Համո Սահյանի բանաստեղծական վարպետության մի քանի հարցեր

Հեղինակներ

  • Աշխեն Ջրբաշյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.3.018

Բանալի բառեր-:

Համո Սահյան, ռիթմ, առաջին տող, իգական հանգեր, արական հանգեր, դակտիլային հանգեր, հենակետային բառեր, տողամիջյան հանգեր, ռեդիֆ, գազել

Ամփոփում

Հոդվածը նվիրված է Համո Սահյանի բանաստեղծական վարպետության մի շարք խնդիրների: Մասնավորապես, դիտարկված են այն հնարքները, որոնց օգնությամբ բանաստեղծը ձևավորում է յուրահատուկ հնչողությամբ ինքնատիպ հանգեր: Իր հոդվածներում և մասնավոր զրույցներում Համո Սահյանը մշտապես ընդգծել է բանաստեղծության մեջ առաջին տողի կարևորությունը, որը կանխորոշում է մյուս տողերի ընթացքն ու ռիթմը, նաև հանգը: Որևէ ուրիշ հայ բանաստեղծ չի կիրառել այդքան մեծ թվով իգական և դակտիլային հանգեր, որքան Համո Սահյանը: Իր շատ բանաստեղծություններում նա օգտագործել է արևելյան պոեզիային բնորոշ ռեդիֆային հանգեր, որտեղ առկա են տողամիջյան հենակետային բառեր, իսկ դրանց հաջորդում է որևէ կրկնվող բառախումբ: Մեր դասական պոեզիային ոչ այնքան բնորոշ հանգերի այսպիսի առատությունը ցույց է տալիս, որ Սահյանը հատուկ հոգածությամբ է վերաբերվել հանգավորման արվեստին:

Հեղինակի կենսագրությունը

  • Աշխեն Ջրբաշյան, Երևանի պետական համալսարան

    Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ

Հղումներ

Դավիթ Գասպարյան, Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը, Եր., 1979:

Դավիթ Գասպարյան, Համո Սահյան, Եր., 2003:

Լևոն Մկրտչյան, Զրույցներ բանաստեղծի հետ, Եր., 1984:

Холшевников В. Е., Основы стиховедения. Русское стихосложение, Л., 1972:

Համո Սահյան, Երկեր չորս հատորով, հ. 4, Ե., 2014:

Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, Ե., 1967:

Томашевский Б. В., Стилистика и стихосложение, Л., 1959.

Համո Սահյան, Տոհմի կանչը, Եր., 2020:

Квятковский А., Поэтический словарь, М., 1966.

Համո Սահյան, Նաիրյան դալար բարդի, Եր., 1958:

Համո Սահյան, Քառյակներ, Եր., 2005:

Համո Սահյան, Սեզամ բացվիր, Եր., 1972:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-12-06

Թողարկում

Բաժին

Գրականագիտություն

Ինչպես մեջբերել

Ջրբաշյան Ա. (2021). Համո Սահյանի բանաստեղծական վարպետության մի քանի հարցեր. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 12(3 (36), 18-30. https://doi.org/10.46991/BYSU:B/2021.12.3.018