Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ուսումնասիրության վիճակն ու հայ պատմագիտության խնդիրները
DOI-:
https://doi.org/10.46991/hc.2025.si1.106Բանալի բառեր-:
Հայաստանի երրորդ հանրապետություն, հետազոտություն, ուսումնասիրության վիճակ, նորանկախ պետություն, խոսքի ազատություն, բազմակուսակցականություն, գործազրկություն, արտագաղթ, ներքին և արտաքին քաղաքականության հիմնախնդիրներ, փաստաթղթերի և նյութերի քննական վերլուծությունԱմփոփում
Հոդվածում քննական վերլուծության է ենթարկվում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ուսումնասիրության ներկա վիճակը։ Հանրապետության պատմության հետազոտության ուղղությամբ հրապարակի վրա եղած գրականությունը բաժանվում է երկու մասի։ Առաջինը վերաբերում է ՀՀ անկախության գործընթացի և ՀՀ ներքին քաղաքականության ոլորտի սկզբնաղբյուրներին և ուսումնասիրություններին։ Առաջին մասի մեջ են մտնում նաև հասարակական-քաղաքական կյանքի, բանակաշինության, սոցիալ-տնտեսական, այդ թվում գիտակրթական ու մշակութային ոլորտի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Հայաստանի երրորդ հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության ուսումնասիրության ոլորտում կարևորվել են այդ հինախնդիրների վերաբերյալ պաշտպանած ատենախոսությունները, որոնք լրացնում են հանրապետության պատմության հետազոտության արդյունքները։ Տպագիր սկզբնաղբյուրներից կարևորվում են նաև փաստագրական հարուստ նյութեր ու գիտական լուրջ վերլուծություններ պարունակող հանրապետության տարբեր միջազգային կառույցների ծավալած գործունեությունը Հայաստանի երրորդ հանրապետության տարբեր ոլորտների արդյունքները լուսաբանող ժողովածուները, որոնցից առանձնացվել են ՀՀ ազգային գնահատման զեկույցները, ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեությունը նկարագրող տեղեկատվական ժողովածուները, «Մարդկային զարգացման ազգային զեկույց»-ի ամենամյա համարները, ՀՀ ազգային վիճակագրական գործակալության կողմից հրատարակված «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի հունվար-դեկտեմբեր»-ի տարեկան համարները, Հայաստանի վիճակագրական տարեգրքերի և վիճակագրական գրքույկների ամենամյա համարները, ՀՀ սոցիալական վիճակն արտացոլող ամենամյա վերլուծական զեկույցներն ու ժողովածուները և այլն։
Հանրապետության պատմության ուսումնասիրության մեջ հեղինակը կարևորում է հանրապետության պատմության ուսումնասիրման հատուկ դպրոցների ստեղծումը, որի լավագույն արտահայտություններից է նրա ղեկավարությամբ շուրջ երկու տասնյակ ասպիրանտների կողմից հանրապետության տարբեր ոլորտներն ընդգրկող ատենախոսությունների պաշտպանությանը։ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ուսումնասիրության վիճակը փաստում է, որ չնայած տողերի հեղինակի կողմից հրատարակված երեք ծավալուն մենագրություններին, դեռևս հրապարակի վրա չկա հատկապես Հայաստանի երրորդ հանրապետության միջազգային դրության ու արտաքին քաղաքականությունը մինչև մեր օրերն ընդգրկող ծավալուն մենագրության, որին ձեռնամուխ է եղել հեղինակը։
Վերջում ամբողջական ուսումնասիրության համար արվել են մի քանի խիստ կարևոր առաջարկություններ, որոնք անշուշտ կօգնեն ուսումնասիրությունների արդյունավետությունը էապես բարձրացնելու առումով։
Հղումներ
Azizbekyan, 1992 - Azizbekyan RR․, Hayastany verakarruts’umits’ minch’ev ankakhut’yun, Hamarrot aknark, Yerevan, HGA hrat., 1992: (in Armenian)
Minasyan, 2003 - Minasyan E., Sots’ial-tntesakan verap’vokhumnery Hayastani hanrapetut’yunum (1990-2003 t’t’.), Yerevan, YePH hrat., 2003. (in Armenian)
Minasyan, 2005 a - Minasyan E․, Hayots’ ts’eghaspanut’yan mijazgayin chanach’man gortsynt’ats’nery verjin ch’vors tasnamyakum, Mets yegherrn-90, Hanrapetakan gitakan nstashrjani nyut’er, Gyumri 2005a, ej 66-74. (in Armenian)
Minasyan, 2005 b - Minasyan E․, Hayots’ ts’eghaspanut’yan mijazgayin chanach’man gortsynt’ats’y, Hayots’ mets yegherrn 90, hodvatsneri zhoghovatsu, Yerevan, 2005b, ej 285-301. (in Armenian)
Minasyan, 2011 a- Minasyan E․, Hayots’ ts’eghaspanut’yan chanach’man mijazgayin nor p’uli arrandznahatkut’yunnery, Patmut’yun yev mshakuyt’, hayagitakan handes, A, Yerevan, 2011, ej 323-331. (in Armenian)
Minasyan, 2011 b - Minasyan E․, Hayastani Hanrapetut’yan yev Rrusastani Dashnut’yan haraberut’yunnery (1991-2001t’t’.), Patmut’yun yev mshakuyt’, hayagitakan handes, A, Yerevan, 2011, ej 3-22. (in Armenian)
Barseghyan, 1998 - Barseghyan L․, Sijazgayin hanrut’yuny datapartum e hayots’ ts’eghaspanut’yuny, Yerevan, 1998. (in Armenian)
Barseghyan, 2002 - Barseghyan L․, Fransian hayots’ ts’eghaspanut’yuny orensdrut’yamb chanach’ats arrajin petut’yunn e ashkharhum, Yerevan, 2002. (in Armenian)
Barseghyan, 2004 - Barseghyan L․, Taregrut’yun hayots’ ts’eghaspanut’yan pashtonakan datapartman yev chanach’man (1915-2000 t’t’.), Yerevan, 2004: (in Armenian)
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Էդիկ Մինասյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.