ԿՆՈՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2022.5.2.049Keywords:
սոցիալական գործունեություն,, ընտանիքի կայունություն,, ընտանիքի գործառույթներ,, սոցիալական դեր,, կարգավիճակ:Abstract
Հոդվածը նվիրված է ժամանակակից կնոջ սոցիալական դերի, կարգավիճակի և գործունեության հիմնախնդրի ուսումնասիրմանը։ Ընտանիքի կայունության համատեքստում 20-րդ դարի կեսերից այն դարձել է հետազոտության առարկա։ Ընդ որում, հիմնական դերը տրված էր ամուսնու՝ կնոջ հասարակական գործունեության հանդեպ վերաբերմունքին։ Սոցիալական գործունեությունը համարվում է ընտանիքի արտաքին գործառույթ և ներառում է սոցիալական, քաղաքական, կրթական, մասնագիտական կողմնորոշում, ինտելեկտուալ ար- ժանիքներ, հմտություններ և կարողություններ, այսինքն՝ ամուսինների գործունեությունը ընտանիքից դուրս: Այն ապահովում է կարիքների բավարարում, ո- րոնք գրեթե անհնար է բավարարել ընտանիքում: Հոդվածում հետազոտվել է ընտանեկան արժեքների հիերարխիան՝ կայու- նության տեսանկյունից, ինչպես նաև 120 ընտանիքի (կին-տղամարդ, n=240) ակնկալիքների ու հավակնությունների մակարդակը գործառույթների իրակա- նացման գործում, դրանց արդիականությունը տնտեսական, ծնողական, սոցիալական գործունեության, հուզական և արտաքին գրավչության ոլորտներում։ Հետազոտության արդյունքները թույլ են տալիս որպես ընտանիքի կայունության հիմնական նախապայման դիտարկել ամուսինների սոցիալական գոր- ծունեության համար պատասխանատվության հավասարաչափ բաշխումը։ Հետազոտության արդյունքների համաձայն արժեքային հիերարխիայի համակարգում սոցիալական գործունեության համեմատաբար բարձր ցուցանիշը ցույց է տալիս, որ այս գործառույթը ընտանեկան հարաբերությունների ամրապնդման և կայունացման կարևոր գործոններից է:
References
Հարությունյան Ն. Ա. Ընտանիքի կայունության հոգեբանական հիմքերը; Մենագրություն /Ն. Ա. Հարությունյան. – Երևան: Հեղ. Հրատ.,
, 280 էջ։
Սեդրակյան Ս. Ա Ընտանիքի հոգեբանություն (Մեթոդաբանական վերլուծություն) /Ս.Ա. Սեդրակյան, Երևան: «Ուրարտու» համալսարան, 2010, 456 էջ։
Голод С. И. Молодая семья. – В кн.: Молодежь и современность. (Под. Ред. В. Т. Лисовского, В. А. Ядова) Л.: Знание, 1975, с. 131 – 138․
Добринина О. А. Проблемы формирования благоприятного социально-психологического климата семьи (на примере рабочих-металургов). Автореферат дисс. на соис.канд. психол. наук. М., 1993, 21 с.
Дружинин В. Н. Психология семьи. Екатеринбург: Деловая книга, 2000, 208 с.
Мороз В. А., Аверкина Т.О. Социальные роли современной женщины в представлении студентов // Международный журнал прикладных и фундаментальных исследований. – 2016. – № 11-4. – с. 726-731;
https://applied-research.ru/ru/article/view?id=10661 (last visit: 12.07.2021).
Олейник Ю. Н. Исследование уровней совместимости в молодой семье// Психологический журнал. Т. 7. 1986. N 2 с. 59-67․
Здравомыслова О. М. Неровный брак: Карьера интересует российских женщин не меньше замужества http://www.rg.ru/2004/02/26/brak.html(last visit 03.04.2022)․
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Narine Harutyunyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.