ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՏԼԱՍԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՊՐԱԳՄԱՏԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

(տարածաշրջանային միավորների օրինակով)

Հեղինակներ

  • Գևորգ Մ․ Կարապետյան Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստան
  • Ռենա Ռ․ Վարդանյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.1-2.046

Բանալի բառեր-:

atlas and cartographic, cartographic justification, tourist resource, tourist capacity, the ability to use the territory, universal (synthetic) mapping

Ամփոփում

Հոդվածում դիտարկվում է զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման ատլասային քարտեզագրական հիմնավորման դերը ռեգիոնալ տարածաշրջանային միավորումների բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման կոնտեքստում: Արդի ժամանակաշրջանում այդ ռեսուրսների քարտեզագրական հիմնավորումը հատկապես արդիական է լեռնային և խիստ բնակեցված գեոհամակարգերում, որտեղ բնական գործոնների հետ մեկտեղ առանձնապես ակտիվ են արտահայտվում մարդածին գործոնները՝ նման տարածքային միավորումների տարբեր հատվածներում: Ատլասային քարտեզագրական բազայի հիման վրա կարելի է փաստագրել ռեկրեացիոն և զբոսաշրջային ռեսուրսների պոտենցիալ նախադրյալների համար պայմանների առկայությունը՝ ինչպես մեծ, այնպես էլ ավելի փոքր տարածքային միավորումներում: Ատլասի բովանդակության կառուցվածքը ձևավորելիս անհրաժեշտ է դասակարգել տվյալներն ըստ տվյալ տարածաշրջանում նրանց կարևորության, ինչպես նաև՝ ըստ նրանց օգտագործման հնարավորությունների և բնույթի: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել տարածաշրջանների էկոլոգիական հնարավոր խնդիրները և էկոլոգիական միջոցառումների նախագծերի հստակ քարտեզներ և գծագրեր կազմել:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-07-13

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԿՐԵԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՏԼԱՍԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՊՐԱԳՄԱՏԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: (տարածաշրջանային միավորների օրինակով). (2023). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(1-2 (260), 46-52. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.1-2.046

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները