ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ. ԿԱՐԻՔՆԵՐ, ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Authors

  • Գոռ Փ․ Ալեքսանյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան https://orcid.org/0000-0001-5083-9443
  • Սեյրան Ռ․ Սուվարյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.129

Keywords:

culture, tourism, experiences, experiential tourism, sustainable tourism, Republic of Armenia

Abstract

Հոդվածում ներկայացված է մշակութային ժառանգության վրա հիմն-ված փորձառական զբոսաշրջության (ՄԺՀՓԶ) զարգացումը ՀՀ-ում. դրա պատմությունը, ժամանակակից վիճակը, ճյուղային և տարածքային կառուցվածքը, զարգացման գործոնները։ Փորձագիտական հարցազրույցների և փորձառական զբոսաշրջային արտադրանք արտադրող ձեռնարկությունների ուսումնասիրության հիման վրա հոդվածում բացահայտված են այս զբոսաշրջության հիմնական կարիքները և զարգացման հնարավոր ուղղությունները։ Հոդվածում պատասխան է տրվում հետևյալ հարցերին. որո՞նք են ՀՀ-ում մշակութային ժառանգության վրա հիմնված զբոսաշրջության շարժիչ ուժերը, և կա՞ն արդյոք որոշակի կարիքներ, որոնք այս մոտեցման կիրառումը արդիական են դարձնում ՀՀ զբոսաշրջության կայուն զարգացման համար: Հայաստանում մշակութային զբոսաշրջության արմատները կարելի է գտնել դեռևս 1960-ականերից սկսած, երբ, հատկապես Սփյուռքում ապրող հայերը, այցելում էին իրենց պատմական հայրենիք՝ այն նորովի ընկալելու, վայելելու և վերաիմաստավորելու համար։ Այդ այցելությունները հիմնականում կրում էին ճանաչողական բնույթ՝ դեպի նյութական պատմամշակութային կոթողներ էքսկուրսիաների կազմակերպման տեսքով։ ՀՀ անկախացումից հետո, սկզբնական շրջաններում, պահպանվեց նույն պատկերը, բայց, հատկապես վերջին տասնամյակներում նաև ոչ նյութական մշակութային ժառանգությունը նույնպես սկսեց օգտագործվել զբոսաշրջային նպատակներով, որով էլ հիմք դրվեց երկրում փորձառական մշակութահենք զբոսաշրջության զարգացմանը։ Կատարված հետազոտության հիման վրա կարելի ներկայումս հստակ եզրակացնել հետևյալը, որ ա) ՄԺՀՓԶ արդեն իսկ զարգանում է ՀՀ-ում՝ գլխավորպես միջազգային կազակերպությունների ներդրումային ծրագրերի շնորհիվ, բ) ՄԺՀՓԶ գլխավորապես զարգացել է մարզերում՝ հատկապես գյուղական համայնքներում, գ) ՄԺՀՓԶ հիմնվում է հայկական խոհանոցի և արվեստի ու արհեստի ոչ նյութական մշակութային ժառանգության օգտագործման վրա, դ) ՄԺՀՓԶ դեռևս չունի համընդհանուր տարածում գտած ընկալում կամ մեկնաբանություն ՀՀ-ում, ե) ՄԺՀՓԶ համար գրեթե բացակայում է պետություն-մասնավոր-կրթական/գիտական հաստատություններ համագործակցությունը, զ) ՄԺՀՓԶ զարգացմանը խոչընդոտում են ձեռնարկություններում սերվիսի կազմակերպման խնդիրները, մարդկային ռեսուրսների երբեմն ցածր որակավորումը, իրավական կարգավորումների անկատարությունը (ստանդարտացման և լիցենզավորման շրջանակներում), ձեռնարկությունների միջև համագործակցության ցածր մակարդակը կամ բացակայությունը, տուրօպերատորների կողմից մշակված տուրփաթեթներում այս զբոսաշրջության առաջարկների ներառվածության ցածր տոկոսը կամ բացակայությունը, է) ՄԺՀՓԶ կրթական ծրագրերի բացակայությունը ՀՀ բուհերում, ը) ՄԺՀՓԶ զբաղվող մարդկանց համար կա մասնագիտացված վերապատրաստումների անհարժեշտություն, թ) ՄԺՀՓԶ գործող ձեռնարկությունների համար կա մարկետնիգային ռազմավարությունների բարելավման անհարժեշտություն։

Downloads

Published

2023-12-25

How to Cite

Ալեքսանյան Գ. Փ., & Սուվարյան Ս. Ռ. (2023). ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ. ԿԱՐԻՔՆԵՐ, ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(3 (261), 129–140. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.3.129

Issue

Section

Աշխարհագրություն

Most read articles by the same author(s)