ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՆՁԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՔՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.133Բանալի բառեր-:
անձ, տնտեսական վարք, մոդելավորում, դրդապատճառներ,, ընտրանքներ, սպառում, հոգեբանական գործոններԱմփոփում
Անձի տնտեսական վարքին առնչվող հիմնախնդիրները, որոնք եղել եւ մնում են տնտեսագիտական տեսությունների ուշադրության կենտրոնում, այսօր արդեն դարձել են միջգիտակարգային հետազոտության առարկա: Արդիական են հատկապես այնպիսի հետազոտությունները, որոնք առնչվում են անձի տնտեսական վարքի՝ հոգեբանական գործոններով պայմանավոր- ված օրինաչափություններին: Այս ուղղությամբ իրականացվող հետազոտությունների նպատակն է պարզել, թե ինչպես են հոգեբանական առանձնահատկություններն եւ սոցիոհոգեբանական գործոնները ազդում անձի տնտե- սական վարքի վրա: Գիտնականները մաթեմատիկական մեթոդների գործա- դրմամբ կառուցում են անձի՝ հոգեբանական օրինաչափություններով պայ- մանավորված տնտեսական վարքի առավել իրատեսական մոդելներ: Հոդվածում, անդրադառնալով անձի տնտեսական վարքի հիմնախնդրին, վերլուծվել են սպառողական ընտրանքների գործընթացում հոգեբանական գործոններով պայմանավորված օրինաչափությունների բացահայտմանը միտ- ված հարցումների արդյունքները: Առաջադրված նպատակին հասնելու հա- մար մշակվել է հատուկ հարցարան, որում ներկայացնում են սպառողների ընտրության տարաբնույթ իրավիճակները։ Հարցմանը մասնակցել է 122 մասնակից (արական եւ իգական սեռի), որոնց միջին տարիքը կազմել է 32,6։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Հեղինակն(ներ)

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

