Խաչատուր Աբովյանի ուղեգրությունների նորակազմությունները

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.092

Բանալի բառեր:

Խաչատուր Աբովյան, ուղեգրություններ, գրաբար, արդի արևելահայերեն, բառապաշար, նորակազմություններ, նորաբանություններ, եզրույթներ

Ամփոփում

Մեծ լուսավորիչ պատվանունը կրող Խաչատուր Աբովյանը գրականություն է մտել ոչ միայն աշխարհաբարով և Քանաքեռի բարբառով գրված երկերով, այլև գրաբարով։ Նրա գրաբարագիր ժառանգության ուշագրավ մասն են կազմում ուղեգրությունների ժանրին պատկանող երկու առանցքային գործեր, որոնցից առաջինը նկարագրում է Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած արշավախմբով դեպի սրբազան լյառը Մասիս վերելքի պատմությունը, իսկ երկրորդն իր աշակերտներին հասցեագրված ճանապարհորդական նոթերն են Թիֆլիսից դեպի Հայաստան ներքին խորհրդական սենատոր բարոն Հանի և նրա տիկնոջ հետ՝ Շուլավերից Լոռի, Ալեքսանդրապոլ, Անի, ապա՝ Սարդարապատ, Արմավիր և Էջմիածին։ Տեղագրական և ժողովրդագրական կարևորագույն տեղեկություններ պարունակող այս ոչ մեծածավալ գրական երկերում Աբովյանը հարյուրից ավելի նորակազմ բառեր է կիրառում, որոնց զգալի մասը նորաբանություններ են, այսինքն՝ նոր հասկացությունների՝ գիտությունների, պաշտոնների, պետական-հասարակական կյանքի իրողությունների անվանումներ, որոնց մեծամասնությունը համագործածական է դարձել արդի արևելահայերենում, շրջանառության մեջ է դնում օտար նվաճողների կողմից անվանափոխված տեղանունների մոռացված բնիկ հայկական ձևերը, ստուգաբանում է դրանք։ Հետազոտված նորակազմությունները ստեղծվել են գրաբարի բառակազմական և իմաստաբանական օրինաչափություններին համապատասխան։ Հին հայերենի բառաստեղծման մեծ ներուժը կիրառելով՝ գրողն ապացուցում է, որ լեզվի ինքնության պահպանման կարևոր կռվանը ոչ միայն քերականական համակարգն է, այլև ամենից առաջ բառապաշարը, որն ունակ է արտացոլելու ժամանակի բոլոր փոփոխությունները։

 

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակների կենսագրությունները

  • Նարինե Դիլբարյան, YSU, Armenian philology, Հայագիտության հարցեր

    բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատ­մութ­յան և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

  • Մանե Աղաջանյան, ԵՊՀ

    ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ասպիրանտ 

Հղումներ

Աբովյան Խ․, Ուղեգրություններ, Խ.Աբովյանի տուն-թանգարան, Երևան, Մռավ պրինտ, 2025, 263 էջ: [Abovyan Kh․, Ughegrut’yunner, Kh.Abovyani tun-t’angaran, Yerevan, Mrav print, 2025]․

Աբովյան Խ․, Երկերի լիակատար ժողովածու, 7-րդ հատոր, Հայկական ՍՍՌ հրատարակչություն, Երևան, 1956, 523 էջ: [1956 Abovyan KH․, Yerkeri liakatar zhoghovatsu, 7-rd hator, Haykakan SSR hratarakch’ut’yun, Yerevan, 1956]․

Աղայան Էդուարդ, Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատ․, հ, 1, 2, Երեւան, 1976, 929 էջ, 1615 էջ։ [Aghayan Eduard, Ardi hayereni bats’atrakan barraran, «Hayastan» hrat․, h, 1, 2, Yerevan, 1976].

Հայոց լեզվի բարբառային բառարան, Հր․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ, Եր․, 2001, էջ 2770։ [Hayots’ lezvi barbarrayin barraran, Hr․Acharryani anvan lezvi institut, HH GAA, Yer. 2001].

Հայր Մկրտիչ Աւգերեան եւ Հայր Գրիգոր Ճէլալեան, Առձեռն բառարան հայկազնեան լեզուի, Սուրբ Ղազար, Վենետիկ, 1865, էջ 856։ [Hayr Mkrtich’ Awgerean yev Hayr Grigor Chelalean 1865, Arrdzerrn barraran haykaznean lezui, Surb Ghazar, Venetik].

Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Երեւան, Երևանի համալսարանի հրատարակչություն, h. 1, 2, 1979, 1981, էջ 1139, 1067։ [Hayr Gabriel Awyetik’ean, Hayr Khach’atur Siwrmelean, Hayr Mkrtich’ Awgerean, Nor barrgirk’ haykazean lezui, Yerevan, Yerevani hamalsarani hratarakch’ut’yun, h. 1, 2, 1979, 1981].

Հովսեփյան Լ․Ս․, Գրաբարի բառակազմությունը, Եր․, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1987, 374 էջ։ [Hovsep’yan L․S․, Grabari barakazmut’yuny, Yer․, Haykakan SSR GA hratarakch’ut’yun, 1987].

Մալխասեանց Ստեփան, Հայերէն բացատրական բառարան, Եր․, Հայկական ՍՍՌ հրատարակչություն, 1944, հ․ 1, 608 էջ։ [Malkhaseants’ Step’an, Hayeren bats’atrakan barraran, Yer․, Haykakan SSR 1944, h․ 1].

Ջահուկյան Գևորգ, Հայերենի ստուգաբանական բառարան, Եր․, «Ասողիկ», հրատարակչություն, 2010, 819 էջ։ [Jahukyan Gevorg, Hayereni stugabanakan barraran, Yer․, «Asoghik» hratarakch’ut’yun, 2010].

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-10

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Դիլբարյան Ն., & Աղաջանյան Մ. (2026). Խաչատուր Աբովյանի ուղեգրությունների նորակազմությունները. Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 17(2(50), 92-106. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.17.2.092

Նմանատիպ հոդվածներ

1-10 of 293-

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար:

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>