ՀՀ ՓԱՄԲԱԿ–ԾԱՂԿՈՒՆՅԱՑ ՀԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.091Բանալի բառեր-:
GIS, lineaments, folded and faults ruptures, arc and ring structures, ore fields, gold mineralization, prospectsԱմփոփում
Հոդվածում ուսումնասիրվում է Փամբակ լեռնաշղթայի մի մասը և գրեթե ողջ Ծաղկունյացն ընդգրկող տարածքը։ Ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են նոր կրիպտոկառույցների հայտնաբերմանը, նախկինում հայտնի խզվածքների կողմնորոշումների ճշգրտմանը և օղակաձև ու աղեղաձև կառուցվածքների բացահայտմանը։ Պարզվել է, որ տարածքում կարելի է առանձնացնել երեք հանքային դաշ-տեր, որտեղ հիմնականում զարգացած է ոսկու հանքայնացումը։ Օղակաձև և աղեղաձև կառուցվածքները, այստեղ կարծես, չունեն դերակատարում հան-քայ¬նացման տեղայնացման վրա։ Հանքայնացումը կենտրոնացած է տարբեր կողմնորոշում ունեցող խզվածքների հատման կետերում և տարածաշրջանային խզվածքի գոտում։ Ոսկու հանքայնացմամբ հեռանկարային տեղամասերի հայտնաբերման համար հանդիսանում են հարավային հատվածում թաքնված հյուսիսարևելյան և խոշոր հյուսիսարևմտյան տարածման խզվածքների հատման զոնաները։ Թանկարժեք մետաղների գների կտրուկ աճի հետ պայմանավորված, պաշարների ավելացման հեռանկարները անհրաժեշտ է կապել նաև հանքային դաշտերում գտնվող հանքաերևակումների լրացուցիչ մանրամասն ուսումնասիրությունների հետ։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.