Հոլովական զուգաձևությունների տարբերակման սկզբունքները և տեսակները արդի գրական արևելահայերենի անվանական համակարգում

Authors

  • Յուրի Ավետիսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.060

Keywords:

զարգացում, հոլովական զուգաձևություն, հոլովման զուգաձևեր, հոլովային, իմաստային և ոճական զուգաձևեր, հնչյունափոխված և անհնչյունափոխ ձևեր, երկձևույթ

Abstract

Լեզվի զարգացման ընթացքում արդի գրական արևելահայերենի հոլովական համակարգում ձևավորվում ու մշակվում են հոլովման ու հոլովային նոր տարբերակներ՝ առաջ բերելով զուգաձևություններ։ Դրանց առաջացման հիմնապատճառներն են ի հոլովման գերիշխանության ծավալումը, ավանդաբար փոխանցված հոլովային զուգաձևերի փոխներթափանցումները, հիմքային զուգաձևերի, մասնավորապես անհնչյունափոխ հիմքով կազմությունների զարգացումը, իմաստային և գործառական-ոճական հիմունքով ձևերի զուգահեռ գործածությունը։ Այս հիմքով էլ դասակարգվում են հոլովական զուգաձևերի տարատեսակները՝ 1հոլովման զուգաձևեր՝ ըստ եզակի սեռական-տրականի կազմության զուգաձևեր, որը պայմանավորված է ի հոլովման ընդլայնմամբ (սյան//սյունի, այգու/այգիի, սկեսրոջ//սկեսուրի, ծննդյան//ծննդի),  2հոլովային զուգաձևեր՝ թեք հոլովների՝ տարբեր վերջավորություններով զուգաձևեր (կղզուց//կղզիից, շարժմամբ//շարժումով, երջանկությամբ//երջանկությունով), 3 հիմքային զուգաձևեր՝ թեք հոլովների՝ նույն վերջավորությամբ, բայց տարբեր հիմքերով զուգաձևեր (մարզիչի/մարզչի, օրից//օրվանից, գրչով//գրիչով, օրով//օրվանով, Լոռիում//Լոռում),  4 իմաստային զուգաձևեր․ բառի տարբեր իմաստներով պայմանավորված զուգաձևեր (օրի//օրվա, տարու//տարիի, ժամից//ժամվանից, գիշերով//գիշերվանով), 5ոճական զուգաձևեր․ ոճական-արտահայտչական տարբեր նշանակություններով զուգաձևեր (սգո//սգի, դստեր//դուստրի, Լոռվա//Լոռու)։ Դրանք հանգամանորեն քննարկվում և նկարագրվում են հոդվածում։

Հոլովական զուգաձևերի առաջացումը և գործածությունը քերականական անընդհատ գործընթացներ են, որոնք հայերենի ձևաբանության այս բաժինը դարձնում են հայերենի քերականական համակարգի՝ տեղաշարժերով թերևս ամենից ավելի հարուստ շերտը։

Author Biography

Յուրի Ավետիսյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ

References

Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, 1965, էջ 334-348։ Ս․ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, 1975, էջ 58-71։

Է․ Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Եր․, 1967, էջ 274-306:

Գ․ Սևակ, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Եր․, 2009, էջ 253-261։

Ս․ Աբրահամյան, Ն․ Պառնասյան, Հ․ Օհանյան, Ժամանակակից հայոց լեզու․ ձևաբանություն, հատոր 2, Եր․, 1974, էջ 81-105։

Մարգարյան Ա․, Հայոց լեզվի քերականություն․ ձևաբանություն, Եր․, 2004, էջ 142-157։

Մ․ Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու․ ձևաբանություն, Եր․, 1983, էջ 92-96։

Զ․ Աղաջանյան, Ձևաբանական նորմ և խոսքի մշակույթի հարցեր, Եր․, 2007, էջ 144-170։

Հ․ Ղազարյան, Հոլովական զուգաձևությունները անվանական համակարգում// ԱրՊՀ տեղեկագիր, Ստեփանակերտ, 2015, N 1, էջ 3-9։

Գ․ Ջահուկյան, Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Եր․, 1969, էջ 168։

Յու․ Ավետիսյան, Տեղաշարժեր ժամանակակից արևելահայերենի հնչյունափոխված և անհնչյունափոխ բառակազմական և ձևակազմական հիմքերում// «Հայագիտության զուգահեռականներում», Եր․, 2021, էջ 125-160։

Ս․ Ավետյան, Անվանական հոլովման տիպաբանական զարգացումը հայերենում// «Հայագիտության հարցեր», Եր., 2021, N 1, էջ 223-236:

Հ․ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր․, 1987:

Downloads

Published

2023-06-27

How to Cite

Ավետիսյան Յ. . (2023). Հոլովական զուգաձևությունների տարբերակման սկզբունքները և տեսակները արդի գրական արևելահայերենի անվանական համակարգում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(2 (41), 60–74. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.060

Issue

Section

Լեզվաբանություն

Most read articles by the same author(s)