13-րդ դարի խաչքարերի զարդաձևերը

Հեղինակներ

  • Աննա Դավթյան Երևանի պետական համալսարան

Բանալի բառեր-:

խաչքար, խաչ, զարդաձև, քիվ, կենաց ծառ, փրկագործություն, վարդյակ, հյուսածո զարդանախշ

Ամփոփում

Խաչքարը խորհրդանշական կերպով ներկայացնում է մարդու փրկագործության ճա­նապարհն ու ընթաց­քը, ինչպես նաև ամբողջ տիեզերքի խտացված ու այլաբանական պատ­կերն է: Կենտրոնում Ամենակալ Տերն է՝ Հիսուս Քրիստոսը՝ խաչի տեսքով: Խաչքարի վրա հստա­կորեն արտահայտված են երկինք-երկիր ուղղահայաց բաժանումները՝ Գողգոթան ներ­կայացնող աստիճանաձև պատվանդանը, որը հետո փոխարինվեց երկիրը խորհրդանշող վարդյակով, որի վրա Ադամի գանգի պատկերն է՝ որպես մեղավոր մարդկության խորհրդա­նշան, խաչը՝ որպես կենաց ծառ, սանդուղք, որի միջոցով մարդու հոգին երկինք է բարձրա­նում, և դրախտը խորհրդանշող քիվը՝ երբեմն Քրիստոսի, առաքյալների ու սրբերի պատկեր­նե­րով: Աստված, խոնարհվելով և երկիր իջնելով, ծնվեց որպես Մարդ, որպեսզի մեղավոր մարդկությանը խաչի միջոցով բարձրացնի դեպի երկինք: Խաչը, որպես կենաց ծառ, իրար է կապում երկինքն ու երկիրը, իր չորս թևերով ընդգրկում ամբողջ աշխարհը: Իսկ խաչքարերի վրա հանդիպող հյուսածո անկրկնելի զարդաձևերը միտված են դիտողի հոգու վրա զգայա­կան ազդեցություն ունե­նալուն և քրիստոնեական ճշմար­տու­թյուն­ներն ավելի լավ ընկալելուն:

Հեղինակի կենսագրությունը

  • Աննա Դավթյան, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ արվեստաբանության մագիստրոս

Հրատարակվել է

2021-08-31

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Դավթյան Ա. (2021). 13-րդ դարի խաչքարերի զարդաձևերը. Պատմություն և մշակույթ , 15(1), 156-171. https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/6629