Խաչատուր Աբովյանի գրաբարագիր ժառանգության լեզվական-բանասիրական քննություն
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.045Keywords:
գրաբար, բարբառներ, աշխարհաբար, հին լեզվի կենսունակացում, Մխիթարյան միաբանություն, «Դորպատյան օրագրեր», լեզվաշինարարություն, նորակազմ բառեր, փոխառություններAbstract
Խաչատուր Աբովյանի գրական և մանկավարժական գործունեությունն անքակտելի կապված է նոր գրական հայերենի՝ արևելահայերենի ձևավորման և զարգացման պատմության հետ։ «Մեծ Լուսավորիչ» տիտղոսին արժանացած Աբովյանը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի կրթությունը հասանելի դառա բոլոր երեխաների, հասարակության տարբեր շերտերի համար։ Այդ շրջանում հին գրական հայերենը՝ գրաբարը, արդեն կորցրել էր իր հաղորդակցական հնարավորությունները, բայց նոր գրական լեզուն դեռ ձևավորված չէր, հասարակության տարբեր շերտերը հաղորդակցվում էին հայերենի բազմազան բարբառներով։ Մխիթար աբբահոր և ողջ Մխիթարյան միաբանության նվիրյալ գործունեությունը ոգևորել է երիտասարդ Աբովյանին՝ վերակենդանացնելու հին գրական հայերենը։ Այս է պատճառը, որ մեծ գրողը ստեղծել է հին հայերենով գրված հարուստ գրական-գիտական ժառանգություն։ Նա հին հայերենով գրել է հոգևոր բանաստեղծություններ, աղոթքներ երեխաների և մեծահասակների համար, ինչպես նաև Դորպատում իր ուսումնառության կարևորագույն շրջանի մասին պատմող օրագրերը։ «Դորպատյան օրագրերի» լեզուն դյուրընկալ, պարզ, ժողովրդական գրաբարն է, որով, ըստ ամենայնի, հաղորդակցվում էին երիտասարդ էջմիածնական ուսանողները։ Մեր այս հետազոտության միջոցով բացահայտել ենք Աբովյան նոր գրական հայերենի ձևավորման մոտեցումները և գաղափարաբանությունը՝ հին հայերեն (գրաբար) - բարբառներ - նոր գրական հայերեն (աշխարհաբար) միացյալ, ժառանգորդական ամուր հիմքի վրա։
References
․ Խաչատուր Աբովյան, Բանաստեղծություններ․ Սա կոչում եմ այժմ և այսուհետ, մինչև օրերը հավիտենական՝ Հայաստան, Եր․, 2023։
․ Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, 6-րդ հատոր, Հայկական ՍՍՌ հրատարակչություն Երեվան, 1955, «Դորպատյան օրագրեր»։
․ Խաչատուր Աբովյան, Աղոթարան, Եր․ 2023։
․ Վ․ Համբարձումյան, Գրաբարի գործառությունը որպես գրական լեզու ԺԸ-ԺԹ դդ․, Եր․, 1990։
․ Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1837, հ․ 2, էջ 152։
․Հայոց լեզվի բարբառային բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիա, Եր․, 2008, հ․5, էջ 187։
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.