Մամիկոնյանների իշխանական ընտանիքի տոհմաճյուղի մի ճշգրտում
Բանալի բառեր-:
Մամիկոնյաններ, Արտավազդ, Վասակ, Վաչե, Խոսրով Կոտակ, Փավստոս Բուզանդ, Արշակ Բ, պատմիչներ, կաթողիկոսԱմփոփում
Մամիկոնյանների տոհմը, լինելով վաղմիջնադարյան Հայաստանի խոշորագույն նախարարական տներից մեկը, իր վրա է բևեռել պատմիչների ուշադրությունը։ Սակայն սկզբնաղբյուրներում քիչ չեն նաև ոչ հավաստի տեղեկությունները։ X դ. պատմիչ Մեսրոպ Վայոցձորեցին, առանց որևէ հիմքի, նշում է, որ Վարդան, Վասակ և Վահան Մամիկոնյաններն Արտավազդի որդիներն էին, և, այս հանգամանքով պայմանավորված, հետագա ուսումնասիրողները նրանց համարել են Արտավազդի որդիներ։ Սակայն սկզբնաղբյուրների մանրամասն քննությունը ցույց է տալիս, որ Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները տոհմակիցներ էին, այլ ոչ թե հայր և որդի։ Երբ 338 թ. Արտավազդը մանուկ հասակում հռչակվեց սպարապետ, Վասակը և իր եղբայրները հասուն տարիքում էին, և Վասակն այդ ժամանակ արդեն արքայազն Արշակի դայակն էր։ Իսկ Արտավազդը, որպես սպարապետ Վաչե Մամիկոնյանի որդի և ավագ ճյուղի ներկայացուցիչ, Խոսրով Կոտակից ստացավ սպարապետությունը և Մամիկոնյանների տոհմատիրությունը, որով թագավորը պահպանեց ավագության կարգը։
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Argishti Vardanyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.