ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Authors

  • Ռենա Ռ․ Վարդանյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.076

Keywords:

tourist flows, media, domestic tourism, international tourism, tourism potential, motivational resource, marketing communications, sources of information, potential traveler

Abstract

Տվյալ աշխատանքի նպատակն է բացահայտել մոտիվացիոն ռեսուրսի (մասնավորապես, զանգվածային լրատվության միջոցների) աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) զբոսաշրջային հոսքերի ձևավորման ընթացքում: Հայաստանի զբոսաշրջային ներուժը, չնայած հին մշակույթին և պատմությանը, յուրահատկությանն ու յուրօրինակությանը, օգտագործվում է ոչ լրիվ հզորությամբ: Խորհրդային ժամանակաշրջանում միութենական հանրապետություններից Հայաստան էին գալիս շատերը հանգստի և բուժման նպատակով: Սակայն մենք չենք կարող խոսել այդ տարիների միջազգային զբոսաշրջային գործընթացի զարգացման մասին, քանի որ ԽՍՀՄ ողջ տարածքում զարգացած էր մասնավորապես ներքին զբոսաշրջությունը: Սկսած 1990 թ․-ից՝ անկախություն ձեռք բերելուց հետո, զբոսաշրջության կայացումը և զարգացումը ՀՀ-ում բավականին դժվարին օբյեկտիվ գործոններով պայմանավորված: Սակայն արդեն 1990 թ․-ին՝ սկզբին սկսեցին ձևավորվել առաջին բիզնես-տուրերը՝ սկզբից դեպի Հնդկաստան և Թայլանդ, իսկ հետագայում նաև դեպի մերձավորարևելյան ուղղություններ՝ Սիրիա և Արաբական Էմիրություններ: Բիզնես-ուղևորությունները միայն մեկ ուղղություն ունեին՝ Հայաստանից դեպի այլ երկրներ: Հետադարձ կապ չկար, քանի որ 1990-ական թ․-եր զանգվածային լրատվության միջոցները ունեին միայն մեկ կրիչ․ դա հենց ինքը՝ զբոսաշրջիկն էր: Երկրում զբոսաշրջության զարգացումը բոլոր ուղղություններով սկսվեց 1990-ական թ․-րի վերջից, 2000 թ․ սկզբից: Վաճառքում հայտնվեցին տուրիստական ամսագրեր: Այնուհետև նրանց միացավ ինֆորմացիայի ևս մեկ կրիչ՝ արբանյակային ալիքները, իսկ հետագայում՝ համացանցը: 2006 թ․-ին մշակվեց միջոցառումների մի ամբողջ շարք՝ ՀՀ-ում զբոսաշրջային գործունեության զարգացման և բարելավման, ինչպես նաև հանրապետության զբոսաշրջային ներուժի գովազդի նպատակով: Առաջ էր քաշվել «թեմատիկ տարի» հասկացությունը՝ միջազգային շուկային ներկայացնելու համար: Աշխատանքում վերլուծվել են արխիվային տվյալներ՝ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի ձևավորման և նրա հետագա կարգավորման գործընթացում զանգվածային լրատվության դերի բացահայտման համար: Դիտարկվել և վերլուծվել են Հայաստանի մասին տեղեկատվության աղբյուրների մասին տվյալները, որոնք խթանում էին մեր երկիրը այցելությունները: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա արվել են եզրակացություններ մասմեդիայի բացառիկ կարևոր դերի մասին, այն է՝ պոտենցիալ ճանապարհորդների կողմից տուրիստական ուղղությունների ընտրությունը խթանալու հարցում:

Published

2022-05-12

How to Cite

Վարդանյան Ռ. Ռ. (2022). ՀՀ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀՈՍՔԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(1 (257), 76–85. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.076

Issue

Section

Աշխարհագրություն

Most read articles by the same author(s)