Օրենք եւ կրոն իմաստային դաշտերի միավորները Դավիթ Ալավկա Որդու «Կանոնական աւրէնսդրութիւն» երկում

Authors

  • Նարինե Դիլբարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.049

Keywords:

Դաւիթ վարդապետ Ալաւկա Որդի, Կանոնական աւրէնսդրութիւն», բառապաշար, XI-XII դդ., իրավունքի և կրոնի իմաստային դաշտեր, ստուգաբանություն, հնդեվրոպական արմատներ, փոխառություններ, հիբրիդային կազմություններ

Abstract

Միջնադարյան հայ մատենագրության մեջ իրավական մտքին և օրենսդրությանը վերաբերող Դավիթ վարդապետ Ալավկա Որդու օրենքների մատյանը` «Կանոնական աւրէնսդրութիւնը», լեզվաբանական ուսումնասիրության հարուստ նյութ է պարունակում։ Հատկապես արդիական է Դավթի կանոնագրքի բառապաշարի կրոնաիրավական դաշտի բառային միավորների քննությունը։ Իրավունքին և հավատքին վերաբերող բառերի իմաստածագումնաբանական  հետազոտությունը բացահայտում է, որ այս եզրույթների զգալի մասը բնիկ է և կենսունակ հայերենի զարգացման հետագա բոլոր շրջաններում: «Կանոնական աւրէնսդրութիւնը» կազմելիս Դավիթ Ալավկա Որդին օգտվել է տարբեր աղբյուրներից, որոնցից առաջնայինը Աստվածաշունչ մատյանն է, ապա՝ դավանաբանական, փիլիսոփայական և պատմագիտական երկերը, ինչպես նաև բանահյուսական նյութերը, հնագույն հավատալիքներն ու նախապաշարմունքները:

Մեր այս ուսումնասիրության մեջ ըստ ծագումնաբանության վերլուծելով կրոնի և օրենքի իմաստային դաշտի հիմնական միավորները՝ առանձնացրել ենք հնդեվրոպական կազմությունները, որոնք մեծ թիվ են կազմում, ապա՝ փոխառությունները և հիբրիդ կառույցները։ Իմաստային այս դաշտերի միավորների 46 %-ը բնիկ բառեր են, 25 %-ը՝ հիբրիդ (հնդեվրոպական արմատ կամ ածանց և փոխառյալ արմատ կամ ածանց զուգակցումներով), 20 %-ը՝ իրանական, 4-ական %-ը ՝ հունական, ասորական և 1 %-ը՝ ասուր-ակկադական։ Դավիթ վարդապետ Ալավկա Որդու կազմած օրենսգիրքը վկայում է, որ հայերենը 11-12-րդ դարերում արդեն ուներ  հարուստ ու տարողունակ կրոնաիրավական բառապաշար։

 

Author Biography

Նարինե Դիլբարյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

References

Մատենագիրք Հայոց, ԺԶ հատոր, Եր., 2012, էջ 675։

Ա. Աբրահամյան, Դավիթ Ալավկաորդու «Կանոնները» (Ուսումնասիրություն և բնագիր), Էջմիածին, 1952 սեպտեմբեր-հոկտեմբեր, էջ 49։

Կ. Կոստանյան, Դաւիթ վարդապետ Ալավկայ որդի, Ազգագրական հանդես, ԺԵ գիրք, Թիֆլիս, 1907, էջ 63։

Մ. Չամչյանց, Հայոց պատմութիւն, հ. Գ, Եր․, 1984, էջ 41:

Մ. Աբեղյան. Երկեր, հ. Դ, Եր․, 1939, էջ 85։

Հրաչյա. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, Ι մաս, Եր․, 2013, էջ 19։

Հր. Աճառյան, Հայերէն արմատական բառարան, Եր․,1926, էջ 685:

Գ․Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր․, 2010, էջ 407։

Ն. Դիլբարյան, Կրոնի և հավատալիքների իմաստային դաշտին պատկանող բառերը Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» երկի գրաբար բնագրում// Հայագիտության հարցեր, Եր․, 2021, Էջ 209:

Գ․Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, էջ 728։

Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Եր․, 1987, էջ 350:

Ղևոնդ Ալիշան, Հայոց հին հավատքը կամ հեթանոսական կրոնները, Եր․, 2021, էջ 17:

Ստ. Մալխասյանց, Հայերէն բացատրական բառարան, էջ 181:

Downloads

Published

2023-11-15

How to Cite

Դիլբարյան Ն. (2023). Օրենք եւ կրոն իմաստային դաշտերի միավորները Դավիթ Ալավկա Որդու «Կանոնական աւրէնսդրութիւն» երկում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(3 (42), 49–72. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.3.049

Issue

Section

Լեզվաբանություն

Most read articles by the same author(s)