ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԵՐՊԱՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱՐԳՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.2.057Keywords:
Քաղաքական առաջնորդ, կերպար, ընկալում, առաջնորդ, ընկալման ձևափոխությունAbstract
Ժամանակակից տեխնոլոգիաների արագընթաց փոփոփությունները, ընկալման գործընթացը տեղափոխում են մեկ այլ դաշտ՝ որտեղ քաղաքական առաջնորդի կերպարը ենթարկվում է ձևափոխությունների։ Ըստ այդմ քաղաքական առաջնորդի կերպարը փոխվում է սուբյեկտիվ ընկալման համատեսքտում։ Հաճախ քաղաքական առաջնորդը ընկալվում է միֆերի, արխետիպերի, առասպելների, հեքիաթների միջոցով, որոնք էլ ձևավորում են հասարակական ընկալումը, այնուամենայնիվ, քաղաքական առաջնորդը ընկալվում է սուբյեկտիվ ընկալման դաշտում, սակայն ներառում է սոցիալական ընկալման տարրեր։ Ներկայումս քաղաքական առաջնորդի կերպարը ձևավորվում է մի շարք մեխանիզմների (PR տեխնոլոգաիներ, գովազդներ) միջոցով, որոնք ամբողջացնում են առաջնորդի հոգեբանական դիմանկարը։ Այժմ ժամանակակից տեխնոլոգիաները, նոր սարքավորումները և սոցիալական հարթակները, ստեղծում են քաղաքական առաջնորդի ընկալման նոր մոդել, որտեղ առաջնորդը ձևափոխվում է ինչպես իմիջի, այնպես էլ բովանդակության հասկացման շրջանակներում։ Ձևափոխություն ասելիս խոսքը գնում է նոր՝ վիրտուալ իրականության համատեսքտում ձևավորված առաջնորդի մասին, որը բացարձակ նոր և դժվար ընկալելի է անձի սուբյեկտիվ ընկալման դաշտում։ Վերոնշյալ մեխանիզմների հիմնական գործառույթը քաղաքական առաջնորդի ավելի պարզ և մատչելի ընկալմանն է ուղղված, որը թույլ է տալիս հասարակության բոլոր շերտերին ձևավորել որոշակի կերպար, որով առաջնորդ հասկացությունը առավել պարզ կընկալվի։ Սակայն անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն այն մեխանիզմները որոնք նպաստում են ընկալման ձևափոխություններին այլև հետազոտել և որոշակիացնել այդ ձևափոխությունների հիմնական պատճառները։
Հոդվածի նպատակն է ՝ հետազոտել և համեմատել այն երկրների քաղաքական առաջնորդների կերպարի հոգեբանական ընկալումը, որտեղ կատարվել են վերափոխումներ ՝(Հայաստան, Ռուսաստան, Բելառուսիա, ԱՄՆ) ինչպես նաև բացատրել տեղի ունեցած ձևափոխությունների հիմնական պատճառները՝ քաղաքական առաջնորդի կերպարը բնորոշող հատկանիշների ռանգավորման և կորելացիոն կապերի դուրս բերման միջոցով։
Հետազոտությունը ընթացել է երկու հիմնական փուլով։ Առաջին փուլում ուսումնասիրել ենք ոչ մասանագետների մոտ քաղաքական առաջնորդի կերպարի ընկալումը։ Իրականացրել ենք կոնտենտ վերլուծություն որի հիման վրա առանձնացրել ենք քաղաքական առաջնորդին բնորոշ 10 որակներ։ Այնուհետև հետազոտության երկրորդ փուլում ռանգավորման միջոցով հետազոտել ենք քաղաքագետների մոտ քաղաքական առաջնորդների հոգեբանական ընկալումը։
References
Գալստյան Ա. Ս. «Մաթեմատիկական վիճակագրության մեթոդները հոգեբանական հետազոտություններում», Ուսումնական ձեռնարկ, Եր.։ Հեղինակ. հրատ., 2015, 89 էջ։
Галстян В. Сагателович, Москвитина Е. Ильинична, Дорошина И. Павловна «Роль и значение психологии рекламы и PR в практике построения современных маркетинговых коммуникаций», Интернет-
журнал «НАУКОВЕДЕНИЕ», Выпуск 3, май – июнь 2014.
Лебон Г. «Психология народов и масс»- © Издание на русском языке AST Publishers, 2016, 315 c.
Райгородский Д. Я. Психология и психоанализ власти. Том 2-Хрестоматия. - Самара: Издательский Дом "БАХРАХ", 1999. - 576 с:
Резепов И. Психология рекламы и PR Издательство: Дашков и Ко, 2009 г.Твердый переплет, 224 стр. ISBN 978-5-394-00391-2, c. 103.
Стишковская Л. Л. Фабри-о чём говорят -c изд. (Лесная промышленость), 1989, 192 с. ISBN-5-10-001037-1.
Фромм Э. Адольф Гитлер клинический случай некрофилии-изд. Прогрес-г.1992-55с.
https://www.prmoment.com/pr-insight/the-psychology-of-pr (last visit 05.05.2021).
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Varduhi Papoyan, Hasmik Sargsyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.