Գրաբարի ուսուցման մեթոդական հիմքերը Մ. Աբեղյանի դասագրքերում

Authors

  • Նարինե Դիլբարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp1.045

Keywords:

մեթոդական նորամուծություններ, հին հայերեն, արդի հայերեն, ընդհանուր օրինաչափություններ և տարբերություններ, հին արտասանություն, ավանդական արտասանություն, բայի ուսուցում, հոլովական համակարգի ուսուցում

Abstract

Մանուկ Աբեղյանը հայ լեզվաբանության պատմության մեջ հայտնի է առավելապես արդի հայերենի՝ աշխարհաբարի քերականության ուսումնասիրության և դասավանդման նոր սկզբունքների կիրառությամբ գրված տեսական մենագրություններով ու դասագրքերով, սակայն այս հոդվածում բացահայտում ենք, որ մեծ գիտնականի՝ դասական հայերենին վերաբերող աշխատությունները, ուսումնական ձեռնարկները նույնքան արժեքավոր են, ամենակարևորը՝ նորարարական, որքան նրա ողջ բանասիրական ժառանգությունը։  Մանուկ Աբեղյանը, հմուտ լեզվաբան, հետազոտող լինելու հետ մեկտեղ, մանկավարժական տաղանդով օժտված գիտնական էր, որի համար չափազանց  կարևոր էր երեխաներին և երիտասարդ սերնդին մայրենի հին և նոր գրական լեզուների, նրա բարբառների ուսուցանումը, հին հայերենով գրված և պահպանված հարուստ գրականության,  ձեռագիր մատյանների արդի հայերեն փոխադրությունների ստեղծումը, դրանց տարածումը։

Գրաբարին վերաբերող Մ․ Աբեղյանի դասագրքերում և՛ բայի, և՛ գոյականների, ածականների, թվականների ուսուցումը կատարվել է նոր սկզբունքների ներդրման միջոցով։ Նա առաջինն էր, որ հին հայերենի ուսուցումը սկսեց բայի խոնարհման ձևերին վերաբերող դասերով՝ ընդգծելով այն հանգամանքը, որ խոսք կազմելու ընթացքում բայը հիմնական գործառույթ ունի, եթե սովորողը կարողանում է բայը խոնարհել, գիտե նրա եղանակները, ժամանակները, սեռերը, ապա նա կարող է ճիշտ խոսք կազմել և գրագետ թարգմանել։

 

Author Biography

Նարինե Դիլբարյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

References

․ Մանուկ Աբեղյան, Երկեր, հ․Զ, Գրաբարի քերականություն, Եր․, 1974, էջ 710։

․ Մ․Աբեղյան, նշվ․ աշխ, էջ 712։

․ Մ․Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ 715։

․ Լ. Մ.Խաչատրյան, Գ. Բ․ Թոսունյան, Գրաբարի դասագիրք, Եր., 2004։

․ Է․Ս․Մկրտչյան, Գրաբարի դասագիրք, Եր․, 2008։

․ Վարագ Առաքելյան, Գրաբարի քերականություն, Երևան, 2010։

․ Հ. Մ․ Ավետիսյան, Ռ․Ս․Ղազարյան, Գրաբարի ձեռնարկ, 2006, էջ 10-47։

․ Մ․Աբեղյան, նշվ․աշխ․, էջ 719։

․ Ա․Ա․Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Եր․, 1976, էջ131-157։

․ Մ․Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ 745-755:

․ С.И. Соболевский, Учебник древнегреческого языка, М., 2003․

․ В.И. Мирошенкова, Н.А. Федоров, М., 1985:

Downloads

Published

2024-02-19

How to Cite

Դիլբարյան Ն. (2024). Գրաբարի ուսուցման մեթոդական հիմքերը Մ. Աբեղյանի դասագրքերում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 3, 45–53. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp1.045

Most read articles by the same author(s)