Մաստարայի լեռնահովտի երկաթեդարյան համալիրը Կարմրաշենի սարավանդի մշակութային լանդշաֆտի համակարգում
DOI-:
https://doi.org/10.46991/hc.2025.si1.209Բանալի բառեր-:
Կարմրաշենի սարավանդ, մշակութային լանդշաֆտ, բրոնզ-երկաթե դարեր, ամրոց, աշտարակԱմփոփում
Հոդվածը նվիրված է Կարմրաշենի սարավանդի մշակութային լանդշաֆտը ձևավորող գոտիներից մեկի՝ Մաստարայի լեռնահովտին, որտեղ մեր կողմից հավաստվել է նորահայտ (գիտական շրջանառությունների դուրս մնացած) մի շարք հուշարձաններ, որոնք նախնական դիտարկմամբ կազմում են մեկ միասնական համալիր։
Կարմրաշենի սարավանդը տարածվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի հարավ-արևմտյան և Արմավիրի մարզի արևմտյան մասերում, Արագած լեռնազանգվածի հարավարևմտյան ստորոտին՝ Թալինի սարավանդի և Ախուրյան ու Արաքս գետերի միջև։ Այն բավականաչափ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, քանի որ տարբեր կողմերից ներառվել և մաս է կազմել մի կողմից Շիրակ և մյուս կողմից Արագածոտն գավառներին՝ կրելով դրանց մշակութային զարգացումների ազդեցությունները՝ բրոնզ-երկաթիադարից մինչև միջնադար։ Ելնելով վերոգրյալից, այս գոտին միշտ եղել է ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ Այս սարավանդի մշակութային լանդշաֆտի ուսումնասիրության մեջ հատկապես մեծ ավանդ ունեն Երևանի Պետական Համալսարանի Հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի տարբեր տարիների հնագիտական արշաախմբերը (ուսումնասիրությամբ՝ Պ․Ավետիսյան, Ե․Ասատրյան, Հ․Օհանյան և այլք)։
Հավանաբար գործ ունենք երկաթե դարին բնորոշ (մ․թ․ա․ 9-6-րդ դդ․), տեղական նշանակության մի կենտրոնի հետ, որը հարևան այլ նմանատիպ օրինակների հետ (Լանջիկ, Ծակասար, Ակունք 1 և այլն) կազմել է ավելի մեծ միավորներ, որոնք բիայնական արձանագրություններից հայտնի են Էթուինյան «երկրներ» անվամբ։
Հղումներ
Hayastani Hanrapetut’yan Fizikaashkharhagrakan obyektneri hamarrot teghekatu-barraran, Yerevan, «Geodeziayi yev k’artezagrut’yan kentron POAK», 2007, ej 68 -150 ej: (in Armenian)
Badalyan R., Avetisyan P., Bronze and Early Iron Age Arhcaeological Sites in Armenia I, Mt. Aragats and its Surrounding Region, BAR international Series 1697, 2007, p. 319.
Davtyan R., Mkrtchyan L., Arnhold S., 2024, Erste archäologische Untersuchungen in Khanjyan (Armenien), Mitteilungen der Deutschen Orient-Gesellschaft 156, 57-72.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Լևոն Մկրտչյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.