումների» իրականացման և հասարակության ստեղծագործական ներուժը կենսական խնդիրներ լուծելու համար մոբիլիզացնելու պատմական փորձի մասին է:

Պատմական հիշողությունը քաղաքական վարքը, գիտակցությունը ձևավորող կարևոր բաղկացուցիչներից է: Այն  անցյալը դարձնում է իրական արժեք,   մեր կյանքի նշանակալի մաս և կարևորագույն հասարակական իրադարձությունների առաջ մղող, շարժիչ ուժ։  Պատմական հիշողությունն  իր էներգիայով հասարակությանը  մղում է ինչպես որոշակի ինստիտուցիոնալացված վարքագծի, այնպես էլ բաժանում է պատմական տարածությունն ու ժամանակը: Այս գործընթացում պատմական հիշողության վերծանումը և վերարժևորումը կարևորագույն նախապայման է հասարակություն բնականոն կերպափոխման շարունակականության և կենսունակության ապահովման համար:

Author Biography

Նելլի Ալավերդյան, Երևանի պետական համալսարան

փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ, փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դեցենտ

References

Рикер П., Память, история, забвение. М., «Наука», 2004, с.214

Фукуяма Ф. Великий разрыв, М., 2004, с.12-15.

Лекторский В․ А. «Знания о прошлом в современной культуре», Вопросы философии, N 8, 2011, с.4-5.

Рикер П., Память, история, забвение. М., «Наука», 2004, с.469.

Монин М. Апология культыры. Три прочтения «Времени и рассказа» Поля Рикер. М. Прогресс-Традиция, 2019, с.154.

Малышкин Е. Две метафоры памяти. СПБ, 2011, с.37.

Хальбвакс М․ Социальные рамки памяти. М., Новое издатеьлство, 2007, с. 86․

Рикер П., Память, история, забвение. М., «Наука», 2004, с.398.

Гидденс Э.Устроение общества: Очерк теории структурации. М.: Академический Проект, 2005, с.206.

Молодкина Л.К вопросу о феноменологии памяти, Вестник Московского университета, 2007, № 6, с.95.

Филатов В. «История, историософия и методология истории», Наука глазами гуманитария, Прогресс, М., 2005, с.484-498.

Блюхер Ф., Федор Н., Философские проблемы исторических исследований, М., 2004, с.49.

Буллер А., Линченко А., «Простить? О феномене исторического непрощания и бескомпромиссной памяти», Вопросы философии, №11, с.59.

Бергсон А. Творческая эволюция. Материя и память.Мн., 1999,с.207-208.

Downloads

Published

2024-07-16

How to Cite

Ալավերդյան Ն. (2024). Պատմական հիշողությունը որպես հասարակության արժեքանորմատիվային համակարգի բաղադրիչ. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(2 (44), 32–42. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.2.032

Issue

Section

PHILOSOPHY