ԱՆԿԱՆԽԻԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/SBMP/2025.8.1.051

Բանալի բառեր-:

տնտեսական հոգեբանություն, դրամական նախապատվություններ,, կանխիկի օգտագործում, սպառողական վարք, տնտեսական վարք

Ամփոփում

Ամբողջ աշխարհում բանկերը տրամադրում են հավելվածներ, որոնք օգնում են հաճախորդներին կառավարել դրամական փոխանցումները և նրանց ֆինանսական գործարքները, քանի որ անկանխիկ վճարման եղանակներն գնալով ավելի տարածված են դառնում: ArCa-ն ծառայում է որպես Հայաստանի Հանրապետության վճարային միասնական համակարգ, որը շուկային հնարավորություն է տալիս ընդունել անկանխիկ գործարքներ: Թեև կանխիկ գործարքները նվազագույնին հասցնելու համաշխարհային շարժումանը՝ ֆինանսական համակարգերը շարունակում են մեծապես հիմնվել կանխիկ գործարքների վրա:

Հետազոտությունը ուսումնասիրում է, թե ինչպես են տարիքը և զբաղվածության կարգավիճակը ազդում Հայաստանաբնակների վճարումների և կանխիկ դրամի օգտագործման ձևերի վրա: Թեև ավելի վաղ ուսումնասիրությունները չեն հայտնաբերել գենդերային տարբերություններ վճարումների նախապատվությունների մեջ, նրանք ցույց են տվել, որ ավագ սերունդը և կոնկրետ ժողովրդագրությունը, օրինակ, գյուղաբնակները նախընտրում են կանխիկ վճարումները: Հետազոտության մեջ օգտագործվել է հարցաթերթ, որը տրամադրվել է մոտավորապես 300 մասնակիցների, որոնք ներառում էին 18-ից 58 տարեկան ինչպես աշխատող, այնպես էլ գործազուրկ անհատների: Ուսումնասիրության արդյունքները գնահատվել են գոյություն ունեցող հարցումների համեմատ, որոնք փաստում են վճարումների վարքագծի ձևերը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ էլեկտրոնային վճարման մեթոդները  առավել գերադասելի են կանխիկից հիմնականում երիտասարդների կողմից, որն ամրապնդում է Ռոջերսի նորարարության տարածման տեսությանը․ այն ընդգծում է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հարաբերական առավելությունը և տեխնոլոգիական համատեղելիությունը: Միջին հաշվով 41 տարեկան հարցվողները նախընտրել են կանխիկ վճարումներ կատարել, մինչդեռ ամենաերիտասարդ խումբը, որի միջին տարիքը 26-ից 30 տարեկան է, ընտրել է բջջային վճարման հավելվածներ այնպիսի վճարումների համար, ինչպիսիք են կոմունալների վճարումները և հեռախոսի լիցքավորումը, քանի որ այս վճարային համակարգերը անխափան կերպով ինտեգրված են իրենց սմարթֆոնների օգտագործման մեջ: Զբաղվածության կարգավիճակը նույնպես ազդել է նախապատվությունների վրա. աշխատանք չունեցող մարդիկ, ովքեր ստանում են դրամական նպաստներ, ինչպիսիք են կենսաթոշակները, հակված են օգտագործել կանխիկ գումար, մինչդեռ աշխատող մարդիկ ընտրել են քարտային վճարումները: Հարցվողները, ովքեր նախընտրում էին կանխիկ գործարքները, վստահություն են ցուցաբերել թվային վճարային համակարգերի նկատմամբ՝ օգտագործելով կոմունալ ծառայությունների վճարման հավելվածները: Հետազոտությունը ցույց է տալիս Հայաստանի առաջընթացը անկանխիկ տնտեսության զարգացման ուղղությամբ, քանի որ վճարային վարքը փոխվում է տարիքի և զբաղվածության հետ զուգահեռ, իսկ տեխնոլոգիաների ինտեգրումը արժեքավոր կանխատեսումներ է տալիս ապագա վճարային համակարգերի ընտրության վերաբերյալ:

Հղումներ

Bagnall, J., Bounie, D., Huynh, K. P., Kosse, A., Schmidt, T., Schuh, S. D., & Stix, H. (2014). Consumer cash usage: A cross-country comparison with payment diary survey data. https://dx.doi.org/10.2139/ssrn.2436365

Chatterjee, P., & Rose, R. L. (2012). Do payment mechanisms change the way consumers perceive products?. Journal of Consumer Research, 38(6), 1129-1139. https://doi.org/10.1086/661730

Végső, T., Belházyné, Á. I., & Bódi-Schubert, A. (2018). Cash or card?–An explorative analysis of consumers’ payment behaviour in Hungary. Available from https://ideas.repec.org/a/pfq/journl/v63y2018i4p448-472.html

Orr, G. (2003). Diffusion of innovations, by Everett Rogers (1995). Retrieved January, 21, 2005. Available from https://www.academia.edu/1988400/Diffusion_of_innovations_by_Everett_Rogers_1995_

Rusu, C., & Stix, H. (2017). Cash and card payments–recent results of the Austrian payment diary survey. Monetary Policy and the Economy Q, 1, 19-31. Available from https://ideas.repec.org/a/onb/oenbmp/y2017iq1-17b4.html

BEUC (2019). Cash versus cashless: Available from https://www.beuc.eu/sites/default/files/publications/beuc-x-2019-052_cash_versus_cashless.pdf

RA law on cashless transactions (2022) Available from https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=160074

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Պետրոսյան Ն. (2025). ԱՆԿԱՆԽԻԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Արդի հոգեբանություն, 8(1(16), 51-64. https://doi.org/10.46991/SBMP/2025.8.1.051

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները