ԶՈՒԳԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԻՍ

Authors

  • Անուշ ԱՅՈՒՆՑ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.003

Keywords:

բանասիրական ընթերցում, մշակութային տարրեր, «մշակութային» օտար բառեր, զուգադրական վերլուծություն, տառադարձում, գեղագիտական ազդեցություն, եգիպտական մշակույթ, «Ալեքսանդրյան քառյակ»

Abstract

Հոդվածում քննության են առնվում «մշակութային» օտար բառերի լուսաբանմանն առնչվող որոշ խնդիրներ, որոնք առավելապես ի հայտ են գալիս զուգադրական վերլուծության մեթոդի կիրառման շնորհիվ: Բնագրի և թարգմանության զուգահեռ քննությամբ փորձ է արվում վեր հանել «մշակութային» օտար բառերի տառադարձման այնպիսի միավորներ, որոնք չունեն իրենց համարժեքը անգլիական կամ ֆրանսիական մշակույթում: Նմանատիպ լեզվական միավորները մեծացնում են տվյալ ստեղծագործության գեղագիտական ազդեցությունը:

Downloads

Published

2022-02-28

Issue

Section

Լեզվաբանություն