Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |
Ժամանակակից քաղաքակրթությունը հայտնվել է գոյության ավանդական սահմանների վերաձևավորվան սահմանագծում, քանի որ փոխելով իր շրջակա միջավայրը, վերափոխում է նաև ինքն իրեն՝ կանգնելով գոյաբանական մի շարք սպառնալիքների առջև։ Բավական է նկատել, որ կենսաբժշկական ձեռքբերումները հիմնովին խաթարել են բանականության այն մոդելը, որով Ի․Կանտի ժամանակներից մարդը սահմանվում էր որպես վերջավոր և ինքնագիտակից գոյություն։ Նրա «ո՞վ է մարդը» հարցադրման փոխարեն այսօր , հավանաբար, պետք է պատասխանել այն հարցին, թե ով է «հետմարդը»։ Անդրհումանիստական մարդու գոյաբանական հորիզոնը ենթադրում է ոչ միայն կենսաբանական սահմանների հաղթահարում, այլև մարդկային ինքնության արմատական վերիմաստավորում։ «Մարդու մահվան» գաղափարը վերածվում է ոչ թե վերջնական կորստի, այլ նոր մեկնակետի, գոյության այն հնարավորության, որտեղ աշխարհի հետ իր հարաբերություններում մարդն այլևս մենակ չէ։ Հետմարդու խնդիրը, առաջադրում է շատ կարևոր մի հարց․ արդյո՞ք նոր գոյաբանական հորիզոնի շեմին մենք կանգնած ենք էկզիստենցիալ ավարտի, թե՞ անավարտ հնարավորության առջև։ Քննարկելով մարդու անդրհումանիստական ապագայի մտահոգիչ կողմերը և ներկայացնելով մարդուն կատարելագործելու նպատակով նրան սահմանազանցելու բժշկակենսաբանական ու տեխնոլոգիական միջամտությունների անկանխատեսելի ռիսկերն ու սոցիալական և էթիկական հետևանքները, հեղինակը եզրահանգում է, որ մարդու կատարելագործման մասին անդրհումանիստական նախագծերը հղի են բազմաթիվ անկանխատեսելի մարտահրավերներով։ Ուստի՝ առանց համապատասխան վերահսկողության արդար և հասանելի ինստիտուցիոնալ մեխանիզմների ապահովման, առանց այդ նախագծերի համակողմանի իրավական, բարոյական և, հատկապես, էկզիստենցիալ տեսանկյունների ուսումնասիրության, տեխնոլոգիական հնարավոր սխալները կարող են հանգեցնել սոցիալական անհավասարության խորացման, կեցության և ինքնության էկզիստենցիալ հագեցվածության անդառնալի կորուստների։
Мамардашвили М., Проблема человека в философии // О человеческом в человеке, М., 1991./ Problema cheloveka v filosofii // Mamardashvili M., O chelovecheskom v cheloveke, M., 1991.
Мамардашвили М., Как я понимаю философию, М., Прогресс, 1990./ Mamardashvili M., Kak ya ponimayu filosofiyu, M., Progress, 1990
Արո Քրիստիան, Տրանսհումանիզմ, Փիլիսոփայական դիտարկումներ։ Թարգմանությունների ժողովածու / Թարգմ․ Վ․Ա․ Միրզոյան/, Եր․, Մեկնարկ, 2025:
Bostrom N. A, History of Transhumanist Thought // Journal of Evolution and Technology. 2005. Vol. 14. No. 1. P. 1–25. – URL: https://nickbostrom.com/papers/history.pdf
Ranisch, Sorgner Introducing Post- and Transhumanism // Ranisch R., Sorgner S.L. (Eds.) Post- and Transhuman ism: An Introduction. – Frankfurt am Main: Peter Lang, 2015.
Поппер К., Логика и рост научного знания, М.: Прогресс, 1983./ Popper K., Logika i rost nauchnogo znaniya, M.: Progress, 1983./
Յուվալ Նոյ Հարարի, Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն /Թարգմ. Լիանա Զաքարյան/ Newmag, Եր., 2020:
Гиренок Ф.И., Основные принципы дигитальной философии // Философия хозяйства. 2018. № 6․/Girenok F.I., Osnovnyye printsipy digital'noy filosofii // Filosofiya khozyaystva. 2018. № 6․
Фукуяма Ф., Наше постчеловеческое будущее: Последствия биотехнологической революции, М.: АСТ, 2004/ Fukuyama F., Nashe postchelovecheskoye budushcheye: Posledstviya biotekhnologicheskoy revolyutsii, M.: AST, 2004
Haraway D., A Cyborg Manifesto, 1985.
Бодрийяр Ж., Прозрачность зла, М., “Добросвет”, 2000./ Bodriyyar ZH., Prozrachnost' zla, M., “Dobrosvet”, 2000.
Braidotti R., The Posthuman. Cambridge, UK, Polity Press, 2013.
Ֆուկո Մ., Բառերն ու բաները, /Թարգմ. Ա. Մինասյան/, Եր., ԵՊՀ, 2019:
Agamben Giorgio, Homo Sacer: Sovereign Power and Bare Life. Stanford: Stanford University Press, 1998.
Левинас Э., Избранное: Тотальность и Бесконечное, М., Центр гуманитарных инициатив, 2024./ Levinas E., Izbrannoye: Total'nost' i Beskonechnoye, M., Tsentr gumanitarnykh initsiativ, 2024.
Նիցշե Ֆ․, Այսպես խոսեց Զրադաշտը, / թարգմ. Ս. Հովսեփյան/, Եր., ԵՊՀ հրատ., 2012
Фромм Э., Анатомия человеческой деструктивности, М., Республика, 1994:/ Fromm E., Anatomiya chelovecheskoy destruktivnosti, M., Respublika, 1994:
Хайдеггер М., Время и бытие: Статьи и выступления М., Республика, 1993./ Hajdegger M., Vremâ i bytie: Statʹi i vystupleniâ M., Respublika, 1993.
Гиренок, Ф. И., Патология русского ума. Картография дословности. М., Аграф, 1998,/ Girenok, F. I., Patologiya russkogo uma. Kartografiya doslovnosti. M., Agraf, 1998
Jaspers K., Vernunft und Existenz. Groningen, 1935.
Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային տարածքում սկսվեց ինստիտուցիոնալ փոխակերպումների աննախադեպ մի ալիք, ինչը հիմնված էր այն կանխավարկածի վրա, թե ազատական-ժողովրդավարական կառուցակարգերն ինքնաբերաբար կխթանեն կյանքի սոցիոմշակութային հիմունքների արդիականացմանը/ումը: Սակայն տասնամյակներ տևած «անցումը» վեր հանեց կառուցվածքային մի շարք անհամաչափություններ։ Մասնավորապես, ձևայնացված ինստիտուտների ներդրմանը զուգահեռ՝ հասարակական կյանքի հիմքում ընկած «մշակութային կոդերը» մնացին խնամակալական հիմունքներով գործառնող անցյալին շաղկապված: Հայաստանն այս երևույթի ցայտուն օրինակ է, որտեղ հարատև «անվակոսի էֆեկտը» (path dependence) ստեղծել է ինստիտուցիոնալ «կողպման» վիճակ՝ բարեփոխումները դարձնելով ավելի շատ դեկորատիվ։
Հոդվածում հիմնավորվում է, որ զարգացման իներցիայի հաղթահարումը պահանջում է ինստիտուցիոնալ ճարտարակերտման արմատական ձև, որն ուղղված կլինի հասարակության էկզիստենցիալ հիմքերին: Այս համատեքստում վերլուծվում է «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ որպես տրավմատիկ հիշողության ապակառուցման և ինքնության պրագմատիկ վերադասավորման փորձ։ Միաժամանակ, քննվում են այն խնդիրները, որոնք հայեցակարգը դարձնում են էկզիստենցիալ առումով խոցելի: Հեղինակը փաստում է, որ գոյաբանական անվտանգության հին հենարանների փլուզումը և պատասխանատվության գերբեռնումը կարող են առաջացնել հանրային դիմադրություն և խնամակալական հիմունքներով գործառնող անցյալին վերադառնալու ցանկություն։ Եզրակացության մեջ շեշտվում է, որ «անվակոսի» հաղթահարումն առավել իրատեսական է դառնում պատմական տրավմաները պետականակերտման ռեսուրսի վերածելու և քաղաքացիական այնպիսի սուբյեկտայնություն ձևավորելու միջոցով, որտեղ պետությունն իրապես ընկալվում է որպես անհատի անվտանգության և ինքնաիրացման միակ իրական միջավայրը:
Հարությունյան Է․, Ընկալման էկզիստենցիալ համատեքստի ապականումը․ մարդը «վիրտուալ տափաստաններում»// Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2025, N 3:
Հարությունյան է․, Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ, Եր․, 2004 , էջ 54։
Ղարագուլյան Ա․, Ձեռքբերովի անօգնականությունը որպես հետխորհրդային իրականության սոցիոմշակութային ախտանիշ //Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2016 № 1, էջ 51։
Սողոմոնյան Գ․, Սպառողական հոգեկերտվածք․ էկզիստենցիալ նկատառումներ // Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 2025, N 3, էջ 24։
Бодрияр Ж., Симулякр и симуляции, М․, 2015, էջ 20:/ Bodriyar ZH., Simulyakr i simulyatsii, M․, 2015, ēǰ 20/
Бауман З., Текучая современность, Питер, 2008։/ Bauman Z., Tekuchaya sovremennost', Piter, 2008։/
Аузан А.A., Культурные коды экономики, М.:АСТ, 2025, էջ 7:/ Auzan A.A., Kul'turnyye kody ekonomiki, M.:AST, 2025, ēǰ 7/
Schein E., Organizational Culture and Leadership, 4th ed., San Francisco, Jossey-Bass, 2010, էջ 69։
Mahoney J., Path Dependence in Historical Sociology, 2000.
David P., Clio and the Economics of QWERTY, 1985
North D., Institutions, institutional change and economic performance, Cambridge University Press, 1990, էջ 3-4։
Hofstede G., Culture's Consequences: Comparing Values, Behaviors, Institutions and Organizations Across Nations, 2nd ed., Thousand Oaks, 2001, էջ 79, 145։
Atanesyan A., Traumatic past and the politics of memory: what should be and should not be the armenian approach?// Journal of Sociology: Bulletin of Yerevan University, 2024, N2, էջ 15։
Seligman M., Helplessness: On Depression, Development, and Death, W.H. Freeman, 1975:
Langer E., The Psychology of Control, 1983:
Giddens A., Modernity and Self-Identity: Self and Society in the Late Modern Age. Stanford University Press. 1991:
Inglehart R., & Welzel C., Modernization, Cultural Change, and Democracy: The Human Development Sequence. Cambridge University Press, 2005
Գեղագիտական զգացմունքների ձևավորման խնդիրը ժամանակակից մանկավարժության և արվեստի հոգեբանության կարևոր ուղղություններից է, քանի որ այն անմիջականորեն կապված է անձի արժեքային համակարգի, հուզական մշակույթի և աշխարհընկալման զարգացման հետ։ Հատկապես դեռահասության շրջանում, երբ ակտիվորեն ձևավորվում են ինքնագիտակցությունը, հուզական փորձը և գեղագիտական վերաբերմունքը իրականության նկատմամբ, գեղագիտական զգացմունքների կառուցվածքի և ձևավորման մեխանիզմների տեսական հիմնավորումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։
Հոդվածում ներկայացվում է գեղագիտական զգացմունքների ձևավորման տեսական մոդելը, որը բացահայտում է դրանց հիմնական բաղադրիչները, կառուցվածքային ամբողջականությունը, միմյանց հետ փոխհարաբերությունները և զարգացման տրամաբանությունը դեռահասության շրջանում։ Առաջարկվող մոդելը հնարավորություն է տալիս համակարգված կերպով մեկնաբանել գեղագիտական փորձի առաջացման և գիտակցման գործընթացը՝ ընդգծելով ընկալման, հուզական արձագանքի, գեղագիտական գնահատման և գեղագիտական պահանջմունքի ձևավորման հաջորդականությունը։ Այս գործընթացում առանցքային դեր է խաղում երաժշտական ռիթմի և հնչյունային կառուցվածքի ազդեցությունը մարդու ֆիզիոլոգիական և հոգեկան համակարգերի սինխրոնիզացիայի վրա։ Մոդելը հաշվի է առնում ինչպես բազային հույզերի արթնացումը, այնպես էլ բարդ, «զտված» գեղագիտական ապրումների ձևավորումը, ինչը հիմնարար նշանակություն ունի դեռահասի ներաշխարհի հարստացման և նրա գեղագիտական ճաշակի ինքնատիպության դրսևորման համար։
1. Andreeva I.N. - Emotsionalnyy intellekt: issledovaniya fenomena. Voprosy psikhologii. 2006. № 3 (in Russian) https://elib.psu.by/bitstream/123456789/32473/1/78-87.pdf
2. Bodaleva. A.A. – V mire podrostka․ M.: Prosveshcheniye, 1980. – pp. 16—28. (in Russian)
3. Bychkov V.V. Estetika: uchebnik. M.: KNORUS, 2012. — p. 92 (in Russian)
4. Daniel Goleman, R. Boyatzis, Annie McKee. Emotsionalnoye liderstvo. Iskusstvo upravleniya lyudmi na osnove emotsionalnogo intellekta. M, Alpina Biznes Buks, 2005. pp. 266—269 (in Russian)
5. Dragunova T.V. Podrostok. – M.: Pedagogika, 1976. – 260 p. (in Russian)
6. Izard C.E. Psikhologiya emotsiy, per. s angl. SPb., 1999. pp. 31, 32-34 (in Russian)
7. Kagan M. S. Lektsii po marksistsko-leninskoy estetike. LGU, 1971. p. 87 (in Russian)
8. Kant I. Kritika sposobnosti suzhdeniya / I. Kant. – Soch., v 6-ti t. – T. 5. M., 1966. - p. 212 (in Russian)
9. Kant Immanuel: 1724-1804 The Critique of Judgment was originally published in Prussia in 1790, p. 59-60
10. Konstantinov M. A. - Koleso emotsiy Plutchika: kak podruzhit'sya so svoimi chuvstvami. Article. (in Russian) https://www.b17.ru/article/koleso_emotion_konst/
11. Kuznetsova T.V. «Esteticheskoye» kak universalnaya kategoriya estetiki // Estetika kak obraz zhizni. M., 2013. p. 193 (in Russian)
12. Malevinskiy S.O., Akhmadzai S.A. - Esteticheskie otsenki i ikh yazykovoe vyrazhenie, “Kulturnaya zhizn Yuga Rossii” № 3 (70), 2018. p. 129 (in Russian)
13. Mariya L. - Emotsionalnyy otklik: chto eto, vidy, metody izmereniya i prakticheskoye primeneniye. Article. (in Russian) https://edprodpo.com/blog/psychology/emotsionalnyy-otklik/
14. Oprosnik metodiki «Shkala emotsionalnogo otklika» A. Megrabyana i N. Epshteyna, 2000 g. (in Russian) https://psychologos.ru/articles/view/oprosnik-metodiki-shkala-emocionalnogo-otklika-a.-megrabyana-i-n.-epshteyna
15. Timerbayeva L. A. - Emotsionalnyy intellekt, Moskovskiy gorodskoy pedagogicheskiy universitet, Moskva (Rossiya), 2016 g. p. 275 (in Russian)
16. Tsybulevskaya Anna Vasilyevna EMOTIVNYY ARGOTICHESKIY LEKSIKON. Dissertatsiya na soiskaniye uchonoy stepeni kandidata filologicheskikh nauk, Stavropol – 2005, pp. 26, 31, 39-40 (in Russian)
17. Voevodin A.P. - Esteticheskaya otsenka. Uchenye zapiski Tavricheskogo natsionalnogo universiteta im. V.I. Vernadskogo, Seriya «Filosofiya. Kulturologiya. Politologiya. Sotsiologiya». Tom 23 (62). 2010. № 2. pp. 32-33 (in Russian)
18. Vygotskiy L.S. Sobr. soch.: V 6 t. T. 2. M.: Pedagogika, 1982. p. 21 (in Russian)
19. Yuldashev, L. G. Esteticheskoye chuvstvo i proizvedeniye iskusstva / L. G. Yuldashev. – M. : Mysl, 1969. p. 152 (in Russian)
Հոդվածում քննարկվում է Չարլզ Պիրսի փիլիսոփայության մեջ ֆալիբիլիստական հայեցակարգի և իմացաբանական դիրքորոշման հիմքում ընկած պատճառները, փաստարկները, նախորդ իմացաբանական դիրքորոշումների քննադատության փորձերը և ֆալիբիլիզմի զարգացման միտումները։ Պիրսյան ֆալիբիլիզմն առաջին հերթին սուբյեկտի ճանաչողական կարողությունների և ճանաչողության մեթոդի սահմանափակումների ընդունման և հաղթահարման փորձերի արդյունք է, որն առավելապես դրսևորվում է փիլիսոփայի՝ դեկարտյան դոգմատիկ-ֆունդամենտալիստական հայացքների և մեթոդաբանական սկեպտիցիզմի քննադատությունում։ Կարելի է ենթադրել, որ պիրսյան ֆալիբիլիզմի ձևավորման և զարգացման հիմքում ընկած են (1) կամավոր և համընդհանուր կասկածի մեթոդից հրաժարումը, (2) ճանաչողության մեջ բավարար պատճառ ունեցող չափավոր կասկածի պահանջի ընդունումը և (3) գիտելիքների ու համոզմունքների հիմքում բացարձակ իմացական հիմքերի որոնման պահանջից հրաժարումը։ Թեև Պիրսի փիլիսոփայության մեջ այստեսակ իմացաբանական դիրքորոշումը հանգեցնում է ողջ իմացության և ճանաչողական կարողությունների սխալականության ընդունմանը (ֆալիբիլիզմին), այն ճանաչողությունը ու հատկապես գիտական ճանաչողությունը վերաձևակերպում է միջսուբյեկտային դինամիկ գործնթացի, որն ունակ է մեղմելու սուբյեկտիվի առկայությունը և ապահովելու գիտելիքների աճը՝ թույլ չտալով որևէ գիտելիքի կամ համոզմունքի կարծրացում իմացության մեջ։ Հեղինակի կարծիքով՝ Պիրսի ֆալիբիլիզմը ոչ խիստ, չափավոր իմացաբանական դիրքորոշում է, որը թույլ է տալիս խուսափել դոգմատիզմի, ֆունդամենտալիզմի, ինֆալիբիլիզմի և ծայրահեղ սկեպտիցիզմի՝ գիտելիքի նկատմամբ մաքսիմալիստական պահանջներից և հայեցակարգային սահմանափակություններից։
1. Brown M., Science and experience: a Deweyan Pragmatist Philosophy of Science, UC San Diego, 2009.
2. Chysogonus O., Peirce’s fallibilism: A thematic analysis and the revisitation of the origins of fallibilism, AMAMIHE: Journal of Applied Philosophy, ISSN: 1597 – 0779, Vol. 19, No. 4, 2021, p. 18-35.
3. Cooke E., Peirce, Fallibilism, and the Science of Mathematics, Philosophia Mathematica, 11(2), 2003, pp. 158–175.
4. Frankfurt H., Peirce’s Notion of Abduction // Journal of Philosophy, 55, 1958, pp. 593–596.
5. Haack S., Descartes, Peirce and the cognitive community // The Monist, vol. 65, no. 2, 1982, pp. 156–181.
6. Haack S., Fallibilism and Necessity // Synthese, vol. 41, no. 1, 1979, pp. 37-63.
7. Hatfield G., René Descartes // The Stanford Encyclopedia of Philosophy, Stanford University, Edward N. Zalta & Uri Nodelman (eds.), Summer 2024 edition, https://plato.stanford.edu/archives/sum2024/entries/descartes/ (Accessed: 01.09.2025)։
8. Peirce C.S., Collected Papers, ed. C. Hartshorne, P. Weiss, and A. Burks, Harvard University Press, Volume 1-8, Cambridge, 1931-1958.
9. Peirce C.S., Philosophical Writings of Peirce, Dover Publications, New York, 1955.
10. Peirce C. S., Some consequences of four incapacities // The Journal of Speculative Philosophy, vol. 2, no. 3, 1868, pp. 140–157.
11. Pojman L. P., What can We Know? An introduction to the Theory of Knowledge, Belmont: Wadsworth, 2001.
Քաղցկեղային հիվանդություններն արդի բժշկության և հոգեբանության կարևորագույն խնդիրներից են՝ պայմանավորված դրանց լայն տարածվածությամբ, ծանր ընթացքով, սրընթաց զարգացմամբ և մարդու կյանքի տարբեր ոլորտների վրա ունեցած բազմակողմ ազդեցությամբ։ Քաղցկեղի ախտորոշումը հաճախ ուղեկցվում է ուժեղ հոգեբանական լարվածությամբ, տագնապով, անորոշությամբ և ապագայի վերաբերյալ պատկերացումների փոփոխությամբ։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերում հիվանդության նկատմամբ վերաբերմունքի և ժամանակային հեռանկարի ուսումնասիրությունները, քանի որ դրանք անմիջականորեն կապված են հիվանդի հուզական վիճակի, հոգեբանական հարմարման, կյանքի որակի և կյանքի իմաստավորման գործընթացների հետ։
Սույն հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են քաղցկեղ ունեցող անձանց ժամանակային հեռանկարի առանձնահատկությունները, հիվանդության նկատմամբ վերաբերմունքի ձևերը և դրանց միջև առկա փոխկապակցվածությունները։ Բացի այդ, ուշադրություն է դարձվել նաև սեռային տարբերությունների բացահայտմանը և դրանց հոգեբանական առանձնահատկությունների վերլուծությանը։Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ քաղցկեղ ունեցող անձանց շրջանում առկա է փոխկապակցվածություն ժամանակային հեռանկարի առանձնահատկությունների և հիվանդության նկատմամբ վերաբերմունքի ձևերի միջև։ Միաժամանակ բացահայտվել են սեռային տարբերություններ ինչպես ժամանակային հեռանկարի, այնպես էլ հիվանդության նկատմամբ վերաբերմունքի ձևերում։ Մասնավորապես, տղամարդկանց շրջանում առավել քիչ էր արտահայտված ապագայի կողմնորոշումը, ինչպես նաև առավել նկատելի էին հիվանդության նկատմամբ տագնապային և պարանոյալ վերաբերմունքի միտումները։ Կանանց մոտ, ընդհակառակը, առավել արտահայտված էին ապագայի կողմնորոշումը, սոցիալական ակտիվությունը և էրգոպաթիկ վերաբերմունքը։
Вагайцева, М. В., Чулкова, В. А., Карпова, Э. Б., & Леоненкова, С. А. (2015). Психологиче-ские исследования в онкологии. Психология. Психофизиология, 8(3), 28–35. / Vagaytseva, M. V., Chulkova, V. A., Karpova, E. B., & Leonenkova, S. A. (2015). Psikhologicheskie issledovaniya v onkologii. Psikhologiya. Psikhofiziologiya, 8(3), 28–35.
Козлова, Н. В., & Андросова, Т. В. (2010). Социально-психологическое сопровождение он-кологических больных. Вестник Томского государственного университета, (335), 142–147. / Kozlova, N. V., & Androsova, T. V. (2010). Sotsialno-psikhologicheskoe soprovozhdenie onkologicheskikh bolnykh. Vestnik Tomskogo gosudarstvennogo universiteta, (335), 142–147.
Семиглазова, Т. Ю., Ткаченко, Г. А., & Чулкова, В. А. (2016). Психологические аспекты ле-чения онкологических больных. Злокачественные опухоли, (Спецвыпуск 1), 54–58. https://doi.org/10.18027/2224–5057–2016–4s1-54–58 / Semiglazova, T. Yu., Tkachenko, G. A., & Chulkova, V. A. (2016). Psikhologicheskie aspekty lecheniya onkologicheskikh bolnykh. Zlokachestvennye opukholi, (Spetsvypusk 1), 54–58. https://doi.org/10.18027/2224-5057-2016-4s1-54-58
Харьковский, А. Н. (2015). Представления детей о болезни и их опосредующая роль в тера-певтической работе с болеющими детьми. Национальный психологический журнал, 3(19), 105–116. https://doi.org/10.11621/npj.2015.0300 / Kharkovskiy, A. N. (2015). Predstavleniya detey o bolezni i ikh oposreduyushchaya rol v terapevticheskoy rabote s boleyushchimi det'mi. Natsionalnyy psikhologicheskiy zhurnal, 3(19), 105–116. https://doi.org/10.11621/npj.2015.0300
Anagnostopoulos, F., & Griva, F. (2012). Exploring time perspective in Greek young adults: Validation of the Zimbardo Time Perspective Inventory and relationships with mental health indicators. Social Indicators Research, 106, 41–59. https://doi.org/10.1007/s11205-011-9792-y
Ashley, L., Marti, J., Jones, H., Velikova, G., & Wright, P. (2015). Illness perceptions within 6 months of cancer diagnosis are an independent prospective predictor of health-related quality of life 15 months post-diagnosis. Psycho-Oncology, 24, 1463–1470. https://doi.org/10.1002/pon.3812
Shtrahova, A. V., & Arslanbekova, E. V. (2011). Motivational component of the internal picture of the disease as a factor of adherence to therapy in patients with somatic diseases with a vital threat. Bulletin of the South Ural State University, Series “Psychology”, 29(246), 76–82.
Wagner, C. V., Semmler, C., Power, E., & Good, A. (2010). What matters when deciding whether to participate in colorectal cancer screening? The moderating role of time perspective. Journal of Applied Biobehavioral Research, 15(1), 20–30.
Zimbardo, P. G., & Boyd, J. N. (1999). Putting time in perspective: A valid, reliable individual-differences metric. Journal of Personality and Social Psychology, 77(6), 1271–1288.
Մենթալիզացիան՝ սեփական և այլոց վարքը ներքին մտավոր վիճակների՝ մտքերի, զգացմունքների և մտադրությունների տեսանկյունից հասկանալու և մեկնաբանելու կարողությունը, ժամանակակից կլինիկական հոգեբանության հիմնարար հասկացություններից է։ Սույն հոդվածում հիպերմենթալիզացիան դիտարկվում է որպես հոգեկանի ինֆանտիլ կազմակերպվածության դրսևորում և մենթալիզացիայի խաթարման յուրահատուկ ձև։ Ցույց է տրվում, որ հիպոմենթալիզացիան և հիպերմենթալիզացիան հակադիր բևեռներ չեն, այլ նույն կառուցվածքային ձախողման՝ այլ անձի մտավոր իրականության անթափանցելիությունը հանդուրժելու անկարողության երկու տարբեր և թվացյալ հակընդդեմ արտահայտություններ։ Տեսական վերլուծությունը հիմնվում է մենթալիզացիայի տեսության, հոգեվերլուծության և ֆենոմենոլոգիական հոգեախտաբանության մի շարք դասական և ժամանակակից մոտեցումների համադրման վրա։ Ցույց է տրվում, որ հիպերմենթալիզացիան կառուցվածքայնորեն կապված է նախամենթալիզացիոն ռեժիմների, մոգական և պարանոյալ մտածողության, ինչպես նաև անորոշությունը հանդուրժելու անկարողության հետ։ Հոդվածի շրջանակներում ընդգծվում է, որ հասուն մենթալիզացիայի հիմնական առանձնահատկությունը ոչ թե այլոց մտքերի նկատմամբ առավել վստահ և մանրամասն իմացությունն է, այլ «չիմացության դիրքը» պահպանելու և այլ անձի ներաշխարհի մասնակի անհասանելիությունը հանդուրժելու կարողությունը։ Արդյունքում հիպերմենթալիզացիան սահմանվում է որպես ոչ ճկուն, իրականությունից մասնակիորեն անջատված և կեղծ վստահությամբ ուղեկցվող մենթալիզացիայի ձև, որը վերարտադրում է հոգեկանի վաղ, ինֆանտիլ կազմակերպվածության առանձնահատկությունները։
Allen J. G., Fonagy P., Bateman A. (2008). Mentalizing in Clinical Practice. Washington DC: American Psychiatric Publishing.
Bateman A., Fonagy P. (2016). Mentalization-Based Treatment for Personality Disorders: A Practical Guide. Oxford: Oxford University Press.
Bateman A., Fonagy P. (2017). Mentalization-Based Treatment. In B. J. Sadock, V. A. Sadock, & P. Ruiz (Eds.), Kaplan and Sadock's Comprehensive Textbook of Psychiatry (10th ed.). Philadelphia: Wolters Kluwer.
Bion W. R. (1970). Attention and Interpretation: A Scientific Approach to Insight in Psycho-Analysis and Groups. London: Tavistock Publications.
Britton R. (1998). Belief and Imagination: Explorations in Psychoanalysis (The New Library of Psychoanalysis, Vol. 31). London: Routledge.
Buhr K., Dugas M. J. (2002). The Intolerance of Uncertainty Scale: Psychometric properties of the English version. Behaviour Research and Therapy, 40(8), 931-945.
Clemmensen L., van Os J., Skovgaard A. M., Væver M., Blijd-Hoogewys E. M. A., Bartels-Velthuis A. A., Jeppesen P. (2014). Hyper-Theory-of-Mind in Children with Psychotic Experiences. PLoS ONE, 9(11), e113082.
Duschinsky R., Foster S. (2024). Mentalizing and Epistemic Trust: The Work of Peter Fonagy and Colleagues at the Anna Freud Centre. Oxford: Oxford University Press.
Ensink K., Normandin L., Target M., Fonagy P., Sabourin S., Berthelot N. (2015). Mentalization in children and mothers in the context of trauma. British Journal of Developmental Psychology, 33(2), 203-217.
Fonagy P., Gergely G., Jurist E., Target M. (2002). Affect Regulation, Mentalization, and the Development of the Self. New York: Other Press.
Fonagy P., Luyten P. (2009). A developmental, mentalization-based approach to the understanding and treatment of borderline personality disorder. Development and Psychopathology, 21(4), 1355-1381.
Fonagy P., Luyten P., Allison E., Campbell C. (2016). Reconciling psychoanalytic ideas with attachment theory. In J. Cassidy & P. R. Shaver (Eds.), Handbook of Attachment (3rd ed., pp. 780-804). New York: Guilford Press.
Fonagy P., Target M. (1996). Playing with Reality: I. Theory of Mind and the Normal Development of Psychic Reality. International Journal of Psycho-Analysis, 77(2), 217-233.
Freud S. (1909/1955). Notes upon a Case of Obsessional Neurosis. In The Standard Edition of the Complete Psychological Works of Sigmund Freud (Vol. 10). London: Hogarth Press.
Freud S. (1913/1955). Totem and Taboo. In The Standard Edition of the Complete Psychological Works of Sigmund Freud (Vol. 13). London: Hogarth Press.
Isaacs S. (1948). The Nature and Function of Phantasy. International Journal of Psycho-Analysis, 29, 73-97.
Karterud S. (2015). Mentalization-Based Group Therapy (MBT-G): A Theoretical, Clinical, and Research Manual. Oxford: Oxford University Press.
Keats J. (1958). The Letters of John Keats (H. E. Rollins, Ed., Vol. 1). Cambridge: Harvard University Press.
Luyten P., Campbell C., Allison E., Fonagy P. (2020). The Mentalizing Approach to Psychopathology: State of the Art and Future Directions. Annual Review of Clinical Psychology, 16, 297-325.
Sass L. A. (1992). Madness and Modernism: Insanity in the Light of Modern Art, Literature, and Thought. Cambridge: Harvard University Press.
Sass L. A., Parnas J. (2003). Schizophrenia, Consciousness, and the Self. Schizophrenia Bulletin, 29(3), 427-444.
Հոդվածում ներկայացված է անձի նպաստավոր զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը՝ հոգեբանական անվտանգությունը։ Այն ներառում է ոչ միայն անհատի սուբյեկտիվ փորձառությունները, կենսափորձը, այլև կենսագործունեության տարբեր համակարգերը, որոնցում անձը դրսորվում է, կրթվում և զարգանում, ձգտում ինքնիրացման։ Ուսումնասիրելով ուսանողների հոգեբանական անվտանգությունը՝ անհրաժեշտ է հաշվի առնել բարձրագույն կրթության համակարգին վերաբերող որոշակի հարցեր, որոնք ենթադրաբար ծառայում են որպես ուսանողների ուսուցման և սոցիալականացման համար նպաստավոր միջավայր։ Իրականացված հետազոտության համատեքստում նպատակահարմար է գտնվել դիտարկելու ուսանողների անձի հոգեբանական անվտանգության բաղադրիչների, կենսակայունության և մոտիվացիոն ոլորտի տարբեր ցուցանիշների միջև եղած փոխկապակցվածությունները ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև կախված այն հանգամանքից, թե որերորդ երեխան է նա ընտանիքում։ Այս փաստը մեծապես ազդում է աշխարհի նկատմամբ երեխայի հիմնարար վստահության և ինքնավստահության զգացողության զարգացման և անձի ձևավորման վրա: Նշանակալի տարբերություններ են դուրս բերվել ուսանողների հոգեբանական անվտանգության և մոտիվացիոն ոլորտի ցուցանիշների միջև՝ կապված ընտանիքում նրանց դերի հետ։ Միակ երեխաների և սիբլինգների տվյալների միջև նկատվել են հավաստի տարբերություններ: Երեխաներից մեծերը ցուցաբերել են դիմադրողականության և պատասխանատվության ավելի բարձր մակարդակ, ինչը կապված է նրանց ընտանեկան ծագման և վաղ ընտանեկան փոխազդեցությունների հետ: Միակ երեխաները բնութագրվել են ավելի բարձր մոտիվացիայի միավորներով, մինչդեռ ավելի փոքրերի մոտ որոշ պարամետրեր նվազել են՝ միաժամանակ ընդգծելով հոգեբանական հարմարավետության ցանկությունը: Բոլոր մասնակիցների մոտ «Ընտանիք» բաղադրիչը, որը սերտորեն կապված է հուզական բարեկեցության և անձնական կայունության հետ, հատուկ դեր է խաղում հոգեբանական անվտանգության կառուցվածքում:
Лабунская В. А., Психология личности. Учебное пособие / под ред. проф. П. Н. Ермакова — М.: Эксмо, 2007 — 653
Агузумцян Р. В., Е. Б. Мурадян // Психологический журнал. - 2008. - N 3. - С. 22-29.
Шлыкова Н.Л. Психологическая безопасность субъекта профессиональной деятельности: дис. ... д-ра психол. наук. М.: РГБ, 2005 332 с.
Мурадян Е., В. Папоян. Образовательная система с точки зрения обеспечения психологической безопасности личности студента. издательство: НИЦ "Социосфера",; Ереван; Пенза; Колин Количество страниц: ; 44-49. Год издания: 2012 г
Проблемы психологической безопасности личности: теоретические и экспериментальные исследования/ Р.Агузумцян, С.Амирян, В.Папоян и др - Ереван, Изд-во ЕГУ, 2013, с. 11-17
Маслоу А. Мотивация и личность. Санкт-Петербург, 2001. – 478 с.
Мадди С. Р. // Смыслообразование в процессе принятия решений/ Психологический журнал : Российская академия наук. - 2005. Т. 26. №6. С. 87–101.
Ժամանակակից հոգեբանական միտքը վաղուց է դուրս եկել սթրեսի՝ որպես լոկ «մեկանգամյա հարվածի» պարզունակ ընկալումից։ Այսօր մենք գործ ունենք մի իրականության հետ, որտեղ սթրեսը ոչ թե իրադարձություն է, այլ շերտավորվող հիշողություն և մարդու կենսական ուժերը հյուծող, ինչպես նաև օրգանիզմի ռեսուրսները ծանրաբեռնող կամ սպառող գործոն։ Հայաստանի համար այս խնդիրն ունի առավել խոցելի և խիստ թիրախային հասցեատերեր՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Սա մի հանրույթ է, որի համար սթրեսը սկսվել է տասնամյակներ առաջ ձգվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» անորոշությունից, անցել 44-օրյա պատերազմի սարսափներով, համավարակի մղձավանջով, տևական շրջափակման նվաստացմամբ և ավարտվել (կամ գուցե նոր փուլ թևակոխել) լիակատար տեղահանությամբ։
Սույն ուսումնասիրությունը յուրահատուկ փորձ է՝ հասկանալու այս «դիսթրեսի քառակուսին», որը գիտական գրականության մեջ ընդունված է կոչել «կուտակային (կումուլյատիվ) սթրես» եզրույթով։ Այս երևույթը սահմանվում է որպես բազմագործոն բացասական ներգործությունների արդյունք, որտեղ յուրաքանչյուր նոր սթրեսոր ոչ միայն գումարվում է նախորդին, այլև որակապես փոխում է հոգեբանական դիմակայունության կառուցվածքը։ Հետազոտությունում կուտակային սթրեսը դիտարկվում է ոչ միայն տեղական փորձի, այլև համաշխարհային մեթոդաբանական զուգահեռների լույսի ներքո։
Այսպիսով, սույն հոդվածի նպատակն է ներկայացնել կուտակային սթրեսի հիմնահարցին նվիրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտության տեսական և մեթոդաբանական հիմքերը, ինչպես նաև փորձարարական փուլի միջանկյալ արդյունքներն ու կիրառական ելքերը։
Ավանեսյան Հ., Ավթանդիլյան Դ., Ամիրջանյան Ա. (2026). Բռնի տեղահանված անձանց մոտ կուտակային սթրեսի միջառարկայական գնահատման անհրաժեշտության մեթոդաբանական սկզբունքներ: Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, Հտ. 17, № 1(49), 51-62: DOI: https://doi.org/10.46991/BYSU.E/2025.17.1.051
Захарова Н. М., Цветкова М. Г. (2020). Психические и поведенческие нарушения у мирного населения региона, подвергшегося локальным военным действиям. Психология и право. Том 10, № 4, с. 185-197. DOI: doi:10.17759/psylaw.2020100413
Финогенова, Т. А., Березина, Т. Н., Литвинова, А. В., Рыбцов, С. А. (2023). Влияние разных видов стресса на биопсихологический возраст. Современная зарубежная психология, 12(3), 41-51. DOI: https://doi.org/10.17759/jmfp.2023120304
Bonanno, G. A. (2004). Loss, trauma, and human resilience: have we underestimated the human capacity to thrive after extremely aversive events? American Psychologist, 59(1), 20-28. DOI: https://doi.org/10.1037/0003-066x.59.1.20;
Bonanno, G. A. (2005). Resilience in the Face of Potential Trauma. Current Directions in Psychological Science, 14(3), 135-138. DOI: https://doi.org/10.1111/j.0963-7214.2005.00347.x
Chen, W., Hall, B. J., et al. (2017). Pre-migration and post-migration factors associated with mental health in humanitarian migrants in Australia and the moderation effect of post-migration stressors: findings from the first wave data of the BNLA cohort study // Lancet Psychiatry. Published online February 1. DOI: http://dx.doi.org/10.1016/S2215-0366(17)30032-9
Epel, E. S., Crosswell, A. D., Mayer, S. E. et al. (2018). More than a feeling: A unified view of stress measurement for population science. Frontiers in Neuroendocrinology, Vol. 49, 146-169. DOI: https://doi.org/10.1016/j.yfrne.2018.03.001
Haight, B. L., Peddie, L., Crosswell, A. D. et al. (2023). Combined effects of cumulative stress and daily stressors on daily health. Health Psychology, 42(5), 325-334. DOI: doi: 10.1037/hea0001281
Hazer, L., Gredebäck, G. (2023). The effects of war, displacement, and trauma on child development․ Humanities and Social Sciences Communications, 10:909․ DOI: https://doi.org/10.1057/s41599-023-02438-8
Hooberman, J., Rosenfeld, B., Rasmussen, A. & Keller, A. (2010). Resilience in Trauma‐Exposed Refugees: The moderating effect of coping style on resilience variables. Am J Orthopsychiatr., 80, 557-63. DOI: https://doi.org/10.1111/j.1939-0025.2010.01060
Hovhannisyan, S․, Yaramishyan, V. (2025). Specific features of assessing stress factors contributing to the accumulation of psychological tension. / Proceedings of the 10th International Scientific Conference on "The Current Issues in theoretical and applied psychology", Yerevan, YSU press, p. 317-320. // URL: http://publishing.ysu.am/files/The_Current_Issues_In_Theoretical_and_Applied_Psychology.pdf
Lugg, W. (2022). The biopsychosocial model–history, controversy and Engel. Australasian Psychiatry, 30(1), 55-59. DOI: https://doi.org/10.1177/10398562211037333
Mischoulon, M. D. (2019). Commentary on “Accelerated DNA Methylation Aging in U.S. Military Veterans: Results from the National Health and Resilience in Veterans Study”․ The American Journal of Geriatric Psychiatry, 27(5), 533-535. DOI: 10.1016/j.jagp.2019.01.008
Ou M., Zheng H., Kim, H. K., Chen, X. (2023). A Meta-Analysis of Social Media Fatigue: Drivers and a Major Consequence / Computers in Human Behavior. Vol. 140, 1–15. DOI: https://doi.org/10.1016/j.chb.2022.107597
Oviedo, L., Seryczy´nska, B., Torralba, J., Roszak, P., Del Angel, J., Vyshynska, O., Muzychuk, I., Churpita, S. (2022). Coping and Resilience Strategies among Ukraine War Refugees. Int. J. Environ. Res. Public Health, 19, 13094. DOI: https://doi.org/10.3390/ijerph192013094
Rizzi, D., Ciuffo, G., Landoni, M., Mangiagalli, M. and Ionio, C. (2023). Psychological and environmental factors influencing resilience among Ukrainian refugees and internally displaced persons: a systematic review of coping strategies and risk and protective factors. Front. Psychol. 14:1266125. DOI: https://doi.org/10.3389/fpsyg.2023.1266125
Stewart, J. A. (2006). The detrimental effects of allostasis: allostatic load as a measure of cumulative stress. Journal of Physiological Anthropology, 25(1), 133-145. DOI: https://doi.org/10.2114/jpa2.25.133
Thompson, N. J., Fiorillo, D., Rothbaum, B. O. et al. (2018). Coping strategies as mediators in relation to resilience and posttraumatic stress disorder. J. Affect. Disorder. 1; 225:153-159. DOI: https://doi.org/10.1016/j.jad.2017.08.049.
Vogel, J. M., & Pfefferbaum, B. (2014). Family resilience after disasters and terrorism: Examining the concept. In R. Pat-Horenczyk, D. Brom, & J. M. Vogel (Eds.), Helping children cope with trauma: Individual, family and community perspectives (pp. 81–100). // URL: https://psycnet.apa.org/record/2013-44051-005
Xie T., Wang Y. (2025). Too much social media to sleep: the chained mediation effect of information strain and depressive symptoms on the relationship between social media overload and insomnia // BMC Public Health, 25:1404. DOI: https://doi.org/10.1186/s12889-025-22698-0
Young, E. S., Doom, J. R. et al. (2021). Life stress and cortisol reactivity: An exploratory analysis of the effects of stress exposure across life on HPA-axis functioning. Development and Psychopathology, 33(1), 301-312։ DOI: https://doi.org/10.1017/S0954579419001779
Zachary, M. H., Nia, F., Ke, X. & Rajita, S. (2021). Psychological and biological resilience modulates the effects of stress on epigenetic aging. Translational Psychiatry, 11:601. DOI: https://doi.org/10.1038/s41398-021-01735-7
Արտակարգ իրավիճակներ ներառող մասնագիտական գործունեության պայմաններում մասնագետի կայուն բարոյահոգեբանական վիճակը հանդիսանում է արդյունավետ աշխատանքի առանցքային նախապայման։ Արտակարգ պայմաններում հայտնվելը մասնագետի անձի համար հոգեհուզական մեծ գործոն է, որը նրա կյանքի և առողջության համար ռիսկային տարրեր է պարունակում։ Այն զգալի ներգործություն է ունենում անձի օրգանիզմի և հոգեկան համակարգի վրա՝ ստիպելով հարմարվել կենսագործունեության հարափոփոխ պայմաններին։
Ժամանակի ընթացքում այս մասնագետների շրջանում, կապված բարոյական, հոգեբանական ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ, ձևավորվում են անհրաժեշտ հոգեբանական որակներ (սթրեսակայունություն, հոգեբանական ճկունություն, ինքնակարգավորման կարողություն և այլն), որոնք էլ պայմանավորում են աշխատանքային դժվարությունների հաղթահարման արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, երկարատև լարվածությունն ու բարձր պատասխանատվությունը կարող են նպաստել հուզական ռեսուրսների սպառմանը, մասնագիտական մոտիվացիայի նվազմանը և հուզական այրման համախտանիշի ձևավորմանը։
Կիրառական առումով, մասնագետների հոգեբանական առողջության պահպանման և ռիսկային խմբերի նախանշման համար առանձնահատուկ նշանակություն է հաղորդվում հուզական այրման համախտանիշի և անձի շեշտվածության կապերի ուսումնասիրությանը։ Անձնային շեշտվածությունների որոշ տեսակներ կարող են հանդես գալ ինչպես պաշտպանիչ, այնպես էլ խոցելիություն մեծացնող գործոններ՝ պայմանավորելով սթրեսային իրավիճակներին արձագանքման առանձնահատկությունները։ Հետազոտության արդյունքները կարող են հիմք ծառայել կանխարգելիչ ծրագրերի մշակման, մասնագիտական և հոգեբանական համապատասխանության գնահատման գործիքակազմի կատարելագործման և մասնագիտական արդյունավետության բարձրացման համար։ Տվյալ հիմնախնդրի գիտական վերլուծությունը կարևոր է ոչ միայն տեսական, այլև գործնական մակարդակում՝ նպաստելով արտակարգ պայմաններում գործող մասնագետների հոգեբանական բարեկեցության պահպանմանը։
1. Միրզոյան Վ., Միքայելյան Մ. Մասնագիտական դեֆորմացիայի տեսակներն ու դրա վրա ազդող սոցիալ-հոգեբանական գործոնները, ՎՇՈւ Գիտական Աշխատությունները (Թիվ 3), Վանաձոր, 2022:
2. Волчанский М.Е., Деларю В.В., Болучевская В.В., Золотарёва О.С. Психология и педагогика: Учебно-методическое пособие для студентов медицинских вузов. 3-е изд., доп. и перераб. Волгоград, ВолгГМУ, 2018.
3. Леонгард К. Акцентуированные личности. Москва, Медицина, 1977.
4. Личко А. Е. Психопатии и акцентуации характера у подростков. Санкт-Петербург, Питер, 1983.
5. Alanazy A.R.M., Alruwaili A. The Global Prevalence and Associated Factors of Burnout among Emergency Department Healthcare Workers and the Impact of the COVID-19 Pandemic: A Systematic Review and Meta-Analysis. Switzerland, Healthcare, 2023.
6. Freudenberger H. J. Staff Burnout. USA, Journal of Social Issues, 30(1), 1974.
7. Maslach C. & Jackson, Susan E. Maslach Burnout Inventory Manual (2nd Edition). Palo Alto, California, Consulting Psychologists Press. 1986.
8. Potter C. To what extent do nurses and physicians working with emergency department experience burnout: A review of the literature. Australia, Australasian Emergency Nursing Journal, 9(2), 2006.
9. Somville F., Van der Mieren G., De Cauwer H., Van Bogaert P., Franck E. Burnout, stress and Type D personality amongst hospital/emergency physicians. Germany, International Archives of Occupational and Environmental Health. 2022.
10. Teixeira C., Ribeiro O., Fonseca A.M., Carvalho A.S. Burnout in intensive care units—A consideration of the possible prevalence and frequency of new risk factors: A descriptive correlational multicentre study. Great Britain, BMC Anesthesiology, 2013.
11. https://testometrika.com/diagnosis-of-abnormalities/accentuation-of-character-licko/
Հոդվածի նպատակն է սոցիալ-հոգեբանական տեսանկյունից քննարկել հետհեղափոխական և հետպատերազմական Հայաստանում երկրում ընթացող իրադարձությունների վրա ազդելու սահմանները և քաղաքացիական մասնակցության արգելակները երիտասարդների ընկալումներում։ Ե՛վ տեսությունը, և՛ սոցիալական պրակտիկան վկայում են, որ փոփոխություններին մասնակցելու և առհասարակ՝ սոցիալական իրականության վրա ազդելու՝ սուբյեկտիվորեն գնահատվող հնարավորությունները գործնական հետևանքներ են ունենում փաստացի (չ)մասնակցության համար, ինչն իր հերթին կառուցում է այդ իրականությունը։ Ուստի, հաշվի առնելով հետպատերազմական անորոշության պայմաններում քաղաքացիական մասնակցության նվազումը, քաղաքացիական մասնակցության իմաստալից ձևերը վեր հանելու և խթանելու համար դրանց ընկալվող խոչընդոտների և սահմանների ուսումնասիրությունը մեծ կարևորություն է ձեռք բերում:
Վերլուծությունը հիմնված է Երևանում և ՀՀ չորս մարզերում 2024 թ․ արված ֆոկուս-խմբային հարցազրույցների վրա։ Վերլուծության արդյունքում վեր են հանվում վերանհատական-կառուցվածքային, խմբային-համայնքային և անհատական մակարդակի գործոններ, որոնցով մեկնաբանվում է սեփական (չ)ներգրավումը։
Էմիրբայեր, Մ., Միշե, Ա. (2024). Ի՞նչ է գործականությունը։ Ս. Մանուսյան (Կազմ. և խմբ.), Անհատը և հանրայինը․ տեքստեր փոխհարաբերության մասին: Սոցիոսկոպ ՀԿ։ էջ 181–229:
Մանուսյան, Ա., Խալաթյան, Մ., Մարտիրոսյան, Ս. (2025, օգոստոսի 13). Ի՞նչ անել, երբ հին ակտիվիզմը չի աշխատում․ ռադիկալացնել ժողովրդավարությունը: Սոցիոսկոպ ՀԿ։ https://socioscope.am/archives/4591 (դիտվել է՝ 22.05.2026)
CRRC Հայաստան. (2024). Բարոմետր 2024. Հասարակական կարծիքի ուսումնասիրություն. Երևան: https://caucasusbarometer.org/am/cb2024am (հասանելի է 22.05.2026)
IRI (2026). Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն. Երևան:https://www.iri.org/resources/public-opinion-survey-residents-of-armenia-february-2026/ (դիտվել է 22.05.2026)
Archer, M. S. (2013). The Ontological Status of Subjectivity: The Missing Link Between Structure and Agency, in Contributions to social ontology, pp. 17–31. Abingdon: Routledge. DOI:10.4324/9780203083107-4
Baiocchi, G., Bennett, E. A., Cordner, A., Klein, P., & Savell, S. (2015). Civic imagination: Making a difference in American political life. Routledge.
Bandura, A. (2000). Exercise of human agency through collective efficacy. Current Directions in Psychological Science, 9(3), pp. 75–78. DOI:10.1111/1467-8721.00064
Braun, V., & Clarke, V. (2006). Using Thematic Analysis in Psychology. Qualitative Research in Psychology, 3(2), pp. 77–101. DOI:10.1191/1478088706qp063oa
Davis, D.W. and Silver, B.D. (2004). Civil Liberties vs. Security: Public Opinion in the Context of the Terrorist Attacks on America. American Journal of Political Science, 48, pp. 28-46. DOI:10.1111/j.0092-5853.2004.00054.x
Fritsche, I., Jonas, & E. & Kessler, T. (2011), Collective Reactions to Threat: Implications for Intergroup Conflict and for Solving Societal Crises. Social Issues and Policy Review, 5, pp. 101-136. DOI:10.1111/j.1751-2409.2011.01027.x
Fritsche, I., Jonas, E., & Kessler, T. (2011). Collective reactions to threat: Implications for intergroup conflict and for solving societal crises. Social issues and policy review, 5(1), pp. 101-136.
Hayes, A. F., Glynn, C. J., & Shanahan, J. (2005). Willingness to Self-Censor: A Construct and Measurement Tool for Public Opinion Research. International Journal of Public Opinion Research, 17(3), pp. 298-323. DOI:10.1093/ijpor/edh073
Henig, D. & Knight, D.M. (2023), Polycrisis: Prompts for an emerging worldview. Anthropology Today, 39: pp. 3-6. DOI:10.1111/1467-8322.12793
Hogg, M. A. (2007). Uncertainty–Identity Theory. Advances in Experimental Social Psychology, 39, pp. 69–126. DOI:10.1016/S0065-2601(06)39002-8
Huddy, L., Feldman, S., & Weber, C. (2007). The political consequences of perceived threat and felt insecurity. The ANNALS of the American Academy of Political and Social Science, 614(1), pp. 131-153.
Huysmans, J. (2014). Security unbound: Enacting democratic limits. Routledge.
Jäger, F. (2023). Security vs. Civil Liberties: How Citizens Cope with Threat, Restriction, and Ideology. Frontiers in Political Science, 4. DOI:10.3389/fpos.2022.1006711
Kende, A., Lukács, D., Rényi, D., & Lantos, N. A. (2023). Reactions to perceived threats and opportunities in a polarized society: Collective action among progressive movements in Poland. Current Psychology. DOI:10.1007/s12144-023-04926-1
Levitsky, S., & Ziblatt, D. (2018). How Democracies Die. Crown.
Manusyan, S., Grigoryan, A., Ayanian, A. H., Khachatryan, N., Poghosyan, A., Grigoryan, T., … Paremuzyan, N. (2025, June 23). Civic (In)Action, Agency and Identity amid Uncertainty: A Social-Psychological Lens on Post-revolutionary and (Post-)War Armenia DOI:10.17605/OSF.IO/AWP8H
Norris, P. (2011). Democratic Deficit: Critical Citizens Revisited. Cambridge University Press.
Polletta, F. (2006). It was like a fever: Storytelling in Protest and Politics. University of Chicago Press.
Santora, M. (2025, July 22). Wartime Protests in Ukraine Target Zelensky for the First Time. The New York Times https://www.nytimes.com/2025/07/22/world/europe/zelensky-protests-corruption.html (դիտվել է 22.05.2026)
Schwartz, S. H. (2012). An Overview of the Schwartz Theory of Basic Values. Online Readings in Psychology and Culture, 2(1). DOI:10.9707/2307-0919.1116
Shultziner, D. (2025), Identity, Collective Action and Inaction: The Role of Self-Esteem and Psychological Benefits. J Theory Soc Behav, 55: e12440. DOI:10.1111/jtsb.12440
Stepanenko, V. (2022). Ukrainian Society Under War: An Insider’s Sociological Notes. Przegląd socjologiczny, 71(3), pp: 11-26. DOI:10.26485/PS/2022/71.3/1
Tilly, C., & Tarrow, S. (2015). Contentious Politics (2nd ed.). Oxford University Press.
Van Bezouw, M. J., Závecz, G., Penna, C., Rijken, A. J., Klandermans, P. G., & Uluğ, Ö. M. (2019). Social Psychological Explanations of Political Inaction: Citizens’ Perspectives in Brazil, Hungary, and the Netherlands. Analyses of Social Issues and Public Policy, 19(1), pp. 381-406. DOI:10.1111/asap.12189
van Zomeren, M., Postmes, T., & Spears, R. (2008). Toward an integrative social identity model of collective action. A quantitative research synthesis of three socio-psychological perspectives. Psychological Bulletin, 134(4), pp. 504–535. DOI:10.1037/0033-2909.134.4.504
Zhang, S. (2013). Intergroup threat and collective action intention: Dual-pathway model of mass incidents. Acta Psychologica Sinica. DOI:10.3724/SP.J.1041.2013.01410