ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԻ ՎՐԱ)

Authors

  • Գ. Հ. Ղազարյան ԵՊԲՀ
  • Լ. Ա. Բաբայան ԵՊԲՀ
  • Դ. Ա. Արիստակեսյան «Դունարեա Դե Ջոս» բժշկական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).314

Keywords:

հարմարվողականություն, միջանձնային շփում, ԲՈՒՀ, սոցիալ-մշակութային առանձնահատկություններ

Abstract

Հոդվածում ներկայացված են տարբեր երկրների առաջին կուրսի ուսանողների հարմարվողականության սոցիալ-մշակութային և հոգեբա- նական առանձնահատկությունները և օրինաչափությունները՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում, հատկապես այն ուսանող- ների, որոնք բարձրագույն կրթությունը ձեռք են բերում իրենց հայրենիքի սահմաններից դուրս: Մեր առջև դրված նպատակի իրականացման համար, հետազոտվել են Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի առաջին կուրսի ուսանողների 3 խումբ՝ հայալեզու, ռուսալեզու և անգլալեզու, իսկ Ռումինիայի Հանրապետության Գալաց քաղաքի «Դունարեա Դե Ջոս» բժշկական համալսարանում հետազոտությունն իրա- կանացվել է հայ, ռումինացի, ալբանացի և արաբ ուսանողներից կազմված խմբերում։ Բազմակողմանի հետազոտությունների հիման վրա եկել ենք այն եզրահանգման, որ տարբեր երկրներում սովորող առաջին կուրսի ուսանողների հարմարվողականության գործընթացը մեծապես պայմանա- վորված է ուսանողի և դասախոսի, համակուրսեցիների փոխհարաբերություններով ինչպես նաև տվյալ երկրի սոցիալ-մշակութային պայման- ներով։ Ուսանողի և դասախոսի, ինչպես նաև համակուրսեցիների միջև արդյունավետ հարաբերությունների ձևավորման հիմնական սկզբունքներն են. շփվողականություն, երկխոսություն, ակտիվ ընկալում, ինքնաբացահայտում, արժեքա-իմաստային կողմնորոշման ձևավորում, պատաս- խանատվության զարգացում։

Downloads

Published

2019-09-27

How to Cite

Ղազարյան Գ. Հ., Բաբայան Լ. Ա., & Արիստակեսյան Դ. Ա. (2019). ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԻ ՎՐԱ). Արդի հոգեբանություն, 2(3 (5), 314–320. https://doi.org/10.46991/SBMP/2019.2.2(5).314

Issue

Section

Articles