ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

DOI:

https://doi.org/10.46991/S&L/2023.96.135

Keywords:

հանրային կառավարման բարեփոխումներ, հանրային ծառայություն, բազմաֆունկցիոնալ կենտրոն, հանրային ծառայությունների գնահատում, հանրային ծառայությունների մատուցման սկզբունքներ, ծառայությունները գնահատելու համակարգ, ինտիտուցիոնալ մոդել

Abstract

Հոդվածում ներկայացվում են հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում հանրային ծառայություններ մատուցելու գործընթացի հիմնական սկզբունքները, բացահայտվում է դրանց էությունը, «հանրային ծառայություն» եզրույթի իրավական բովանդակությունը։

Հոդվածում հիմնավորվում է հանրային ծառայությունները մատուցելու ոլորտը կարգավորող առանձին իրավական ակտ ընդունելու, դրա շրջանակում հանրային ծառայությունների մատուցման սկզբունքները ամրագրելու, ծառայությունները գնահատելու համակարգ ներդնելու անհրաժեշտությունը, ներկայացվում են նաև ծառայությունների մատուցման ինտիտուցիոնալ մոդելի ընտրությանն ուղղված առաջարկներ։

Որպես հանրային ծառայության մատուցման գործընթացի կարևորագույն սկզբունքներ առանձնացվում են՝ հաճախորդակենտրոնությունը, իրավական որոշակիությունը և կանխատեսելիությունը, արդյունավետությունը, համաչափությունը, հավասարությունը, անաչառությունը և թափանցիկությունը, գաղտնիությունը, հաշտվետվողականությունը, «թվային ըստ նախագծման», «մեկ պատուհան» սկզբունքները։ Աշխատանքում բացահայտվում է նշված սկզբունքների բովանդակությունը, ինչը կարևոր նշանակություն նշանակություն կարող է ունենալ նաև դրանց հետագա օրենսդրական ամրագրման պարագայում։

Աշխատանքում ներկայացվում է մեկ միասնական «կենտրոնի» կողմից հանրային ծառայություններ մատուցելու գործընթացը համակարգելու անհրաժեշտությունը, ինչը կբացառի տարբեր մարմինների կողմից հանրային ծառայություններ մատուցելու ոլորտում ոչ միասնական մոտեցում դրսևորելու հնարավոր դեպքերը, ծառայություններ մատուցելու գործընթացի խճճվածությունը, տարբերի մարմինների միջև լիազորությունները ոչ հստակ տարանջատելու պրակտիկան։

Հոդվածում ներկայացվում է հանրային կառավարման բարեփոխումների հիմնական ուղղությունների, ծառայություններ մատուցող բազմաֆունկցիոնալ կենտրոնների վերաբերյալ այլ երկրների փորձը։

Author Biographies

Սուրեն Քրմոյան, «Թվային Հայաստան» ՀԿ

Թվային Հայաստան» ՀԿ նախագահ

Շուշանիկ Ղուկասյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ քաղաքացիական իրավունք ամբիոնի ասիստենտ,
իրավաբանական գիտությունների թեկնածու

Downloads

Published

2023-09-30