ԱՐՑԱԽԻ ԲՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԹՆԻԿ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/SBMP/2024.7.2.084Բանալի բառեր-:
ազգային բնավորություն, ազգային հոգեկերտվածք, անկախության սերունդ, արժեքային կողմնորոշումներ, էթնիկ ինքնություն, խորհրդային սերունդ, հետազոտության մեթոդ, հիմնարար համոզմունքներ, հոգեկերտվածքի բաղադրիչներԱմփոփում
Հոդվածում քննարկվում է ազգային ինքնության, հոգեկերտվածքի և հիմնարար համոզմունքների ձևավորման մի քանի հոգեբանական առանձնահատկություններ Արցախի հայերի օրինակով: Այնտեղ ծնված և վերջին երեք տասնամյակներում ապրած անձանց հետազոտության արդյունքների հիման վրա առանձնացվել են հոգեկերտվածքի պատմամշակութային ծագում ունեցող այն գործոնները, որոնք, ըստ հեղինակների, արտակարգ իրավիճակում իրենց շոշափելի ազդեցությունն են թողնում ազգային ինքնության, ազգային գիտակցության և մտածողության ձևավորման գործընթացի վրա: Ինչպես վկայում են հայ և այլազգի հետազոտողները, հնագույն ժամանակներից ի վեր ղարաբաղցին եղել է քաջ, համարձակ, հնարագետ, դիմացկուն, ազնիվ, անկաշառ ու անդավաճան՝ իր վարքային ընտրության մեջ։ Բնությունն ու պատմությունը Արցախում ստեղծել են արմենոիդ մարդաբանական տիպին պատկանող այնպիսի հանրույթ, որը, ներկայումս սփռված լինելով ամբողջ աշխարհում, հեշտությամբ կարող է ճանաչվել գործունեության լայն թափով, անձնազոհ քաջությամբ, խիզախության նկատմամբ հակվածությամբ, կողահաստության հասնող համառությամբ, իրասածիության հասնող համոզվածությամբ, ընտանեական կյանքում՝ նահապետականությամբ: Արցախցու այս համակրելի գծերը կարծես խտացնում են հին հայկական առաքինությունները։ Մարդկային այս որակները՝ արցախցի բազմաթիվ սերունդների երակներով փոխանցվելով, կարծրացել ու ձևավորել են երկրամասի հայության յուրատիպ անկրկնելի նկարագիրը:
Հղումներ
Antipin N.A. Philosophy of Morality and Paradoxes of Modern Russian Society / Edited by Prof. V.V. Varava, Assoc. Prof. I.O. Nadtochy, Ass. Prof. N.A. Panov, 2nd edition, Moscow: 480 pages.
Arzumanyan A., Mkrtchyan S., Sargsyan V. Practical Psychology. Yerevan, Zangak, 2002, 392 pages.
Konyukhov N.I. Applied Aspects of Modern Psychology: Terms, Laws, Concepts, Methods. Moscow, 1992.
Nalchajyan A. Psychological Dictionary. Yerevan, Luys, 1984, page 134.
Sarumyan N.P. The Nagorno-Karabakh Autonomous Region from 1960 to 1988. Yerevan, Limush, 2008, 170 pages.
Yaramishyan V. The Social-Psychological Adaptation Difficulties of New Recruits in Military Service and Ways to Overcome Them. Candidate of Psychological Sciences dissertation, 2009, Yerevan State Pedagogical University library.
National Character (Wikipedia), Materials from Wikipedia (Accessed on 27.10.2024).
Psychological Portrait of Personality (Wikipedia) Materials from Wikipedia (Accessed on 27.10.2024).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Վիտյա Յարամիշյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

