ՍՊՈՐՏՈՒՄ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հեղինակներ

  • Ա․Գ․ Ստեփանյան ՀՖԿՍՊԻ

DOI-:

https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.052

Բանալի բառեր-:

ագրեսիա, վարք, անձ, հոգեկան վիճակ, սպորտ, մարզիկ, ֆիզիկական ակտիվություն, հոգեբանական գործոններ

Ամփոփում

Հոդվածում փորձ է արվել հետազոտության միջոցով ուսումնասիրել սպորտում ուսանող մարզիկների եւ սպորտով չզբաղվող ուսանողների ան- հատական հատկությունները, բացահայտել սպորտում փոխադարձ ազդեցության հետեւանքների եւ անհատական առանձնահատկությունների ու վարքագծի միջեւ կապը մարզիկների հոգեբանական պատրաստության գործընթացում: Նաեւ փորձ է արվել ուսումնասիրել այն անձանց, որոնց համար, հնարավոր է, ավելի հաճախ է օգտագործվում ագրեսիվ վարքի մոդելը: Հետազոտությունից պարզ դարձավ, որ սպորտով զբաղվելը եւ կոնկրետ մարզաձեւի տեսակը՝ որոշակի ազդեցություն կարող են թողնել մարզիկների ագրեսիվության մակարդակի վրա: Հավանական է նաեւ հակառակ տարբերակը, երբ սպորտով զբաղվելը եւ կոնկրետ մարզաձեւի տեսակը նպաստում են ագրեսիվության մակարդակի նվազեցմանը: «Ագրեսիվություն» հասկացության սահմանման տեսական մոտեցումների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հոգեբանության մեջ յուրաքանչյուր գիտական ուղղություն ունի յուրահատուկ սահմանում եւ տվյալ երեւույթի ֆենոմենոլոգիայի ուսումնասիրման իր մոտեցումը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2020-09-16

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Ստեփանյան Ա. . (2020). ՍՊՈՐՏՈՒՄ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Արդի հոգեբանություն, 3(2 (7), 52-62. https://doi.org/10.46991/SBMP/2020.3.2.052