ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

Authors

  • Լ․ Ա․ Խաչատրյան ՀՀ Ոստիկանության ԲՎ պոլիկլինիկա

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.059

Keywords:

քրեական մշակույթ , անչափահասներ , հակաիրավական վարք , հանցագործ համայնք , քրեական տարրեր , իրավագիտակցություն

Abstract

Մեր կողմից ստորեւ ներկայացված հոդվածը նվիրված է քրեական մշակույթի հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը: Խոսելով քրեական մշակույթի մասին, պետք է ասել, որ դրա ձեւավորման համար եղել են պատմականորեն, մշակութաբանորեն, հասարակագիտորեն, սոցիալական դրսեւորումներով, ինչպես նաեւ իրավական տեսակետից պայմաններ, որոնք, նաեւ պետական կառուց- վածքի եւ պետության գործունեության կամ անգործունեության արդյուն- քում նպաստել են, որ այդ մշակույթը գոյատեւի եւ տարիների ընթացքում դառնա նաեւ հասարակական կյանքի մաս: Անձի վրա ազդեցություն թողնելու տեսակետից, իհարկե, այն առավել շուտ եւ արագ յուրացվում է հատկապես անչափահասների կողմից, վերջիններիս տարիքային առանձնահատկությունների շնորհիվ: Հեռուստատեսությամբ ցուցա- դրվող ագրեսիան, բռնությունը, քրեական որոշակի վարքային դրսեւորումներ ցուցաբերող անձանց հաջողությունները եւ սին ռոմանտիկ կերպարներ քարոզող պատմությունները, անչափահասների կողմից ըն- կալվում են որպես դրական, իսկ համացանցում դրանց անսահման հասանելիությունը հանգեցնում է նրան, որ անչափահասները ստանում են մեծ քանակությամբ տեղեկատվություն քրեական մշակույթի առանձ- նահատկությունների եւ տարրերի մասին: Հոդվածում կատարվել է տեսական վերլուծություն քրեական մշակույթի վերաբերյալ՝ հոգեբանա- կան ազդեցության տեսանկյունից։ Ներկայացվում են նաեւ իրականաց- ված հետազոտության արդյունքները, մի հետազոտություն, որը նպատակ ուներ ուսումնասիրել քրեական մշակույթի բացասական ազդեցությունն անչափահասների վրա: Հետազոտության արդյունքները թույլ են տալիս մեզ եզրակացնելու, որ կա միտում անչափահասների մոտ, իրենց միջանձնային հարաբերություններում կիրառել քրեական ենթամշա- կույթի որոշ արժեքներ եւ նորմեր՝ որպես վարքի ձեւ, որպես հարաբերու- թյունները կարգավորող միջոց: Հատկապես, խոսքը արական սեռի մոտ 59 ընկերական հարաբերությունների, ինչպես նաեւ՝ հակառակ սեռի հետ հարաբերություններ կառուցելու մասին է։

Downloads

Published

2021-05-27

How to Cite

Խաչատրյան Լ. Ա. . (2021). ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ. Արդի հոգեբանություն, 4(1 (8), 58–68. https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.059

Issue

Section

Articles